Մայա Պետրոսի Քելյան (բուլղար․՝ Мая Бедрос Келиян, մայիսի 18, 1957(1957-05-18), Պլովդիվ, Բուլղարիա), ծագումով հայ բուլղարացի սոցիոլոգ։ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր։ Philosophical Alternatives ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[1]։

Մայա Քելյան
Ծնվել էմայիսի 18, 1957(1957-05-18) (66 տարեկան)
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունՍոֆիայի համալսարան (1979)
Գիտական աստիճանպրոֆեսոր
Մասնագիտությունսոցիոլոգ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲուլղարիայի գիտությունների ակադեմիա, Սոֆիայի համալսարան, Բուրգասի ազատ համալսարան և South-West University "Neofit Rilski"?
ԱնդամությունՃապոնական հետազոտությունների եվրոպական ասոցիացիա

Կենսագրություն խմբագրել

Մայա Քելյանը ծնվել է 1957 թվականի մայիսի 18-ին, Պլովդիվում։ 1979 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանի սոցիոլոգիայի և փիլիսոփայության ֆակուլտետները[2]։ 1993 թվականին մասնագիտական որակավորման դասընթաց է անցնել Էսսեքսի համալսարանում (Մեծ Բրիտանիա), 1994-1995, 2004-2005, 2012-2013 թվականներին՝ Կիոտոյի համալսարանում, 1997-1998 թվականներին՝ Տեխնոլոգիական համալսարանում, 2015-2016 թվականներին՝ Կիոտոյի ճապոնական հետազոտությունների միջազգային կենտրոնում, Ճապոնիա, 2006 թվականին՝ Հոնկոնգի համալսարանում, 2014 թվականին՝ Չժենչոյի ազգային համալսարանում, Թայբեյ։ 1990 թվականին դարձել է գիտությունների թեկնածու, 1991 թվականից` գիտաշխատող, 2000 թվականից՝ II աստիճանի ավագ գիտաշխատող, 2009 թվականից` գիտությունների դոկտոր, 2011 թվականից` Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր։ 2008 թվականին ղեկավարել է ինստիտուտի «Համայնքների և սոցիալական շերտավորման» բաժինը։ Աշխատում է սոցիալական շերտավորման, տեղական համայնքների, սպառման, կենսակերպի և սոցիալական կառույցների հեռանկարների վրա Բուլղարիայում, Ճապոնիայում, Չինաստանում և Թայվանում։ Դասավանդել է Նեոֆիտ Ռիլսկու անվան հարավարևմտյան համալսարանում, Բլագոևգրադ (1998-2001), Սոֆիայի համալսարանում (2001-2002, 2006) և Բուրգասի ազատ համալսարանում (2002-2003)[3]։

Անդամակցություն խմբագրել

  • Սոցիոլոգիական միջազգային ասոցիացիայի (RC 28 Social Stratification in ISA, 1991-) սոցիալական հետազոտությունների հանձնաժողովների անդամ
  • «Ազատ ժամանակի սոցիոլոգիա» միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի անդամ (RC 13 Sociology of Leisure at ISA) (2007-)
  • Գյուղական սոցիոլոգիայի եվրոպական ընկերակցություն (European Association of Rural Sociology, 1991-)
  • Ճապոնական հետազոտությունների եվրոպական ընկերակցություն (European Association for Japanese Studies (EAJS) (1995-)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Philosophical Alternatives – Институт за изследване на обществата и знанието» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  2. «Maya Kelyan». www.omda.bg. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  3. Кацунов, Валери, Джени Иванова, Цветана Величкова. Жените в историята на академичната наука в България (Хабилитираните жени в БАН). Ропринт. с. 149 – 150.