Մահվաշ

իրանցի երգչուհի, պարուհի, դերասանուհի

Մահվաշ (պարսկերեն՝ مهوش), ծնյալ Մասումե Ազիզի Բորուջերդի (պարսկերեն՝معصومه عزيزى بروجردى),1920, Բորուջերդ, Լոռեսթանի նահանգ, Իրան - 1961, Արաք, Իրան), 20-րդ դարի իրանցի երգչուհի, պարուհի, դերասանուհի[1]: Աղքատ ընտանիքի զավակ լինելով՝ 1950-ական թվականներին հասել է ժողովրդական լայն ճանաչման, համբավվել որպես ժողովրդի սիրելի երգիչ ու դերասան[2]:

Մահվաշ
Mahvash stage performer.jpg
Ծնվել է1920
ԾննդավայրԲորուջերդ, Լոռեսթանի նահանգ, Իրան
Մահացել է1961
Մահվան վայրԱրաք, Իրան
ՔաղաքացիությունFlag of Iran.svg Իրան
Մասնագիտություներգչուհի, պարուհի, կաբարե արտիստ և դերասանուհի

ԿենսագրությունԽմբագրել

Մահվաշը ծնվել է Իրանի Բորուջերդ ավանում, չքավոր ընտանիքում: Պարմանուհի է եղել, երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Թեհրան: Մայրը երիտասարդ հասակում մահացել է, և, ինչպես գրում են որոշ հեղինակներ, աղջիկն ստիպված է եղել մարմնավաճառությամբ զբաղվել Թեհրանի Շահր-է-Նով շրջանի հասարակաց տներում[3], հետո սկսել է ելույթներ ունենալ կաբարեներում, ռեստորաններում, սրճարաններում, աշխատավոր մարդկանց համակրանքին ու աջակցությանն է արժանացել: Նրա կենսագրության այս շրջանի մասին տեղեկություններն անորոշ են, հստակ չէ, թե ինչ կատարումներով է հանդես եկել և որտեղ[3]: Առավել տարածված է այն տեսակետը, որ համարձակ երգեր է կատարել, ընդ որում՝ նաև ռադիոյով ու կինոնկարներում[4], երգել է հասարակ մարդկանց հոգսերի ու ցավերի, դժվարությունների ու դժբախտությունների մասին, որոնք իրեն էլ էին քաջ ծանոթ[1]: Եվ հաճախ է պատահել, երբ արտիստուհու կատարումների ժամանակ հանդիսականները ձայնակցել են նրան[4], ոգևորել:

 
Մահվաշի շիրիմը

1957 թվականին Մահվաշը լույս է ընծայել, իր խոսքերով ասած՝ ինքնակենսագրական մի գիրք, որ վերնագրել է «Սեռական կատարումների գաղտնիքներ» (Persian: Raz-e Kamyabi-ye Jensi); Դա ավելին է, քան սեքսի ձեռնարկ, պարունակում է նաև հեղինակի՝ լողազգեստով նկարներ և պատահական չէ, որ լայնորեն տարածվել է երկրով մեկ, չնայած 1960 թվականի հունիսին Մահվաշը հալածանքների է ենթարկվել այդ գրքի պատճառով[4]:

1961 թվականին արտիստուհին ավտովթարի զոհ է դարձել; Նրա հուղարկավորությանը, որ ամենաբազմամարդն է եղել այն ժամանակներում, հազարավոր իրանցիներ են մասնակցել[2]: Ու թեև կրոնավոր ղեկավարությունն սկզբնապես դեմ է եղել մուսուլմանների գերեզմանոցում նրան թաղելուն (հայտարարում էին, որ նա «անմաքուր», «անողջամիտ» է եղել[4]), բայց հուղարկավորների բազմությունը տեսնելով՝ ստիպված է եղել նահանջել ու զիջել[4]: Մահվուշը թաղվել է Թեհրանի Իբն Բաբավեյ գերեզմանատանը:

ՖիլմագրությունԽմբագրել

Դերերի կատարումԽմբագրել

  • 1956, Արևը շողում է, ռեժիսոր՝ Սարդար Սաքեր[4]
  • 1956, Լեյլա և Մեջնուն (պարսկերեն՝ Leyli va Majnun), ռեժիսոր՝ Ալի-Մոհամադ Նուրբախշ[5]
  • 1959, Սպահանի դուստրը
  • 1959, Երեք եղբայրների համար՝ երկու հարսնացու (պարսկերեն՝ Do arus baraye se baradar), ռեժիսոր՝ Ռզա Աբդի[5]
  • 1961, Որն է տարբերությունը (պարսկերեն՝ Ki Be Kiyeh), with director Reza Karimi[5]

Երգերի կատարումԽմբագրել

  • 1962, Կորած ծաղիկը, (Մահվաշն այդտեղ նաև պարեր է կատարում), ռեժիսոր՝ Աբաս Շաբավիզ[5]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Matthee Rudolph (Rudi), Baron Beth (2000)։ «Iran and Beyond: Essays in Middle Eastern History in Honor of Nikki R. Keddie»։ “Voices Unveiled: Women Singers in Modern Iran,” Chehabi, Houchang E.։ Costa Mesa, Calif.: Mazda Publishing։ ISBN 1-56859-099-7։ Վերցված է October 17, 2014 
  2. 2,0 2,1 «Big Girl, Iran’s Mahvash»։ Six Pillars։ April 24, 2013։ Վերցված է October 17, 2014 
  3. 3,0 3,1 Breyley GJ, Fatemi Sasan (2015)։ Iranian Music and Popular Entertainment: From Motrebi to Losanjelesi and Beyond։ Routledge։ ISBN 1317336798 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Naficy Hamid (Sep 16, 2011)։ A Social History of Iranian Cinema, Volume 2: The Industrializing Years, 1941–1978։ United States: Duke University Press։ ISBN 0822347741 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Mahvash»։ Soureh Cinema։ SourehCinema.com։ 2013։ Վերցված է October 17, 2014 

Արտաքին հղումներԽմբագրել