Ստելլա Մարիա Սառա Մայլզ Ֆրանկլին, հայտնի է որպես Մայլզ Ֆրանկլին (անգլ.՝ Stella Maria Sarah Miles Franklin, հոկտեմբերի 14, 1879(1879-10-14)[2][3][4], Թալբինգո[1] - սեպտեմբերի 19, 1954(1954-09-19)[5][3][4], Դրումոյնե[6]), ավստրալիացի գրող, ֆեմինիստական ուղղվածությամբ ինքնակենսագրական վեպերի և Ավստրալիայի մասին վեպերի հեղինակ է։ Գրել է նաև Բրենտը Բին Բինից կեղծանունով։

Մայլզ Ֆրանկլին
Ծննդյան անունանգլ.՝ Stella Maria Sarah Miles Franklin[1]
Ծնվել էհոկտեմբերի 14, 1879(1879-10-14)[2][3][4]
ԾննդավայրԹալբինգո[1]
Վախճանվել էսեպտեմբերի 19, 1954(1954-09-19)[5][3][4] (74 տարեկան)
Վախճանի վայրԴրումոյնե[6]
Գրական անունBrent of Bin Bin[7]
Մասնագիտությունոչ գեղարվեստական գրող, վիպասան, գրող և կանանց իրավունքների պաշտպան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Ավստրալիա
Պարգևներ
 Miles Franklin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ստելլա Ֆրանկլինը ծնվել է 1879 թվականին Տալբինգոյում (Նոր Հարավային Ուելս)։ Նրա ծնողները եղել են Ջոն Մորիս Ֆրանկլինը և Մարգարետ Սյուզաննա Հելենա Լամպեն։ Ստելլան ստացել է տնային կրթություն, իսկ 1889 թվականից, երբ ընտանիքը տեղափոխվել է Սթիլվոթեր` Գոուլբերնի մոտ, սկսել է դպրոց հաճախել։ Հետագայում ընտանիքը, որը զբաղվում էր ֆերմերությամբ, մեկ անգամ չէ, որ տեղափոխվել է, և վերջապես բնակություն է հաստատել Կարլտոնում, Սիդնեյի արվարձանում։ 1897 թվականին Ստելլան աշխատել է որպես տնային դաստիաարակչուհի, իսկ 1899 թվականին ավարտել է իր առաջին վեպը՝ «Իմ փայլուն կարիերան» («My Brilliant Career»)։ Ավստրալիայի հրատարակչությունների կողմից մերժված հեղինակի չափազանց հստակ արտահայտված ֆեմինիստական դիրքորոշման պատճառով այն հրատարակվել է 1901 թվականին [Լոնդոն]ում։ Ընդ որում, նրա շարունակությունը՝ «Իմ կարիերան կործանվում է» («My Career Goes Bung»), այնքան համարձակ էր իր ժամանակի համար, որ չէր հրապարակվում ընդհուպ մինչև 1946 թվականը։

1906 թվականին Ստելլա Ֆրանկլինը գաղթել է ԱՄՆ՝ հույս ունենալով ստեղծագործական և ֆինանսական անկախություն ձեռք բերել։ Ինը տարի նա անցկացրել է Չիկագոյում՝ աշխատելով իր հայրենակից Ալիսա Հենրիի հետ կանանց ազգային արհմիության լիգայում՝ որպես հրատարակիչ և քարտուղար («Կանանց ազգային արհմիութենական լիգա»)։ 1911 թվականին Ստելլա Ֆրանկլինն առաջին անգամ եղել է Անգլիայում և Ֆրանսիայում։ 1915 թվականին նա տեղափոխվել է Անգլիա և բնակություն հաստատել Լոնդոնում։ նույն թվականին լույս է տեսել Ամերիկայում գրված նրա «The Net of Circumstance» վեպը, որտեղ նույնպես կային ինքնակենսագրական և ֆեմինիստական մոտիվներ։ Լոնդոնում Ֆրանկլինն աշխատել է մանկական մսուրներում և սրճարաններում՝ զուգահեռաբար զբաղվելով լրագրությամբ։ Բացի այդ, 1917 թվականին նա մեկնել է Մակեդոնիա՝ որպես կամավոր զինվորական հոսպիտալում։ Ընդհանուր առմամբ, նա անցկացրել Է Լոնդոնում ինը տարի, չհաշված գործուղումները Իռլանդիա 1919 և 1926 թվականներին և Ավստրալիա 1923-1924 թվականներին։ 1927 թվականին Ստելլա Ֆրանկլինը վերադարձել է Ավստրալիա, որտեղ սկսել է գրել Բրենտը Բին Բինից կեղծանունով (Brent of Bin Bin) և 1928-1931 թվականներին հրապարակել է երեք վեպեր ավստրալիական մայրցամաքի յուրացման ռահվիրաների մասին մտահղացված իններորդ սագայից՝ «Up the Country» (1928), «Ten Creeks Run» (1930) և «Back to Bool Bool» (1931)։ «Prelude to Waking», «Cockatoos» և «Gentlemen at Gyang Gyang» վեպերը հրատարակվել են 1950-ականներին։ Որոշ ժամանակ անց նա վերադարձել է Լոնդոն, բայց 1932 թվականից վերջնականապես բնակություն է հաստատել Ավստրալիայում։ 1936 թվականին «All that Swagger» վեպը, որը հրապարակվել է նրա իսկական անվան տակ, գրողին բերել է ավստրալիական S. H. Prior Memorial Prize գրական մրցանակը։ Ստելլա Ֆրանկլինը նաև նվիրվել է ավստրալիական գրականության աջակցության և զարգացման գործին։ Նա օգնել է սկսնակ գրողներին, համագործակցել է գրական ամսագրերի հետ և հանդես է եկել դասախոսություններով։

Ստելլա Ֆրանկլինը մահացել է 1954 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Դրամմոյնի հիվանդանոցում։ Նրա կտակի համաձայն, նրա գույքի վաճառքից ստացված եկամուտը ծառայել է Ավստրալիայի գրողների համար։ Miles Franklin award — Ավստրալիայի ամենահեղինակավոր գրական մրցանակը շնորհվում է ամեն տարի ավստրալիական կյանքի մասին լավագույն վեպի համար[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 394.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 A Historical Dictionary of British Women — 2 — Routledge, 2003. — P. 175. — ISBN 978-1-85743-228-2
  5. 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  7. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. «Miles Franklin Literary Award». Perpetual (անգլերեն).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայլզ Ֆրանկլին» հոդվածին։