Մալգոբեկ քաղաքի եղբայրական գերեզման

Մալգոբեկ քաղաքի եղբայրական գերեզման[2] եղբայրական գերեզմանոցը, որը գտնվում է Ինգուշեթիայի Հանրապետության Մալգոբեկ քաղաքում։ Գերեզմանոցում թաղված են Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված տարբեր զորքերի և տարբեր ազգությունների մարտիկներ, որոնք 1942 թվականիի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին պաշտպանել էին Մալգոբեկ քաղաքը գերմանական զորքերից։

Մալգոբեկ քաղաքի եղբայրական գերեզման
Քարտեզ
Քարտեզ
ՏեսակԵղբայրական գերեզման և պատմության հուշարձան
ՏեղագրությունՄալգոբեկ
Երկիր Ռուսաստան
Հիմնման տարի1943
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ[1]

Ինգուշեթիայի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 25-ի թիվ 78 որոշմամբ եղբայրական գերեզմանոցն ընդգրկվել է Ինգուշեթիայի պատմության և մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։

Պատմություն խմբագրել

Մալգոբեկ քաղաքի պաշտպանական գործողությունը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի այն մարտերից մեկը, որը զգալի ազդեցություն է ունեցել նրա հետագա ընթացքի վրա․ 1942 թվականների սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին կատաղի մարտեր էին ընթանում Թերեքի և Սունժենի լեռնաշղթաների միջև ընկած ճակատային գծի ոչ մեծ հատվածում։ Սեպտեմբերի 1-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն հարվածներ է հասցրեց արևելյան Մոզդոկին։ Հաջորդ առավոտյան գերմանական հարվածային խմբի զորքերը աջակցություն ստանացան ավիացիայից և հրետանային ուժեղ կրակից։ Մալգոբեկ քաղաքի պաշտպանական գործողության ընթացքում Անդրկովկասյան ճակատի զորքերին հաջողվեց ձախողել Կովկասում գերմանացիների պլանները, որոնք փորձում էին Գրոզնիի միջով ճեղքել Բաքվի նավթային շրջանները։ Քաղաքի պաշտպանական գործողությունները դարձել են Ստալինգրադի ճակատամարտում գերմանաֆաշիստական զորքերի հետագա լիակատար ջախջախման պայմաններից մեկը։

Հուշարձանի նկարագրություն խմբագրել

Գերեզմանատունը գտնվում է Մալգոբեկ քաղաքի նախկին աղյուսի գործարանի տարածքում, թաղման վայրն ընդգրկում է 7 մ երկարությամբ և 6 մ լայնությամբ տարածք։ 1950 թվականին եղբայրական գերեզմանին կանգնեցվել է կոթող։ 1985 թվականի ապրիլին կոթողը վերանորոգվել է։ Եռաստիճան պատվանդանի վրա տեղադրված է բրգաձև երկաթբետոնե կոթող, որը երեսպատված է պողպատե շերտերով։ Կոթողի վերին մասում մետաղից պատրաստված դափնեպսակի վրա տեղադրված է հնգաթև աստղ։ Կոթողի դիմացի մասում կառուցված է չորս բետոնե հենարաններ, որոնց վրա պողպատե թիթեղների վրա նշված են գերեզմանոցում թաղված 335 մարտիկների անունները, որոնք մահացել են 1942 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև դեկտեմբերի 27 ընկած ժամանակահատվածում։ Կոթողի վրա տեղադրված է թիթեղ, որի վրա գրված է՝ «Вечная память воинам, павшим в боях при защите г. Малгобек в 1942» («1942 թվականին Մալգոբեկի պաշտպանության մարտերի ժամանակ զոհված մարտիկների հավերժ հիշատակին»)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել