Մայրամուտ (նկար)

Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկար

«Մայրամուտ» («Եղբայրներ») (գերմ.՝ Sonnenuntergang (Brüder)), գերմանացի նկարիչ, վաղ ռոմանտիզմի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի այլաբանական նկարներից։ Կտավը հեղինակը վրձնել է 1830 թվականից 1835 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են 25 × 31 սմ։ «Մայրամուտ» ստեղծագործությունը այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում[2] (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն

Մայրամուտ
տեսակգեղանկար
նկարիչԿասպար Դավիդ Ֆրիդրիխ
տարի1837
բարձրություն25 սանտիմետր[1]
լայնություն31 սանտիմետր[1]
ստեղծման վայրԳերմանիա[1]
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ
հավաքածուՊետական Էրմիտաժ
կայք
Ծանոթագրություններ
 Evening landscape with two men Վիքիպահեստում

Նկարագիր

խմբագրել

«Մայրամուտ» ստեղծագործությունում նկարի հեղինակը՝ Կասպար Դավիդ Ֆրիդրիխը պատկերել է տղամարդկանց երկու ֆիգուր, որոնք թիկունքով են կանգնած դիտողին։ Այս երկու ֆիգուրները շատ են հանդիպում նկարչի արվեստում։ Տղամարդկանց և եղբայրների ընկերությունը 19-րդ դարի գերմանական մշակույթում պաշտամունքի աստիճանի է հասել հատկապես իշխանական շրջանակներում։ Երկու տղամարդ կանգնած նայում են, թե ինչպես է հորիզոնում Արեգակը մայր մտնում։ Տեղանքը բլրապատ է, հորիզոնի ներքևում հեղինակը ջրատարածություն է պատկերել։

Պատմություն

խմբագրել

Կտավի ստեղծման ստույգ տարեթիվը անհայտ է։ Արվեստի պատմաբանները այն թվագրում են 1830 թվականից 1835 թվականների միջակայքը։ Երկար ժամանակ «Մայրամուտ» ստեղծագործությունը գտնվել է կայսերական արվարձանային պալատներից մեկում, ինչը նշված է պիտակի վրա, որը հայտնաբերվել է շրջանակի մեջ ռեստավրացիայի ժամանակ։ Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո նկարի հետքերը անհետանում են։ Այն գտնվել է Լենինգրադում՝ մասնավոր հավաքածուի կազմում։ 1966 թվականին այն տեղափոխվել է Էրմիտաժ[3]։ 2014 թվականի վերջերից ցայսօր այն ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում՝ 352 սրահում։

Էրմիտաժի հավաքածուի կազմում կան պահպանված Կասպար Դավիդի սեպիայով արված աշխատանքներ, որոնցում սյուժեն նույնն է՝ կրկին տղամարդիկ ու կրկին թիկունքով կանգնած։ Դրանցից մեկը կոչվում է «Լուսնի ծագումը» (Երկու տղամարդիկ ափին կանգանծ»)[4], որը, ւստ հավանականության, հանդիսանում է «Մայրամուտ» ստեղծագործության նախահիմքը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/35846/
  2. Государственный Эрмитаж. — Фридрих, Каспар Давид «Закат солнца (Братья)»
  3. Асварищ Б. И. Немецкая и австрийская живопись XIX—XX века. Каталог (Государственный Эрмитаж. Собрание западноевропейской живописи). — Л.: Искусство, 1988. — С. 92.
  4. Государственный Эрмитаж. — Фридрих, Каспар Давид «Восход луны (Двое мужчин на берегу)»

Արտաքին հղումներ

խմբագրել