Մայա Միտչել (օգոստոսի 18, 1993(1993-08-18), Լիսմոր[1]), ավստրալիացի դերասանուհի և երգչուհի։ Առավել հայտնի է «Անհնազանդը» հեռուստասերիալում խաղացած Բրիթանի Ֆլյունի և «Ֆոսթերներ» դրամատիկական հեռուստասերիալում Կալի Ադամս Ֆոսթերի դերերով[2]։

Մայա Միտչել
Ծնվել էօգոստոսի 18, 1993(1993-08-18) (30 տարեկան)
ԾննդավայրԼիսմոր[1]
ԿրթությունTrinity Catholic College Lismore?
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի

Կենսագրությունը խմբագրել

Մայան ծնվել է Լիսմորում, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա։ Նրա հայր Ալեքսը եղել է տաքսու վարորդ, իսկ մայրը՝ Ջիլը աշխատում էր կրթական համակարգում։ Միտչելը ունի կրտսեր եղբայր՝ Չարլին[3]։ Նա նվագում է կիթառով, ինչը երևում է իր ֆիլմերում և հեռուստատեսային աշխատանքներում։ Նա սովորել է Լիսմոր քաղաքի Տրինիտի Կաթոլիկական քոլեջում[4]։

Կարիերա խմբագրել

Մայան սկսել է դերասանական կարիերան դպրոցական և տեղի թատերական ներկայացումներում խաղալով։ Նրա տաղանդը նկատեց մի գործակալության, երբ Մայան 12 տարեկան էր, և շուտով նա ստացավ Բրիտանի Ֆլյունի դերը «Անհնազանդը» հեռուստասերիալում։ «Անհնազանդը» սերիալում ունեցած հաջողությունից հետո, նա նկարահանվեց «Trapped» հեռուստասերիալում։ Նա նաև նկարահանվել է «Կ-9» հեռուստասերիալում և բրիտանական «Դոկտոր Ով» հայտնի սերիալում։

Հեռուստատեսությունում նրա առաջին դերը եղել է Disney Channel ալիքում, «Ջեսսի» հեռուստասերիալում։ Հետո նրա առաջնախաղն էր «Ամառ։ Ծովափ։ Ֆիլմ» հեռուստատեսային ֆիլմում, Մակ Մաքենզիի դերով։ 2013 թվականից նկարահանվում է ABC Family ալիքի «Ֆոսթերները» հեռուստասերիալում, Կալի Ջեյկոբի դերում։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր և հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
2006—2007 Անհնազանդը Բրիտանի Ֆլյուն Գլխավոր դեր (25 էպիզոդ)
2008—2009 Trapped Նատաշա Համիլթոն Գլխավոր դեր(26 էպիզոդ)
2009 Կ-9 Taphony 20-րդ էպիզոդ. «Taphony and the Time Loop»
2011 Castaway Նատաշա Համիլթոն Գլխավոր դեր (15 էպիզոդ)
2013 Ջեսսի Շեյլի Մայքլզ 2-րդ եթերաշրջան, 10-րդ սերիա. «Jessie’s Big Break»
2013—2018 Ֆոսթերներ Կալի Ադամս Ֆոսթեր Գլխավոր դեր
2013 Ֆինեսն ու Ֆերբը Կամեո Phineas and Ferb’s Musical Cliptastic Countdown
2013 Ամառ։ Ծովափ։ Ֆիլմ Մակ Մաքենզի Դիսնեյ ֆիլմ
2013 Փիլիսոփաներ։ Գոյատևման դաս Բեատրիս Երկրորդական դեր
2014 Փարքեր, Ջոուի և Ջեսսի. Սուրբ Ծնունդ Հավայան կղզիներում Շեյլի Մայքլզ Դիսնեյ ֆիլմ
2015 Ամառ։ Ծովափ։ Ֆիլմ 2 Մակ Մաքենզի Դիսնեյ ֆիլմ
2016-… Պահապան առյուծ Ջասիրի Հնչյունավորում
2017 Թեժ ամառային գիշերներ Էմի
2018 Երբեք մի վերադարձեք Էնժելա
2019-2024 Հաճելի հոգսեր Կալի Ադամս Ֆոսթեր Ֆոսթերները սերիալի շարունակություն
2019 Մեր վերջին ամառը Ֆիբի The Last Summer

Անվանակարգեր խմբագրել

Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանք Արդյունք Հղում
Teen Choice Awards 2013 Choice Summer TV Star. Դերասանուհի Ֆոսթերներ Առաջադրված [5]
Teen Choice Awards 2014 Choice TV. Դերասանուհի Ֆոսթերներ Առաջադրված
Teen Choice Awards 2015 Choice TV. Դերասանուհի Ֆոսթերներ Առաջադրված [6]
Teen Choice Awards 2015 Choice Summer TV Star. Դերասանուհի Ամառ։ Ծովափ։ Ֆիլմ Առաջադրված [6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1038349184 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Mortified – Taylor's DNA». australianscreen. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  3. «Maia Mitchell». TV Guide. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  4. Marnie Johnston (6th Aug 2013). «Lismore lass hits bigtime». The Northern Star. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  5. Maglio, Tony (2013 թ․ հուլիսի 16). «'Man of Steel,' 'The Heat' Lead Third Wave of Teen Choice Awards Nominations». TheWrap. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.
  6. 6,0 6,1 Otterson, Joe (2015 թ․ օգոստոսի 16). «Teen Choice Awards 2015: The Complete Winners List». TheWrap. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 3-ին.


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Միտչել» հոդվածին։