Մամիկոն Աքուլյան

հայ զինվորական

Մամիկոն Աշոտի Աքուլյան (մարտի 6, 1993(1993-03-06), Վանաձոր, Հայաստան - նոյեմբերի 7, 2020(2020-11-07), Վարնկաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ զինվորական, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զինծառայող, Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից, զինված ուժերի մայոր (2020)[1][2]։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով[1]։

Մամիկոն Աքուլյան
մարտի 6, 1993(1993-03-06) - նոյեմբերի 7, 2020(2020-11-07) (27 տարեկան)
ԾննդավայրՎանաձոր, Հայաստան
Մահվան վայրՎարնկաթաղ, Մարտակերտի շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան
ԿոչումՀՀ ԶՈՒ մայոր
Պաշտոնմոտոհրաձգային գումարտակի շտաբի պետ[1]
Մարտեր/
պատերազմներ
Քառօրյա պատերազմ, 44-օրյա պատերազմ
ԿրթությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Մամիկոն Աքուլյանը ծնվել է 1993 թվականի մարտի 6-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում[1][2]։ Նախնական կրթությունը ստացել է Վանաձորի №18 հիմնական դպրոցում[1]։ 2010 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան[1][2]։ Ուսումն ավարտելուց անմիջապես հետո անցել է աշխատանքի Արցախի Հանրապետության Թալիշի զորամասում[1]։

Մարտական ուղի

խմբագրել

Քառօրյա պատերազմ

խմբագրել

2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ եղել է Թալիշի դիրքերում[1]։ Պատերազմի ավարտից հետո ծառայությունը շարունակել է Արցախի Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում գտնվող զորամասում[1]։

44-օրյա պատերազմ

խմբագրել

44-օրյա պատերազմն սկվելուց մեկ շաբաթ առաջ եղել է արձակուրդում[1]։ Այդ ժամանակ իրեն շնորհվում է մայորի զինվորական կոչում[1]։ Իրեն հասանելիք յոթ օրվա արձակուրդից ընդամենը երկու օր առաջ շտապ կանչել են, որ պատրաստվեն ռազմական գործողությունների[1]։ Թալիշի մարտական գործողությունների ժամանակ իրեն ենթակա մոտոհրաձգային վաշտով Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության զորքերին աջակցել է շրջափակման մեջ չհայտնվելու գործում[1]։ 44-օրյա պատերազմի օրերին Մամիկոն Աքուլյանը նշանակվել է մոտոհրաձգային գումարտակի շտաբի պետ[1]։ Նոյեմբերի 7-ին անձնակազմի հետ առաջ է գնացել «գիծ փակելու», որպեսզի հակառակորդի առաջխաղացումը կասեցվի և այդ ժամանակ էլ զոհվել է հրետակոծության հետևանքով՝ Վարնկաթաղի բարձունքում[1]։

Հուղարկավորվել է Վանաձորի զինվորական պանթեոնում[1]։

Պարգևներ

խմբագրել

Հետմահու պարգևատրվել է․

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 «Անմահ հերոս Մամիկոն Աքուլյան». banak.info. 2024 թ․ հունիսի 11. Վերցված է 2024 թ․ 2024 թ․ հունիսի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Աքուլյան Մամիկոն Աշոտի». erablur.am. Վերցված է 2024 թ․ 2024 թ․ հունիսի 13-ին.