Մակարևո(1958—2009թթ. քաղաքատիպ ավան), ավան Նիժնի Նովգորոդի մարզի Լիսկովսկի շրջանում[3]:Մտնում է Վալկովսկու գյուղխորհրդի կազմի մեջ։ Գտնվում է Վոլգայի ձախ ափին, մի քանի կմ Կերժենեցի գետաբերանից ցած։

Ավան
Մակարևո
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքQ23895508?[1]
Բնակչություն178 մարդ (2010)[2]
Հեռախոսային կոդ83149
Փոստային դասիչ606220 և 606212
Մակարևո (ավան) (Ռուսաստան)##
Մակարևո (ավան) (Ռուսաստան)

Պատմություն

խմբագրել

Բնակավայրը հաստատվել է հայտնի Մակարևյան Ժելտովոդսկի վանքի շուրջը, որը վերածնվել է 1620-ականներին այն վայրում, որտեղ 1435—1439 թթ.գտնվել է սուրբ Մակարիայի խուցը։

Նիժնի Նովգորոդի մարզի Մակարևո ավանը (նախկին Նիժնի Նովգորոդյան նահանգի Մակարև քաղաքը) չպետք է շփոթել Կաստրոմսկու տարածաշրջանի Մակարև քաղաքի հետ, որն առաջացել է Մակարիևո-Ուժենսկի վանքի վանական տարածքի շուրջը, որը հիմնվել է հենց նույն սուրբ Մակարիայի կողմից 1439 թվականին։

1641-ից 1816 թվականը Մակարևոյում գործել է Մակարևյան խոշորագույն տոնավաճառը Ռուսաստանում, որը 1816 թ. հրդեհից հետո տեղափոխվել է Նիժնի Նովգորոդ։

1789-ից 1920 թվականը Մակարևը եղել է գավառական քաղաք, Նիժնի Նովգորոդյան նահանգի Մակարևյան գավառի կենտրոնը, չնայած, որ XIX դարում գավառական տարածքների մեծ մասն անցել է Վոլգայի աջ (հարավային) ափ, գյուղ Լիսկովո, տեղակայված է Կազանաի ուղու վրա։ Գավառի լուծարմամբ Մակարև քաղաքը դարձավ Մակարևո գյուղ, իսկ գյուղ Լիսկովոն դարձավ քաղաք։

1958 թ.Մակարևոյին տրվեց բանվորական ավանի կարգավիճակ։

Մակարևոն չափազանց տուժվել է Չեբակսարի ՀԷԿ-ի ջրամբարները լցվելուց, բնակչության մի մասը տեղափոխվել է, ջրապաշտպան հարմարանքնրը վնասել են վանքերի տեսքը[4]:.

2009-ին Մակարևոյի կարգավիճակը փոխվել է, դարձել գյուղական ավան, իսկ քաղաքային բնակավայր «Մակարևո բանվորական ավանը» դարձավ Վալկովսկու գյուղխորհրդի մի մասը։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Ճարտարապետական հուշարձաններ են համարվում վանական համալիրը, ներառյալ ամրոցի պատերը աշտարկով, Տրոիցկի տաճարը, Միխաիլոանխարգելսկու և Ուսպենսկայայի եկեղեցիները, խուցերը (XVII դար)։

Նավիգացիոն ժամանակաշրջանում Նիժնի Նովգորոդից Մակարևո կացմակերպվում էին Նիժնի Նովգորոդից մեկօրյա էքսկուրսիաներ շոգենավով։ Բացի այդ, նախկինում իրականացվում էին տուրիստական ուղևորություններ Նիժնի Նովգորոդից Մակարևո Լոգոպրոմ-Բորսկի[5] բենափոխադրող Խիվուս-48 ընկերության փչովի բարձիկ նավով, որը Ռուսաստանում խոշորգույնն է։ Ավանից ոչ հեռու ավարտվում է Կերժենեց գետով նավակներով իրականացվող տուրիստական հանրաճանաչ երթուղիներից մեկը։

Մակարևոյում է գտնվում նաև «Սկազկա» («Сказка») թանգարանը։ Այնտեղ են ներկայացված գեղանկաիչ Ֆոմինների աշխատանքները[6]. Բորիս Ֆեոդորովիչ Ֆոմինը հայտնի ակադեմիկոս, կազանյան գեղանկարիչ Նիկոլայ Իվանովիչ Ֆեշինի աշակերտն է եղել։ Ֆեոդոր Աֆանասևիչ Ֆոմինը' նկարիչ-լուսանկարիչ, եղել է նիժնեգորդյան հայտնի լուսանկարիչ Անդրեյ Օսիպովիչ Կարելինի աշակերտը։ Թանգարանում կա «Ճանաչիր Մակարև քաղաքը 1779—1919 թթ.» XIX դարի վերջի լուսանկարների ցուցահանդեսը։

Ներկա պահին ավանում գործում է «Մակարևյան ջայլամ» ջայլամների ֆիրման։ Եթե տոմսը գնված է եղել նախօրոք, ապա մարդկանց նավից տեղափոխում են ավտոբուս ու տեղ հասցնում։ Հենց ֆերմայում, ջայլամների կողքին, կարելի է տեսնել սիրամարգներ, փասիաններ և ուրիշ թռչուններ, գնել ջայլամ և համտեսել նրա միսը։

2016 թվականին Վոլգա գետի ափին Մակարևո վանքից ոչ հեռու բացվել է Մակարիա Ժելտովոդսկու հուշարձանը (քանդակագործ՝ Վ. Նագորնով, ճարտարապետ՝ Վ. Ֆիլատով)։

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Макарьев, уездный город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Макарьево на карте России
  • Մակարևո (ավան) հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ОКТМО. 185/2016. Volga Federal District
  2. http://nizhstat.gks.ru/wps/wcm/connect/rosstat_ts/nizhstat/resources/33f515804f636dedaa6baf9b972d8349/ЧИСЛЕННОСТЬ%20%20И%20%20РАЗМЕЩЕНИЕ%20%20НАСЕЛЕНИЯ%20НИЖЕГОРОДСКОЙ%20ОБЛАСТИ.rar (ռուս.)
  3. «Населенные пункты Лысковского района». Государственно-правовой департамент Нижегородской области. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  4. «Макарьево». Культурный туризм. Нижегородский Интернет-справочник. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. «Борский перевоз». Логопром. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
  6. «Музей Фоминых "Сказка"». ВКонтакте. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.