«Ամառ։ Ծովափ։ Ֆիլմ» (անգլ.՝ Teen Beach Movie), ամերիկյան Disney Channel հեռուստաալիքի երաժշտական ֆիլմերից, որի ռեժիսորն է Ջեֆֆրի Հորնադեյը։ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմը եթեր է դուրս եկել 2013 թվականի հուլիսի 19-ին, հուլիսի 30-ին հայտնվել է նաև DVD-ով։

Ամառ։ Ծովափ։ Ֆիլմ
անգլ.՝ Teen Beach Movie
Երկիր ԱՄՆ
Ժանրերաժշտական ֆիլմ, ֆիլմ անչափահասների համար և լողափային կինո
Թվականհուլիսի 19, 2013, սեպտեմբերի 13, 2013[1] և հուլիսի 20, 2013[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեֆրի Հորնադեյ
ՊրոդյուսերՌոբերտ Ֆիլիպս
Սցենարի հեղինակՎինս Մարսելլո, Մարկ Լանդրի և Ռոբերտ Հորն
ԴերակատարներՌոսս Լինչ[3], Մայա Միտչել[3], Գրեյս Ֆիփս[3], Գարետ Կլեյթոն[3], Քևին Չեմբերլին[3], Սթիվ Վալենթայն[3], Ջոն դե Լյուկա[3], Քրիսի Ֆիթ[3], Քրիստոֆեր Սքոթ[3], Սյուզան Քրայեր[3], Բարի Բոստվիկ[3], Ջորդան Ֆիշեր[3], Քենթ Բոյդ[3], Մոլլի Գրեյ[3], Ուիլյամ Թ․ Լոֆթիս[3], Ջեսիկա Լի Քելլեր[3], ԼաՎոն Ֆիշեր-Ուիլսոն[3] և Ռեյնալդո Առոյո[3]
ՕպերատորՄարկ Իրվին
ԵրաժշտությունԴևիդ Նեսիմ Լոուրենս
ՄոնտաժԴևիդ Ֆինֆեր
Նկարահանման վայրՊուերտո Ռիկո և Ֆախարդո
Տևողություն95 րոպե
ՀաջորդԱմառ: Ծովափ: Ֆիլմ 2
Պաշտոնական կայքէջ

2015 թվականի հունիսի 26-ին թողարկվել է ֆիլմի շարունակությունը՝ «Ամառ։ Ծովափ։ Ֆիլմ 2»։

Սյուժե խմբագրել

Բրեյդին և Մակը ալիքների վրա սահում են ՄակԿենզի պապիկի խրճիթից ոչ հեռու։ Երբ վերադառնում են տուն, տեսնում են պապիկին 1962 թվականի «Անհանգստացնող պատմություն» ծովափնյա ֆիլմը դիտելուց։ Սյուժեի իմաստը նրանում է, որ կան 2 պատերազմող խումբ՝ բայկերներ և ալիքասահողներ, ովքեր պատերազմում են ծովափի սրճարանի համար, բայց իրենց բոլոր կոնֆլիկտները լուծում են պարերի միջոցով։ Այդ ժամանակ ալիքասահողը և բայկերուհին գաղտնի սիրում են իրար և փորձում են հաշտեցնել իրենց խմբերին։ Նաև այնտեղ կա մի խելագար գիտնական, ով ապրում է փարոսում, և իր եղանակի մեքենայի օգնությամբ ցանկանում է վռնդել այդ խմբերին ծովափից, որպեսզի այնտեղ կարողանա հյուրանոց կառուցել... Բրեյդին, ինչպես նաև ՄակԿենզի պապիկը պարզապես պաշտում են այս ֆիլմը։ Մակն ընդհակառակը, ընդհանրապես չի հասկանում, քանի որ ֆիլմում ամեն ինչ արհեստական է. բոլորի մազերը միշտ չոր են, նույնիսկ եթե հերոսները դուրս են գալիս ջրից և այդ ընթացքում նրանք անընդհատ երգում են և պարում։ Հանկարծ ծովափի խրճիթ է գալիս է Մակի մորաքույրը Անտուանետտան, ով ցանկանում է վաղը Մակին իր հետ տանել քաղաք, որպեսզի այնտեղ սկսի սովորել բարձրակարգ դպրոցում։ Մակը այդ մասին երբեք չի պատմել Բրեյդիին, այդ պատճառով նրա համար լսածը նորություն էր։ Բացի այդ հենց վաղը նախատեսվում է փոթորիկ և այդ ժամանակ կլինեն մեծ ալիքներ, իսկ դա մեծ նշանակություն ունի ալիքասահողների համար։ Հաջորդ օրը Մակը հավաքելով իր իրերը որոշում է, որ թռիչքից առաջ դեռ կարող է իրեն թույլ տալ գնալ ծովափ և հասցնել լողալ մեծ ալիքի վրայով։ Սակայն ծովը շատ անհանգիստ է, և ալիքները դառնում են վտանգավոր, այդ պատճառով Բրեյդին ջրային մոտոցիկլով գնում է նրան փրկելու։ Այդուհանդերձ ծովափին կա ինչ-որ տարօրինակ հանգված երիտասարդություն, ովքեր պարում են և երգում։ Հիմա նրանք սկսում են հասկանալ, որ ընկել են այդ նույն «Անհանգստացնող պատմություն» ֆիլմը։ Բրեյդին շատ ուրախ է և չի կարող դիմանալ և մասնակցություն չունենալ այդ գործողություններին։ Նույնը չի կարելի ասել Մակի մասին, քանի որ նա չի սիրում այդ ֆիլմը, նաև նրան շտապ պետք է վերադառնալ իրական աշխարհ, որտեղ նրան սպասում է ինքնաթիռը...

Արդեն երեկոյան երեկույթի ժամանակ սրճարանում Բրեյդին և Մակը հանկարծակի փոփոխում են ֆիլմի սյուժեն։ Ըստ սյուժեի երգի կատարման ժամանակ բայկերուհի Լեյլան պետք է սայթաքի և բեմից ընկնի ալիքասահող Տանների ձեռքերի մեջ, ու այդ ժամանակ նրանց հայացքները կհանդիպեն։ Դրանից հետո խմբերը պետք է բաժանեն նրանց և սկսվում է պարային պատերազմ։ Մակը պատահաբար շեղում է Տաններին, իսկ Բրեյդին շտապեց փրկելու Լեյլային։ Ֆիլմի գլխավոր հերոսները չսիրահարվեցին իրար, այսինքն նրանք սիրահարվեցին, բայց ոչ այն մարդկանց ում պետք է սիրահարվեյին։ Պատերազմը չի սկսվում և սյուժեն դադարեց զարգանալ։ Իրավիճակը ավելի է վատանում, երբ Մակը և Բրեյդին սկսում են խոսել երգերի միջոցով։ Նրանք հասկանում են, որ հիմա իրենց գլխավոր առաջադրանքն է վերականգնել ֆիլմի սյուժեն։ Բրեյդին գնում է Տանների և նրա մյուս ընկերների հետ ուրախանալու սրճարանում, որտեղ նրանք քննարկում են աղջիկներին։ Իսկ Մակը գնում է ննջազգեստների երեկույթին Լեյլայի և նրա մյուս ընկերուհիների հետ, որտեղ նրանք վրդովվում են 60-ականների սովորությունների վրա։ Նրան դուր չի գալիս, որ այդ ժամանակաշրջանի աղջիկները կախվածություն ունեն տղաներից։ Մի որոշ ժամանակ անց Բրեյդիի և Մակի օգնությամբ Լեյլան և Տանները վերջապես սկսում են համակրել միմյանց։ Պարզվում է, որ նրանք այդքանել տարբել չեն՝ Տանները հաճախ ցանկանում է բայկ վարել, իսկ Լեյլային զբոսնել ալիքներով։ Այդ պահին չարագործները առևանգում են Բրեյդիին ու Մակին և կապում են փարոսին։ Ալիքասահողները և բայկերները կասկածում են, որ ինչ-որ բան այն չէ և շտապում են նիանց մոտ օգնության։ Խմբերը միավորվում են և միասին գնում են դեպի փարոսը, քանի որ այնտեղ ինչ-որ տարօրինակ ակտիվություն են նկատում։ Բոլորը միասին փրկում են Բրեյդիին և Մակին և վերացնում են եղանակի մեքենան։ Ամեն ինչ վերականգնված է։ Երկնքում հայտնվում են ամպերներ և Բրեյդին և Մակը հասկանում են, որ եկել է իրենց ժամանակը, նրանք հրաժեշը են տալիս բոլորին, և գնում են ծովը, որը նրանց ծածկում է ալիքներով։ Այժմ նրանք հայտնվում են իրական աշխարհում հենց այն ժամանակ, երբ անհետացել են։ Մակը որոշում է չթռչել դեպի բարձրակարգ դպրոց, այլ մնալ այստեղ Բրեյդիի և պապիկի հետ։ Վերնագրերից հետո ջրից ամբողջովին թաց, հայտնվում են ֆիլմի բայկերների և ալիքասահողների խմբեր մի քանի անդամ։ Նրանք ինչ-որ ձևով նույնպես կարողացել են հայտնվել իրական աշխարհում։ Տեղացիներից մեկը տալիս է իր հեռախոսը, քանի որ կարծում է, որ նրանք մոլորվել են։ Նրանք հիացած վերցնում են որպեսզի ուսումնասիրեն այդ հրաշքը։

Դերերում խմբագրել

  • Ռոսս Լինչ- Բրեյդի
  • Մայա Միտչելլ- Մակ Մակ Կենզի
  • Գրես Ֆիպպս- Լեյլա
  • Գարետ Կլեյթոն- Տաններ
  • Ջոն դե Լյուկա- Բումչի
  • Քրիսսի Ֆիտ- Չիչի
  • Սյուզաննա Կրայեր- Անտուանետտա մորաքույր
  • Բարրի Բոստվիկ-Մակ Կենզի պապիկ
  • Քևին Չեմբերլին- բժիշկ Ֆյուջն
  • Ստիվ Վալեյնտայն- Լես Կամեմբեր
  • Ջորդան Ֆիշեր- Մորսկոյ Կոտ
  • Քենթ Բոյդ- Բանդիտ
  • Մոլլի Գրեյ- Ջիգլս

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2012 թվականի հունվարին։ Այս ֆիլմը Disney Channel-ի երրորդ ֆիլմն է, որը նկարահանվել է Պուերտո Ռիկոյում, առաջին երկու ֆիլմերը եղել են «Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» և «Ուեյվերլի Փլեյսի կախարդները ֆիլմում» ֆիլմերը։ Երկու ֆիլմերնել նկարահանվել են 2009 թվականին և երկուսում էլ խաղացել է Սելենա Գոմեսը։ 2012 թվականի մարտի 28-ից պուերտորիկական մամուլը հայտնել է, որ կզղում արդեն գնում են նկարահանումներ։ Ծովափը նկարահանել են Ֆահարդոյում, իսկ բոլոր նկարահանումները տարածքների ներսում անցկացվել են Բայմոնայում։ Նաև ասվում էր որ ֆիլմի անվան մեջ պետք է լիներ մյուզիքլ բառը։ Այս ֆիլմը միակ ֆիլմն է որ Disney Channel կինոընկերությունը թողարկել է 2013 թվականին։ Առաջին ցուցադրությունների ժամանակ սկզբնական վերնագրերում նշված էր, որ ֆիլմը նվիրված է ծովափնյա ֆիլմերի աստղ Աննետտա Ֆունիչելլոյին (1942—2013)։

Քննադատություններ խմբագրել

Ընդհանուր առմաբ ֆիլմը քննադատողների կողմից լավ գնահատականներ է ստացել։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի թարմության ռեյտինգը եղել է 86% ըստ 7 կարծիքների, մյուս կողմից Metacritic կայքում ֆիլմի գնահատականը եղել է 54 հիմնվելով 6 կարծիքների վրա։ Entertainment Weekly ամսագիրը ֆիլմը գնահատել է 3, նշելով, որ ֆիլմի ստեղծողները փորձել են վերանկարել Բարձրագույն դպրոցի մյուզիքլ (2006) ֆիլմը, մի քանի համարներ նրանց մոտ իսկապես ստացվել են, բայց մնացածը անհետաքրքիր էր։ Variety-ին իր հերթին ասել են, որ գլխավոր դերասանների ընտրությունը սխալ է եղել։

Սաունդթրեկ խմբագրել

Ֆիլմի սաունդթրեկը ներառում է տասը բնօրինակ ստեղծագործություններ, որոնք գրվել են սերֆ-ռոք,motown R&B, ռոքաբալլի և փոփ երաժշտություն ժանրերում։ Սաունդթրեկը թողարկվելէ 2013 թվականի հուլիսի 15-ին։ Ալբոմը 2013 թվականին ԱՄՆ-ում դարձել է չորրորդը սաունդթրեկների վաճառքում 407,000 վաճառքների կրկնօրինակությամբ մեկ տարում։ Ալբոմը Billboard-ում հասել է երրորդ տեղին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Disney se queda en Puerto Rico
  2. WebCite query result
  3. Exclusive: Disney Channel Hits the Surf with Teen Beach Musical — Today’s News: Our Take | TVGuide.com
  4. Teen Beach Movie (2013) — Rotten Tomatoes
  5. http://www.metacritic.com/tv/teen-beach-movie
  6. Entertainment Weekly, July 19, 2013, Issue #1268
  7. «Teen Beach Movie» Review Disney Channel | Variety
  8. The Top 10 Soundtracks of 2013
  9. Disney Channel Greenlights 'Teen Beach Movie' Sequel | Billboard

Արտաքին հղումներ խմբագրել