Մամիկոն Դանղյան

հայ քիմիկոս

Մամիկոն Տիգրանի Դանղյան (հոկտեմբերի 1, 1907(1907-10-01)[1], Ձորաղբյուր, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 11, 1984(1984-07-11)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1949), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1969

Մամիկոն Դանղյան
Ծնվել էհոկտեմբերի 1, 1907(1907-10-01)[1]
Ձորաղբյուր, Երևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 11, 1984(1984-07-11)[2] (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1936)[1]
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր[1] (1949)
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

1930 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցը և երկու տարի զբաղվել ուսուցչական աշխատանքով։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը (1936), ընդունվել ասպիրանտուրա և երկու տարի անց պաշտպանել թեկնածուական, 1949 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1951 թվականից նույն համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի վարիչն է, աշխատել է նաև որպես քիմիական ֆակուլտետի դեկան։

Գիտական աշխատանքները վերաբերում ևն բազմաֆունկցիոնալ γ-լակտոնների սինթեզին և դրանց տարբեր փոխարկումների ուսումնասիրությանը[3]։

Մամիկոն Դանղյանը 1951 թվականից շուրջ երեսուն տարի գլխավորել է ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնը, դասավանդել «Օրգանական քիմիա» հիմնարար առարկան։ 1951-1962 և 1967-1971 թվականներին եղել է քիմիայի ֆակուլտետի դեկան։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 36 և դոկտորական 5 ատենախոսություն[4]։ ԽՄԿԿ անդամ՝ 1943 թվականից։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

Պարգևատրվել է «Պատվո նշաև», Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, մեդալներով ու պատվոգրերով։

Երկեր խմբագրել

  • Օրգանական քիմիայի պրակտիկում, բուհերի համար, Երևան, 1961 (համահեղինակ)։
  • Օրգանական քիմիայի պրակտիկում, բուհերի համար, 2-րդ հրատ., Երևան, 1974 (համահեղինակ)։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամիկոն Դանղյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 283