Մայմու Բերգ (էստ․՝ Maimu Berg, 1945-1969 թվականներին՝ Seping, 1969-1979 թվականներին՝ Vahing, օգոստոսի 27, 1945(1945-08-27), Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի գրող, քննադատ, թարգմանիչ ու քաղաքական գործիչ։

Մայմու Բերգ
էստ․՝ Maimu Berg
Ծնվել էօգոստոսի 27, 1945(1945-08-27) (78 տարեկան)
ԾննդավայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունլրագրող, թարգմանչուհի, գրող, քննադատ և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Էստոնիա
ԿրթությունՏարտուի համալսարան
ԿուսակցությունԷստոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինՎայնո Վահինգ
ԶավակներՅուլիա Լաֆանկ
 Maimu Berg Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1945 թվականի օգստոսի 27-ին Տալլինում, մտավորականների ընտանիքում[1]։ 1968 թվականին ավարտել է Տարտուի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է էստոնական բանասիրություն, հետագայում նույն ինստիտուտում սովորել է լրագրություն (ավարտել է 1986 թվականին)[2]։ Որպես խմբագիր աշխատել է Siluett (1974-1990), Keel ja Kirjandus (1990-1991) ամսագրերում։

2007 թվականին դարձել է Տալլինի քաղաքային խորհրդի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ։ Երկար տարիներ աշխատել է Տալլինի ֆիննական համալսարանում։

1988 թվականից հայտնի է որպես պատմավեպերի հեղինակ։ Տալլինի «Ծիածան» թերթում լույս է տեսել նրա «Ես սիրում եմ ռուսի» վեպը, որ հետագայում թարգմանվել է մի շարք լեզուներով ու վերահրատարակվել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում ու Լատվիայում։ 2009 թվականին վեպը ռուսերեն հրատարակվել է Մոսկվայում ու Տալլինում։

Ընտրյալ մատենագիտություն խմբագրել

  • Maimu Berg. Unustatud inimesed. — Tallinn: Tuum, 2007. — ISBN 9985-802-96-0 («Забытые люди», сборник новелл, эст. яз.).
  • Kirjutajad. Seisab üksi mäe peal (1987, romaanid, Eesti Raamat, Tallinn)(իսպ.)
  • Ich liebte einen Russen Blieskastel 1998 [Roman](գերմ.)
  • Майму Берг. Я любила русского (Авторский сборник). — М.: Хроникер, 2009. — ISBN 978-5-901238-56-1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Sirje Olesk; "Eesti kirjarahva leksikon" Tallinn: Eesti Raamat, 1995
  2. Eesti entsüklopeedia, 14. kd, Tallinn: Eesti entsüklopeediakirjastus, 2000

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայմու Բերգ» հոդվածին։