Մայա Մյակիլա (շվեդ.՝ Mia Mäkilä, մարտի 21, 1979(1979-03-21), Նորչյոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա), շվեդ նկարչուհի, որը հայտնի է իր սահմռկեցուցիչ նկարներով։ Նա նաև «Շվեդիայի արվեստի հրեշներ» գեղարվեստական շարժման հիմնադիրն է։ Մայան իրեն անվանում է «սարսափների նկարիչ» կամ «փոփ-սյուրռեալիստ»։ Մայայի աշխատանքները ներկայացվել են Փարիզում, Համբուրգում, Ստոկհոլմում, Նորչյոպինգում, Կոպենհագենում։

Մայա Մյակիլա
Ծնվել էմարտի 21, 1979(1979-03-21) (45 տարեկան)
ԾննդավայրՆորչյոպինգ, Էստերգյոտլանդ, Շվեդիա
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունարվեստագետ

Կենսագրություն խմբագրել

Մայան ծնվել է Շվեդիայի Նորչյոպինգ քաղաքում 1979 թվականին։ Նկարել սովորել է ինքնուրույն։ Շիզոֆրենիկ է։ Ներկայումս բնակվում է Ստոկհոլմում։

Նկարչական ոճ խմբագրել

Մայա Մյակիլան միջազգային գեղարվեստական հարթակում իր յուրահատուկ տեղն ունի։ Իր ստեղծագործություններում նա օգտագործում է մեդիա (թվային կոլաժներ), գեղանկարչություն, համակցված մեդիա և լուսանկարներ։

15 տարի օգտագործելով Photoshop ծրագրի թվային կոլաժները՝ Մայան մշակել է լուսանկարներով գեղանկարչության սեփական տեխնիկան։ Այս տեխնիկայի շրջանակներում նա թղթի կտորների և սոսնձի սովորական խառնուրդի փոխարեն օգտագործում է պատկերների, էկրանավորումների, թվային ներկերի հարյուրավոր շերտեր։ Մայայի աշխատանքային ոճը իր մեջ պարունակում է սարսափ և գրավչություն, մռայլություն և զվարճանք։ Աշխատանքի թեմաները մասամբ ֆեմինիստական են կամ շոշափում են մարդկային հոգեկանը, հիմնական հույզերը։ Նրա ոճի վրա ազդում են աութսայդերային արվեստը, ժողովրդական արվեստը, սյուրռեալիստները, վերածննդի արվեստը, պրեռաֆայելիտները, ինչպես նաև ժամանակակից փոփ մշակույթը՝ Mash Pail Kids-ը, դիսնեյյան դասականները և վինտաժային նոստալգիան։ Լինելով կինոյի երկրպագու՝ նրա գեղարվեստական տեսունակության վրա ազդել են կինոռեժիսորներ Դեյվիդ Լինչի, Ինգմար Բերգմանի և Ալֆրեդ Հիչքոքի վիզուալ աշխարհները[1]։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 2007` Don’t Wake Daddy II - Galerie Feinkunst Krüger, Համբուրգ, Գերմանիա
  • 2010` Don’t Wake Daddy V - The Anniversary Show - Galerie Feinkunst Krüger, Համբուրգ, Գերմանիա[2]
  • 2010` «The Last Days Of My Demons» - Skomakargatan, Ստոկհոլմ, Շվեդիա[3]
  • 2011 - 2012` Art Show - Halle St Pierre Museum, Փարիզ, Ֆրանսիա[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ABOUT THE ARTIST».
  2. «ARTIST Mia Mäkilä».
  3. «Mia Mäkilä "The Last Days Of My Demons"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 15-ին.
  4. «HEY! modern art & pop culture Part I».

Արտաքին հղումներ խմբագրել