Ալեքս Մայքլիդիս (անգլ.՝ Alex Michaelides, սեպտեմբերի 4, 1977(1977-09-04) կամ 1977[1], Կիպրոս[2]), դետեկտիվ և թրիլլեր ժանրերի կիպրական ծագմամբ բրիտանացի սցենարիստ և գրող[3]։ Հայտնի է դարձել իր «Լռակյաց հիվանդը»[4] և «Կույսերը»[5] վեպերով։

Ալեքս Մայքլիդիս
Ծնվել էսեպտեմբերի 4, 1977(1977-09-04) (46 տարեկան) կամ 1977[1]
ԾննդավայրԿիպրոս
Մասնագիտությունգրող և կինոսցենարիստ
Լեզուանգլերեն
ԿրթությունԹրինիթի քոլեջ և Անգլիական դպրոց

Կենսագրություն

խմբագրել

Մայքլիդիսը ծնվել է Կիպրոսում։ Նրա հայրը հույն է, իսկ մայրը՝ անգլուհի։ Ավարտել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջի անգլիական գրականության բաժինը։ Ունի Քեմբրիջի համալսարանի անգլիական գրականության և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի սցենարիստի մագիստրոսական աստիճաններ[6]։

Երեք տարի շարունակ ուսումնասիրել է հոգեթերապիա և երկու տարի աշխատել հենց այդ ոլորտում։ Թողել է աշխատանքը՝ գրականությամբ զբաղվելու համար։ Հոգեթերապիայի ոլորտում աշխատանքը նրան ներշնչել է գրել իր առաջին «Լռակյաց հիվանդը» վեպը[7]։

Աշխատություններ

խմբագրել

Մայքլիդիսի առաջին՝ «Լռակյաց հիվանդը» վեպը, հենց առաջին շաբաթվա ընթացքում, դարձել է The New York Times-ի հաստ կազմով գրքերի շարքում № 1 բեսթսելեր, ինչպես նաև 2019 թվականին դարձել ԱՄՆ-ում ամենավաճառված հաստ կազմով նորույթ գիրքը։ Յոթ շաբաթ շարունակ ներառվել է Sunday Times-ի բեսթսելերների տասնյակում։

Amazon.com-ում գիրքը դարձել է 2019 թվականի ամենաշատ վաճառված 2-րդ գեղարվեստական գիրքը, ինչպես նաև 2019 թվականի թիվ մեկ թրիլերը։ 2019 թվականին այն նաև ստացել է Goodreads Choice Award մրցանակը՝ «լավագույն դետեկտիվ» անվանակարգում, Ռիչարդ ւ Ջուդի գրական ակումբի կողմից՝ 2019 թվականի լավագույն թրիլեր, իսկ The Times-ի վարկանիշով՝ ամսվա գիրք։ «Լռակյաց հիվանդը» նոմինացվել է նաև Բարի մրցանակի՝ «լավագույն դեբյուտ» անվանակարգում։

Մայքլիդիսի երկրորդ՝ «Կույսերը» վեպը հոգեբանական դետեկտիվ է Քեմբրիջի համալսարանում տեղի ունեցած սերիական սպանությունների մասին։

Մայքլիդիսը նաև հանդիսանում է «Դևը, որին դուք գիտեք» ֆիլմի հեղինակը, որտեղ գլխավոր դերերում հանդես են գալիս Լենա Օլինը, Ռոզամունդ Փայքը և Ջենիֆեր Լոուրենսը, ինչպես նաև «Խարդախություն» ֆիլմի սցենարի համահեղինակը, որտեղ էլ գլխավոր դերերը մարմնավորում են Ումա Թուրմանը, Թիմ Ռոթը, Փարքեր Փոուզին և Սոֆյա Վերգարան։

Մատենագիտություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Alex Michaelides | Authors | Macmillan». US Macmillan (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. «Acclaimed author Alex Michaelides shares his imaginary and real world with an Athenian audience». Athens Insider. 2020 թ․ հունվարի 24. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  4. info@f-s.am, FutureSystems. Լռակյաց հիվանդը.
  5. info@f-s.am, FutureSystems. Կույսերը. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  6. «Alex Michaelides: The Cypriot author behind the New York Times bestseller». In-Cyprus.com. 2019 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. «michaelides-alex». RCW Literary Agency (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. info@f-s.am, FutureSystems. «Ցասում». Newmag Publishing House. Վերցված է 2024 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել