Մահուդի ֆաբրիկա
Երևանի մահուդի ֆաբրիկա, խորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։
Հիմնադրվել է 1947 թվականին։ Թողարկել է 70 գունակցության 10 տեսակի մահուդ։ Սերիական արտադըրությունը սկսել է 1948 թվականից։ Հիմնական արտադրամասերն են եղել՝ ապարատ-մանարանը, գործվածքայինը, հարթմանը։ Հումքը ստացել է Ղազախական, Վրացական և Ադրբեջանական ԽՍՀ-ներից (բուրդ), Ուկրաինական ԽՍՀ-ից և ՌԽՖՍՀ-ից (շտապել), Երևանի նուրբ բրդյա գործվածքների ֆաբրիկայից (ազբ)։ Մանվածքը մատակարարել է Սովետաշենի (այժմ՝ Նուբարաշեն) և Օրգեևի (Մոլդովական ԽՍՀ) տրիկոտաժի ու Երևանի ձեռնոցների ֆաբրիկաներին։
Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի տվյալների, 1980-ին, 1948 թվականի համեմատ, արտադրանքի ծավալն աճել է 5,3 անգամ, կազմելով 25 միլիոն խորհրդային ռուբլի։
Ֆաբրիկայի արտադրանմուշները Բուենոս Այրեսի, Բելգրադի, Սան Ֆրանցիսկոյի ցուցահանդեսներում արժանացել են բարձր գնահատականի։ Գիտատեխնիկական հարցերով կապված է եղել ՀԽՍՀ թեթև արդյունաբերության մինիստրության կոնստրուկտորական բյուրոյի, Մոսկվայի բրդի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի և այլ կազմակերպությունների հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 188)։ |