ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններ

Հետսառըպատերազմյան ժամանակաշրջանում նոր իրողություն դարձան խաղաղապահ առաքելությունները։ Միջազգային խաղաղապահ առաքելություններն իրագործվում են ՆԱՏՕ-ի և վերջինիս հետ համագործակցող այլ երկրների ուժերի կողմից։ ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցություն է ծավալում նաև Հայաստանը։

ՆԱՏՕ-ի դրոշը

Համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

խմբագրել

Հայաստանը սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ Մեր երկիրը միաժամանակ ներգրավված է ՆԱՏՕ-ի շրջանակներում գործող «եվրաատլանտյան համագործակցության խորհուրդ» կազմակերպությունում։ Հայաստանը կարևորում է նաև «Անհատական գործողությունների ծրագրի» իրագործումը, որը նախատեսված է ՆԱՏՕ-ի հետ իրենց հարաբերությունները խորացնելու քաղաքական կամք ու կարողություններ ունեցող երկրների համար։ Արդեն 2003 թվականին համագործակցության շրջանակներում իրագործվող ՆԱՏՕ-ի զորավարժություններից մեկն անցկացվեց Հայաստանի տարածքում։ Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն մասնակցում է նաև ՄԱԿ-ի շրջանակներում ՆԱՏՕ-ի կողմից իրագործվող խաղաղապահ առաքելություններին։ Հայ խաղաղապահներն այդ գործողություններն իրագործում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների (Հունաստան, Լեհաստան և ԳԴՀ) զորախմբերի կազմում։

2004 թվականից սկսած՝ հայ զիվորները հունական բանակի զորախմբի կազմում խաղաղապահ առաքելություն են իրագործում Կոսովոյում։

2003 թվականից իրաքյան պատերազմի ավարտից հետո հայ խաղաղապահների զորախումբ ուղարկվեց նաև այդ երկիր։ Հայ խաղաղապահները գործում էին լեհական զորախմբի կազմում։

Հայաստանը ներկայումս ներգրավված է Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ գործողություններում։

ՆԱՏՕ-ի անդամները

խմբագրել
Երկիրը Անդամագրման թիվը
  Բելգիա 1949 թվականի ապրիլի 4
  Մեծ Բրիտանիա 1949 թվականի ապրիլի 4
  Դանիա 1949 թվականի ապրիլի 4
  Իսլանդիա 1949 թվականի ապրիլի 4
  Իտալիա 1949 թվականի ապրիլի 4
  Կանադա 1949 թվականի ապրիլի 4
  Լյուքսեմբուրգ 1949 թվականի ապրիլի 4
  Նիդերլանդներ 1949 թվականի ապրիլի 4
  Նորվեգիա 1949 թվականի ապրիլի 4
  Պորտուգալիա 1949 թվականի ապրիլի 4
  ԱՄՆ 1949 թվականի ապրիլի 4
  Ֆրանսիա 1949 թվականի ապրիլի 4
  Հունաստան 1952 թվականի փետրվարի 18
  Թուրքիա 1952 թվականի փետրվարի 18
  Գերմանիա 1955 թվականի մայիսի 9
  Իսպանիա 1982 թվականի մայիսի 30
  Հունգարիա 1999 թվականի մարտի 12
  Լեհաստան 1999 թվականի մարտի 12
  Չեխիա 1999 թվականի մարտի 12
  Բուլղարիա 2004 թվականի մարտի 24
  Լատվիա 2004 թվականի մարտի 24
  Լիտվա 2004 թվականի մարտի 24
  Ռումինիա 2004 թվականի մարտի 24
  Սլովակիա 2004 թվականի մարտի 24
  Սլովենիա 2004 թվականի մարտի 24
  Էստոնիա 2004 թվականի մարտի 24
  Ալբանիա 2009 թվականի ապրիլի 1
  Խորվաթիա 2009 թվականի ապրիլի 1