Մահինուր Օզդեմիր (անգլ.՝ Mahinur Ozdemir, նոյեմբերի 7, 1982(1982-11-07), Սխարբեեկ, Բրյուսել, Բելգիա), բելգիացի քաղաքական գործիչ։ Բելգիայի խորհրդարանի ամենաերիտասարդ անդամն ու առաջին բելգիացի խորհրդարանականը, որը հիջաբ էր կրել։ Եղել է «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցության անդամ, սակայն 2015 թվականին հեռացվել է կուսակցությունից՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար։

Մահինուր Օզդեմիր
թուրքերեն՝ Mahinur Özdemir Göktaş
 
Կուսակցություն՝ Les Engagés?[1]
Կրթություն՝ Բրյուսելի ազատ համալսարան և Բրյուսելի ազատ համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 7, 1982(1982-11-07) (41 տարեկան)
Ծննդավայր Սխարբեեկ, Բրյուսել, Բելգիա
Քաղաքացիություն  Բելգիա և  Թուրքիա
Ի ծնե անուն թուրքերեն՝ Mahinur Özdemir
 
Կայք՝ mahinurozdemir.be
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Օզդեմիրն ունի երկքաղաքացիություն՝ Բելգիայի և Թուրքիայի[3]։ Նա տիրապետում է ֆրանսերենի, ֆլամանդերենի, անգլերենի, թուրքերենի և իսպաներենի[4]։ Նա նաև ունի քաղաքագիտության և հանրային կառավարման ոլորտում գիտական աստիճան, որը նա ստացել է Բրյուսելի ազատ համալսարանում։ Բացի այդ, Մահինուր Օզդեմիրը Սխարբեկի մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվ անդամ է և ուսանողական կազմակերպության հիմնադիր։ 2006 թվականին Մահինուրն ընտրվել է Սխարբեկի քաղաքային խորհրդի անդամ։ 2009 թվականին Օզդեմիրը ընդգրկվել է քրիստոնյա դեմոկրատների «Հումանիստական ժողովրդավարական կենտրոն» կուսակցության կազմում, և նույն տարվա հունիսին նրանց կողմից ընտրվել խորհրդարանում[5]։ Նա դարձել է խորհրդարանի առաջին հիջաբ կրող անդամը։ 2010 թվականի հուլիսի 30-ին Մահինուր Օզդեմիրն ամուսնացել է Ռահմի Գոկտաշի՝ Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական կցորդի հետ[6][7]։

Հայոց ցեղասպանության ժխտում խմբագրել

2015 թվականի մայիսի 29-ին Մահինուր Օզդեմիրը հեռացվել է «Մարդասիրական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունից, երբ հրաժարվել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն անվանել[8]։ Կուսակցության ղեկավարը հայտարարել է, որ Մահինուրի այս արարքը հակասում է կուսակցության բարոյական սկզբունքներին, և կուսակցության՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչող բոլոր անդամները հեռացվելու են[9]։ Օզդեմիրը, մեկնաբանելով այս միջադեպը, հայտարարել է, որ իր արարքը խոսքի ազատության դրսևորում է[9]։ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը աջակցել է նրան[10], ինչպես նաև ի աջակցություն Մահինուրի՝ թուրքական համայնքը Բրյուսելում ցույց է անցկացրել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.lalibre.be/actu/politique-belge/exclue-du-cdh-mahinur-ozdemir-dit-n-avoir-jamais-ete-entendue-par-le-bureau-politique-566eb57d3570b38a5796f628
  2. رئيس الجمهورية يسدي سفيرة تركيا بالجزائر وساما بدرجة "جدير"
  3. «Արխիվացված պատճենը» (անհայտ լեզու). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  4. pioneering-the-way-mahinur ozdemir belgian mp nuravels.
  5. Belgian Muslims Seek Foothold in Local Politics mahinorozdemir. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  6. mahinur ozdemir a fete son mariage en turqui unravels.
  7. Belgian CDH Party Expels Deputy for Denying Armenian Genocide armenianweekly.
  8. diplomacy belgian deputy of turkish origin expelled from party over genocide denia todayszaman. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 28-ին.
  9. 9,0 9,1 hurriyetdailynews.
  10. armenianweekly.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մահինուր Օզդեմիր» հոդվածին։