Մամիկոն Վասիլի Կորխմազյան (1898, գյուղ Վաչիանի, Ախալքալաքի գավառում (այժմ՝ Վրաստանում) - 1970, Երևան), խորհրդային իշխանության հաստատման աջակից, ԽՄԿԿ անդամ (1917

Մամիկոն Կորխմազյան
Ծնվել է1898[1]
ԾննդավայրՎաչիան, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան[1]
Մահացել է1970[1]
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունհեղափոխական
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

1918 թվականին եղել է Բաքվի կոմունայի համակիր, որի տապալումից հետո գործուղվել է Հայաստան, որտեղ ընդհատակյա բջիջներ է կազմակերպել Արտաշատում, Մասիսում և այլուր։ 1919-1920 թվականներին եղել է Երևանի բոլշևիկյան ընդհատակյա կոմիտեի անդամ։ Մասնակցել է Մայիսյան խռովությանը։ 1920 թվականի դեկտեմբերին նշանակվել է Հայաստանի երկաթուղային ճանապարհների կոմիսար։ Հայաստանի ինքնիշխանության վերականգման համար մղված Փետրվարյան ապստամբության ժամանակ (1921) կազմակերպել է Երևան կայարանի երկաթուղային շարժակազմի և նախկին «Ազատամարտ» զրահագնացքի էվակուացիան Ղամարլուի ճակատ և կռվել կարմիր պարտիզանների շարքերում։

Մինչև կենսաթոշակի անցնելը Կորխմազյանը մի շարք պաշտոններ է վարել ՀԽՍՀ արհմիութենական, սովետական մարմիններում։

Հրապարակումներ մամուլում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 658