Մամոնա կամ մամմոնա (հին հունարեն՝ μαμωνᾶς, լատին․՝ mammona), Նոր Կտակարանի մեջ նկարագրված հարստության և ագահության դև։ Հիշատակվում է Մատթեոսի Ավետարանի 6-րդ գլխի 19-21 և 24 բաժիններում[1], իսկ Ղուկասի Ավետարանի 16-րդ գլխի 3-րդ բաժնում է հանդիպում[2]։ Նոր Կտակարանում «մամոնան» ծառայում է բնութագրելու հարստությունը, որին ծառայելու համար հավատացյալներին զգուշացվում է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կ՚ատի եւ միւսին կը սիրի, կա՛մ մէկին կը մեծարի եւ միւսին կ՚արհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ՝ մամոնային» (Մատթ. 6:24)։

«Երկրպագություն Մամոնային», Էվելին դը Մորգանի նկար

Հայ գրականության մամոնայի գաղափարին հանդիպում ենք Պաղտասար Դպիրի «Առ Մամօնայն» բանաստեղծության մեջ, ուր Պաղտասար Դպիրը նպատակ ունի բացահայտել փողի և հարստության կործանարան իշխանությունը մարդու վրա։ Նա մամոնայի մասին գրել է ժողովրդի բարոյականության տեսակետից, որը մերժում է նրա սարսափելի իշխանությունը[3]։

Սլավոնական դիցաբանության մեջ Մամոնան ներկայացվում է վայրի կնոջ կերպարանքով, որը մոլորեցնում է մարդկանց թե՛ բառացիորեն, և թե՛ փոխաբերաբար։

Ներկայումս մամոնա բառն օգտագործվում է տարբեր լեզուների մեջ, ինչպես՝ լեհերենի մեջ, որտեղ գործածվում է բացասական կերպով նկարագրելու դրամը։

Անվան ծագում

խմբագրել

Արամեական բառ է, եվրոպական լեզուներ է անցել հունարենից և լատիներենից։ Ենթադրվում է[4], որ բառն ազգակից է արամեական «մա'ամոն» (թանկաժեք իր, որը գրավ է վերցված) կամ ձևավորվել է արամեական նույն արմատից «ամն» բառից («վստահել», «հավատալ»)։ Հնարավոր է, որ փոխառություն է քանաներենից, որտեղ սկզբնապես նշանակել է սնունդի և դրա պաշարների ապրանքներ[5]։

Տարբեր երկրներում

խմբագրել
  • «Մամոնա» (երբեմն՝ «Մամունա») բառը սլավոնական երկրներում Մամմոն բառի հոմանիշն է։ Այժմ «մամոնա» բառը փոխաբերական և նվաստական իմաստով գործածվում է լեհերենում՝ որպես փող բառի հոմանիշ։ «Մամմոնա» բառը նաև կիրառվում է ֆիններենում և էստոներենում՝ որպես փողի հոմանիշ։
  • Իսպանական մշակույթում, որտեղ Մամոնան այդքան հայտնի չէր, հարստություն հանդեպ սերը քննադատելու համար օգտագործում են Ոսկե հորթը։
  • Արաբերենում «ամաանա» բառը նշանակում է ֆինանսական կամ նյութական հավատ ինչ-որ բանի հանդեպ։ Արմատը կազմված է երեք տառից՝ «ալեֆ-միմ-նուն», և հնարավոր է, որ ազգակից է սիրիական «մամոնա» բառի հետ։ Շումերերենը սեմական լեզու չէ, թեպետ փոխառել է աքքադերենից, որը սեմական էր։ Ղուրանում Համան անունով կերպարը հիշատակվում է փարավոնի անվամբ և երկու սուրահի վեց տեղերում՝ 28:6, 28:8, 28:38, 29:39, 40:34 և 40:36։ Մուսուլմանական ավանդույթի համաձայն Համանը նույնացվում է անհավատալի հարստության հետ։
  • Մեքսիկայում «un Mammon» կիրառվում է, որպեսզի վարկաբեկեն առավելություն ունեցող մարդուն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ
  2. Ղուկաս
  3. «Առ Մամօնայն» բանաստեղծությունը
  4. Мамона в энциклопедии «Кругосвет»
  5. W. Bauer, Griechisch-deutsches Wörterbuch zu den Schriften des Neuen Testaments und der frühchristlichen Literatur; Walter de Gruyter, 1988 — S. 994

Գրականություն

խմբագրել
  • «Маммона». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Статья в энциклопедии «Кругосвет»
  • Статья в Справочном и объяснительном словаре к Новому Завету.
  • Андрей Владимирович Григорьев. Русская библейская фразеология в контексте культуры. Индрик, 2006.

Արտաքին հղումներ

խմբագրել
  Ընթերցե՛ք «մամոնա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամոնա» հոդվածին։