Մակլեցկու անվան համերգասրահ

Մակլեցկու անվան համերգասրահ (ռուս.՝ Концертный зал имени Маклецкого), 400-տեղանոց համերգասրահ Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում։ Գտնվում է Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարանի շենքում։ Համարվում է հնչականության չափանիշներով Ռուսաստանի լավագույն կամերային դահլիճը[1]։

Museum Silhouette.svg
Մակլեցկու անվան համերգասրահ
Концертный зал Маклецкого.jpg
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ և տեսարժան վայր
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Հիմնադրված է1900
Ժառանգության կարգավիճակregional cultural heritage site in Russia?
Պաշտոնական կայք

Առաջացման և գործունեության պատմությունԽմբագրել

Մեծ համերգասրահը կառուցվել է 1900 թվականին Սիբիրյան բանկի տեղական մասնաճյուղի տնօրեն Իլյա Մակլեցկու միջոցներով։ Ըստ որոշ պատմական աղբյուրների՝ համերգային հարթակը նա նվիրել է իր դստերը։ Բացման պահից դահլիճում անցկացվել են դասական, հոգևոր երաժշտության համերգներ, ինչպես նաև թատերական բեմադրություններ։ 1912 թվականին Մակլեցկու անվան համերգասրահի հիման վրա բացվել են Կայսերական ռուսական երաժշտական ընկերության երաժշտական դասարանները, որոնք ավելի ուշ վերանվանվել են երաժշտական ուսումնարան։

Մակլեցկու անվան համերգասրահը աստիճանաբար հայտնի է դարձել Եկատերինբուրգի սահմաններից դուրս։ Խորհրդային տարիներին այստեղ հանդես են եկել Դմիտրի Շոստակովիչը, Սերգեյ Պրոկոֆևը, Դավիդ Օյստրախը և Գենրիխ Նեյգաուզը։ Այստեղ ելույթ է ունեցել Սվերդլովսկի պետական մանկական ֆիլհարմոնիայի ռուսական ժողովրդական գործիքների նվագախումբը Վ. Կ. և Լ. Ա. Վոլոխովների ղեկավարությամբ։ Երաժիշտներին գրավել է դահլիճի եզակի հնչականությունը, որի գաղտնիքը բացահայտված չէ մինչ օրս։ Փորձառու ձայնային ինժեներները, որոնք վերականգնել են դահլիճը, փորձել են որքան հնարավոր է վերականգնել դահլիճի ձայնային ինքնատիպությունը։

Վերակառուցվել է 1990-ից մինչև 2004 թվականները։ Վերակառուցումից հետո բացվել է 2004 թվականի նոյեմբերի 23-ին[2]։

Փորձագետներից և ձայնային ռեժիսորներից կազմված հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ այս դահլիճը հնչականության չափանիշներով Ռուսաստանում հավասարը չունի[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Концертный зал Маклецкого»։ EkaterinburgOut.Ru։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-29-ին։ Վերցված է 2009-06-13 
  2. 2,0 2,1 «Сегодня в столице Урала откроется зал с лучшей акустикой в России»։ Екатеринбург Он-Лайн։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 2009-06-13