Եղբայրական գերեզման, բազմաթիվ մարդկանց դիակներ պարունակող գերեզման, որոնց ինքնությունը կարող է հաստատված լինել կամ չլինել նախքան թաղումը։ Միացյալ ազգերի կազմակերպության կողմից քրեական եղբայրական գերեզման է համարվում մահապատժի երեք և ավելի զոհերի մարմիններ պարունակող գերեզմանը[1]։ Եղբայրական գերեզմաններ սովորաբար ստեղծվում են մեծ թվով մարդկանց մահանալուց կամ սպանվելուց հետո՝ նպատակ ունենալով արագ թաղել դիակները, որպեսզի կանխվի վարակի ու հիվանդությունների տարածումը։ Եղբայրական գերեզմանները կարող են օգտագործվել խոշոր կոնֆլիկտների ժամանակ, ինչպիսիք են պատերազմն ու հանցագործությունները, սակայն ժամանակակից աշխարհում դրանք կարող են օգտագործվել նաև սովի, համաճարակի կամ տարերային աղետների ժամանակ։ Նման դեպքերում սովորաբար պատշաճ չեն գործում այն ենթակառուցվածքները, որոնք կարող էին արագորեն զբաղվել առանձին մարմինների ինքնությունը հաստատելու և դրանք թաղելու գործով[2]։

Հայաստանում եղբայրական գերեզմաններ են ստեղծվել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո։

Պատերազմներ

խմբագրել

Իսպանիայի քաղաքացիական պատերազմ

խմբագրել
 
1936 թվականին Իսպանիայի քաղաքացիական պատերազմի զոհ դարձած 26 անձանց եղբայրական գերեզմանը, որ պեղվել է 2014 թվականին

Իսպանիայի տարածքում հայտնի են ավելի քան 2000 եղբայրական գերեզմաններ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներից, երբ զոհվել է 500,000 մարդ 1936 թվականից մինչև 1939 թվականը, իսկ մոտավորապես 135,000 մարդ սպանվել է պատերազմի ավարտից հետո[3]։ Որոշ էքսգումացիաներ կատարվում են ականատեսների ու ազգականների՝ Asociación para la Recuperación de la Memoria Histórica (ARMH) տված տեղեկությունների հիման վրա[4]։ Այդ վկայություններն գեոֆիզիկոսներին, հնագետներին ու դատական փորձագետներին օգնում են գտնել գերեզմանների տեղը, որպեսզի պարզվի թաղվածների ինքնությունն ու նրանց ընտանիքներին թույլ տրվի վերաթաղել իրենց հարազատների մարմինները[3]։

2008 թվականի ամռանը նման վկայություններից ստացված տեղեկությունների հիման վրա Սան Խուան դել Մոնտե քաղաքի մոտ բացվել է չորս մետր երկարություն ունեցող քառակուսի գերեզման, ուր եղել են հինգ կմախքներ։ Համարվում է, թե դրանք այն մարդիկ են, որ առևանգվել ու սպանվել են 1936 թվականի հուլիսի 18-ի ռազմական հեղաշրջումից հետո[4]։

Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին ստեղծված մեկ այլ եղբայրական գերեզման հայտնաբերվել է Վերգետնյա թափանցող ռադիոտեղորոշիչ (GPR) սարքի օգնությամբ։ Ականատեսների վկայությունների հիման վրա որոշվել է թաղումների երկու հնարավոր վայր Հյուսիսային Իսպանիայում՝ Լենայի լեռներում։ Այդ երկու վայրերն էլ հետազոտվել են և գտնվել է չնշված եղբայրական գերեզման մոտավորապես մեկ մետրը հինգ մետրի վրա չափերով[3]։

Կորեական պատերազմ

խմբագրել

Մոտավորապես 100,000-200,000 քաղաքացական անձինք են զոհվել Կորեական պատերազմի սկզբում։ Այդ մարդիկ Հարավային Կորեայի իշխանությունների կողմից մեղադրվել են Հյուսիսային Կորեայի հետ համագործակցելու կամ նրանց համակրելու մեջ։ Նրանք ձերբակալվել են ու հետագայում ենթարկվել մահապատժի առանց դատվելու[5]։ Այն վայրերը, որտեղ կատարվել են սպանությունները, հայտարարվել են արգելված տարածքներ հանրության համար։ Այդ մարդիկ համարվել են դավաճաններ, իսկ նրանց մարմինների հետ շփումը՝ դավաճանություն[5]։ Չնայած դրան՝ որոշ ընտանիքներ հանել են իրենց հարազատների մարմինները զանգվածային թաղումների վայրերից։

1956 թվականին թաղվածների հարազատներն ու գյուղացիները հանել են հարյուրից ավելի մարմիններ, որոնց կմախքներն ամբողջական էին[5]։ Հանված յուրաքանչյուր մարմին թաղվել է առանձին անանուն գերեզմանում Ջեջու կղզում։ Գերեզմանատանը տեղադրվել է գրանիտե հուշարձան, որի վրա նշված է գերեզմանատան տեղական անվանումը՝ «Հարյուր նախնիների ու մեկ հետնորդի գերեզմանները»[5]։ Այդ անվանումը հակադրվում է տոհմաբանական ավանդույթին, ըստ որի՝ բազմաթիվ ժառանգներ սերում են մեկ նախնուց[5]։

Չիլիի 1973 թվականի պետական հեղաշրջում

խմբագրել

Չիլիի ռազմական հեղաշրջումն ընդդեմ նախագահ Սալվադոր Ալյենդեի տեղի է ունեցել 1973 թվականի սեպտեմբերի 11-ին։ Զինվորականները շրջապատել են Սանտյագո քաղաքն ու որոնել թաքնվածներին։ Քաղաքացիական անձինք ձերբակալվել են տևական ժամանակով, իսկ ոմանք անհետ կորել են[5]։ Հեղաշրջումից հետո բազմաթիվ սպանվածների մարմինները են եղել փողոցներում կամ Մապոչո գետում։ 1973 թվականից մինչև 1990 թվականներին մահապատժի ենթարկվածների ու անհետացածների թիվը գնահատվում է 3200։ Ներկայացվում է նաև ավելի մեծ թիվ՝ ավելի քան 4500[5]։ Այդ մարմինները տարվել են դիարաններ՝ նրանց ինքնությունը ճանաչելու և թաղելու համար։ Ինքնությունը չհաստատված մարմինները թաղվել են եղբայրական գերեզմաններում[5]։

Հետագայում հայտնաբերվել են այդ կոնֆլիկտի ժամանակ ստեղծված մի քանի չնշված եղբայրական գերեզմաններ։ 1978 թվականի դեկտեմբերին Լոնքվինի կրաքարի լքված հանքում գտնվել է 15 դիակ։ 1979 թվականի հոկտեմբերին Յումբելի գերեզմանատանը շիրմից հանվել է գաղտնի թաղված 19 մարմին[5]։ Եղբայրական գերեզմաններ են գտնվել նաև Սանտյագոյի գլխավոր գերեզմանատանը, որտեղ մի քանի մարմիններ տեղավորված էին մեկ գերեղմանափոսում։ Երեք ամսում այդ գերեզմանատանը թաղվել է ավելի քան երեք հարյուր դիակ։ Այդ եղբայրական գերեզմանները նշվել են NN տառերը կրող խաչով։ NN նշանակում էNomen Nescio կամ «անուն չկա»։ Շիրմից հանված մարմինները նետվել են ջուրը կամ տեղափոխել լեռնային վայրեր[5]։

Արգենտինայի 1976 թվականի պետական հեղաշրջում

խմբագրել

1976 թվականի մարտի 24-ին՝ ժամը 15:21, զանգվածային լրատվամիջոցներով Արգենտինայի բնակչությանը հայտարարվել է, որ երկիրն արդեն գտնվում է «Զինված ուժերի գլխավոր հրամանատարների խունտայի վերահսկողության ներքո»[5]։ Այդ իրադարձությունն ու դրան հաջորդած տարիները հետագայում հայտնի են դարձել որպես 1976 թվականի Արգենտինայի պետական հեղաշրջում։ Գործող նախագահ Մարիա Էստելա Մարտինեզ Կարտաս դե Պերոնը գերի է վերցվել այդ հայտարարությունից երկու ժամ առաջ։ Նոր բռնապետությունն արգելել է ուղևորությունները, մարդկանց հավաքվելը մի վայրում և մտցրել գիշերային պարետային ժամ[5]։ Դրանից բացի նոր իշխանության օրոք կատարվել են լայնամասշտաբ բռնություններ, որոնք հանգեցրել են բազմաթիվ մահապատիժների ու զոհերի։

Գերվածներն սպանվել են Արգենտինայում տեղակայված հինգ պաշտպանական գոտիներից մեկում, որտեղ նրանք պահվում էին։ Մարմինները հիմնականում թաղվել են նշված անանուն գերեզմաններում։ Հայտնի են Արգենտինայում՝ ոստիկանական ու զինվորական կառույցների տարածքում գտնվող երեք եղբայրական գերեզմաններ, իսկ մյուս մարմինները դիակիզվել են կամ նետվել Ատլանտյան օվկիանոսը։ Ընդհանուր առմամբ սպանվել է մոտավորապես 15000 մարդ[5]։

Արգենտինայի ամենամեծ եղբայրական գերեզմանը, որ գտնվում է Կորդոբայում՝ Վիսենտե գերեզմանատանը, բացվել է 1984 թվականի մարտին։ Այն ուներ 3,5 մետր խորություն, 25 մետր երկարություն ու 2,5 մետր լայնություն և պարունակում էր մոտավորապես 400 մարմին[5]։ Հանված մարմիններից 123-ը պատկանել են երիտասարդ մարդկանց, որոնք սպանվել են 1976-1983 թվականների բռնապետության տարիներին։ Մյուս մարմինները պատկանել են տարիքով ավելի մեծ մարդկանց, որոնք մահացել են ոչ բռնի մահով, օրինակ՝ բորոտությունից[5]։

Վիետնամի պատերազմ

խմբագրել

Բամզաթիվ եղբայրական գերեզմաններ են գտնվել, որոնք ստեղծվել են Վիետնամի պատերազմի ընթացքում տեղի ունեցած Հյուեի կոտորածի ժամանակ։ 1969 թվականի աշնանը այդ եղբայրական գերեզմաններից հանված մարմինների թիվը կազմել է շուրջ 2800։ Այդ գերեզմաններում թաղված զոհերի թվում եղել են պետական պաշտոնյաներ, անմեղ քաղաքացիներ, կանայք ու երեխաներ։ Նրանց տանջել են, սպանել, իսկ որոշ դեպքերում էլ թաղել կենդանի[6]։

Քուանգնգայում գտնվել է տասը զինվորների եղբայրական գերեզման 2011 թվականի դեկտեմբերի 28-ին։ Այդ զինվորները թաղվել էին իրենց իրերով հանդերձ, ներառյալ դրամապանակները, ուսապարկերը, զենքերը, փամփուշտները, հայելիներն ու սանրերը[7]։

Համարվում է, որ կան վիետնամցի զինվորների այլ եղբայրական մեծ գերեզմաններ, որոնցից յուրաքանչյուրում թաղված են հարյուրավոր զինվորներ[8]։

Հանցագործություն

խմբագրել

Ցեղասպանություն Ռուանդայում

խմբագրել

Ռուանդայում ցեղասպանությունն սկսվել է Ռուանդայի նախագահի՝ Ժյուվենալ Հաբիարիմանայի չբացահայտված սպանությունից հետո։ Հութուների կառավարության ծայրահեղական անդամներն ստեղծել են ժամանակավոր պատերազմական կառավարություն։ Նրանք կոչ են արել ոչնչացնել տուտսիներին՝ հութուների քաղաքական հակառակորդներին և այն հութուներին, որոնք կդիմադրեն բռնությանը[9]։ Ցեղասպանությունը տևել է հարյուր օր. այդ ընթացքում սպանվել է մոտ 800,000 մարդ[10]։

Ռուանդայի բնակչությունն ապաստան է փնտրել այնպիսի վայրերում, ինչպիսիք են եկեղեցիներն ու մարզադաշտերը։ Ըստ գնահատականների՝ 4000-6000 մարդ է հավաքվել Կիբուեի կաթոլիկ եկեղեցում։ Մոտավորապես 1994 թվականի ապրիի 17-ին եկեղեցին շրջապատվել է զինված քաղաքացիների, ոստիկանների ու ժանդարմների կողմից։ Եկեղեցում գտնվողների վրա հարձակման ժամանակ օգտագործվել են տարբեր զենքեր, ներառյալ՝ նռնակներ, հրացաններ ու մաչետեներ։ Հարձակումից հետո կենդանի մնացածներին բռնել և սպանել են հետագա օրերին։ Զոհերի մարմինները թաղվել են առնվազն չորս եղբայրական գերեզմաններում[11]։

Այդ հարձակումից հետո ստեղծված առաջին եղբայրական գերեզմանը հայտնաբերվել է եկեղեցու հետևում, որտեղ մի քանի մարմիններ մնացել են չթաղված ու ցրված։ 1995 թվականի դեկտեմբերին հնագետներն ուսումնասիրել են այդ տարածքն ու նշել մարդկանց հնարավոր մնացորդները։ 1996 թվականի հունվարին դատական մարդաբանները գտել և հանել են 53 կմախքներ[11]։ Երկրորդ եղբայրական գերեզմանը գտնվել է լարով նշված մի ծառի տակ, որը ծառայել է որպես հուշարձան։ Ծառի տակի փոսը լցված է եղել բազմաթիվ մարմիններով։ Երրորդ ու չորրորդ գերեզմանները գտնվել են մնացորդների որոնման թեստի օգնությամբ։ Երրորդը նշված է եղել երկրորդի նման, իսկ չորրորդի տեղը նշել է վանականը[11]։

Ռուանդայի ցեղասպանության ընթացքում զոհերի մարմինները թաղվել են եղբայրական գերեզմաններում, թողնվել անթաղ կամ նետվել գետերը։ Առնվազն 40,000 մարմին է գտնվել Վիկտորիա լճում, որ միանում է Ակագերա գետին[12]։

Կամբոջայի ցեղասպանություն

խմբագրել

Մահվան դաշտերն ուսումնասիրելիս եղբայրական գերեզմանների քարտեզ կազմող խմբերը նշել են Կարմիր քմերների 125 բանտեր ու համապատասխան գերեզմաններ Կամբոջայի ժամանակակից տարածքում։ Գյուղացիները հավատում են, որ այդ եղբայրական գերեզմանները կրում են հոգիների պաշտպանությունը և մեռնելուց հետո մարմինը դառնում է մեկ ամբողջություն հողի հետ։ Բուդդիստական ծեսերը, որ արգելված էին այդ ժամանակ, կատարվել են 1980-ական թվականներին և անանուն մարմինները վերածել «հանգուցյալ հոգիների»։ 1990-ական թվականներին կրոնական արարողությունները վերականգնվել են, և ամեն տարի անցկացվում է Մեռյալների տոնը[12]։

Կրոնական կոնֆլիկտներ

խմբագրել

Երեսնամյա պատերազմ

խմբագրել
 
Նորդհաուզեն քաղաքից բանվորները թաղում են Դորա-Միտելբաու համակենտրոնացման ճամբարում գտնված մարմինները, 1945 թվականի հազվադեպ գունավոր լուսանկար

Երեսնամյա պատերազմը եղել է Եվրոպայում տեղի ունեցած ամենամահաբեր կրոնական կոնֆլիկտը։ Լյուտցենի ճակատամարտում զոհվել է 47 զինվոր, որոնք թաղվել են եղբայրական գերեզմանում։ Հնագիտական ու ոսկրաբանական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ զինվորները եղել են 15-50 տարեկան։ Նրանց մեծ մասի մոտ հայտնաբերվել են բութ գործիքով գլխին հարվածելու հետքեր, իսկ յոթի մոտ եղել են ծակած վերքեր[13]։

Հոլոքոստ

խմբագրել

Միտելբաու ճամբարում պահվել է շուրջ 60000 կալանավոր 1943 թվականի օգոստոսից մինչև 1945 թվականի մարտ։ Ըստ գնահատականների՝ առնվազն 20000 մարդ է զոհվել Դորա-Միտելբաուի համակենտրոնացման ճամբարում։ 1945 թվականի ապրիլի սկզբին անհայտ թվով կալանավորներ են սպանվել մահվան երթում, որ անցկացվել է կալանավորների Միտելբաուից Գերմանիայի հյուսիսում գտնվող Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար տեղափոխելիս[14][15]։

1945 թվականի ապրիլին ամերիկացի զինվորներն ազատագրել են Միտելբաու Դորա համակենտրոնացման ճամբարը, որտեղ կենդանի էին մնացել քիչ թվով կալանավորներ։ Ամերիկացիները գտել են մոտ 1300 կալանավորների մնացորդներ Boelcke բարաքներում[14]։ Այդ կալանավորների անուններն անհայտ են[15]։ Դորա-Միտելբաուում զհված կալանավորներին թաղելու համար եղբայրական գերեզմանները փորել են գերմանացի քաղաքացիական անձինք ամերիկացի զինվորների հրամանով[16][17]։

Մեծ սով

խմբագրել

Իռլանդիայում Մեծ սովը տևել է 1845 թվականից մինչև 1849 թվականը։ Այդ ընթացքում մահացել է շուրջ մեկ միլիոն մարդ[18]։ Մեծ թվով մահացածների ու ծայրահեղ աղքատության պատճառով որոշ ընտանիքներ չեն կարողացել ապահովել իրենց հարազատների արագ թաղումը, և ստիպված են եղել նրանց թաղել եղբայրական գերեզմաններում։ Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք եղբայրական գերեզմաններ Իռլանդիայում։ Դրանցից մեկում թաղված է եղել մոտ հազար մարմին։ Դիակները դրվել են միմյանց վրա, իրարից մեկ մետրից էլ պակաս հեռավորություն ունեցող փոսերում[19]։

Համաճարակ

խմբագրել
 
Բուբոնյան ժանտախտի զոհերի եղբայրական գերեզման՝ ստեղծված 1720-1721 թվականներին Մարտիգում, Ֆրանսիա

Բուբոնյան ժանտախտ

խմբագրել

Բուբոնյան ժանտախտը տարածվել է երեք պանդեմիական ալիքներով և հայտնի է որպես Սև մահ։ Միայն 1300-ական թվականներին Եվրոպայում մահացել է մոտ 20-30 միլիոն, Չինաստանում՝ շուրջ 12 միլիոն մարդ[20]։ Դա եղել է Եվրոպայի այդ ժամանակվա բնակչության առնվազ երեսուն տոկոսը։ Բուբոնյան ժանտախտի վերջին խոշոր բռնկումը տեղի է ունեցել Լոնդոնում 1665-1666 թվականներին և հայտնի է որպես Մեծ Ժանտախտ[21]։

2013 թվականի մարտին՝ նոր երկաթուղու շինարարության ժամանակ, հայտնաբերվել է ժանտախտի 25 զոհերի՝ 5,5 մետր լայնություն ունեցող եղբայրական գերեզման։ Մարմինները խնամքով դասավորված են եղել երկու շարքով՝ շուրջ 8 ֆուտ խորությամբ[20]։ Դրանցից տասներկուսից վերցվել է նմուշ, և նրանց մոտ հայտնաբերվել է ժանտախտի ցուպիկ[22]։

Բնական աղետներ

խմբագրել
 
Բրաներ հանքի աղետի զոհերի թաղումը, Նոր Զելանդիա, 1896 թվական

Բրաների հանքի աղետ

խմբագրել

Բրաների հանքի աղետը տեղ է ունեցել 1896 թվականի մարտի 26-ին՝ ժամը 9:30։ Ստորերկրյա պայթյունը դարձել է 65 հանքափորների մահվան պատճառ, ինչը եղել է Նոր Զելանդիայում պատահած ամենամահաբեր աղետը հանքում։ Սթիլուոթեր գերեզմանատանը թաղված 53 զոհերից 33-ը եղել են մեկ ընդհանուր գերեզմանում[23]։

Հայիթիի երկրաշարժ

խմբագրել

2010 թվականին տեղի ունեցած Հայիթիի երկրաշարժից հետո հազարավոր մարմիններ մնացել են Պորտ-օ-Պրենսի փողոցներում՝ ենթարկվելով արևի ազդեցությանը և քայքայվելով ու գարշահոտ տարածելով[2]։ Հայիթիի կառավարությունը որոշել է հավաքել մարմինները փողոցներից դրանք ծածկող ողորկաքարերի հետ միասին՝ օգտագործելով ծանր տեխնիկա։ Դրանից հետո մարմիններն ու ողորկաքարերը լցվել են ուղղանկյուն փոսերի մեջ, որ ունեին 20 ֆուտ խորություն, 20 ֆուտ լայնություն և 100 ֆուտ երկարություն[24]։ Տեղափոխված և թաղված մարմիններին ինքնությունը պարզելու ոչ մի փորձ չի արվել։

Հայիթիում հուղարկավորմանը տրվում է մեծ կարևորություն, և այդ արարողությունների անցկացումը կարող է ավելի թանկ արժենալ, քան մարդու տունը[24]։ Ըստ Հայիթիական վուդու հավատալիքի՝ հանգուցյալները շարունակում են ապրել, և նրանք իրենց նախնիների հետ կապվում են այդ արարողությունների շնորհիվ։ Առանց հատուկ արարողությունների մարդկանց թաղումը եղբայրական գերեզմաններում խախտում է ողջերի ու մեռածների միջև եղած այդ կապը[24]։

Առողջապահական խնդիրներ

խմբագրել

Համաճարակաբանների շրջանում եղբայրական գերեզմանների անհրաժեշտության վերաբերյալ բանավեճերի ընթացքում քննարկվել է այն հարցը, թե արդյոք բնական աղետներից հետո պետք է մարմինները թողնվեն մինչև ավանդական ձևով թաղման կազմակերպումը, թե պետք է ստեղծվեն եղբայրական գերեզմաններ։ Օրինակ, եթե աղետը տեղի է ունենում ձմռանը, ավելի քիչ հավանական է, որ ճանճերը կտարածեն վարակ, ինչը նվազեցնում է դիզենտերիայի, լուծի, դիֆթերիայի կամ փայտացման բռնկման ռիսկերը և եղբայրական գերեզմանների օգտագործման անհրաժեշտությունը։ 2004 թվականին հրապարակված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ բնական աղետներից հետո դիակներից եկող առողջապահական ռիսկերը համեմատաբար սահմանափակ են[25][26]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Human remains and identification. Oxford University Press. 2015. էջեր 169–171. ISBN 978-1784991975.
  2. 2,0 2,1 Park, Madison. «Where bodies go after natural disasters - CNN.com». CNN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 Fernández-Álvarez, José-Paulino; Rubio-Melendi, David; Martínez-Velasco, Antxoka; Pringle, Jamie K.; Aguilera, Hector-David (2016). «Discovery of a mass grave from the Spanish Civil War using Ground Penetrating Radar and forensic archaeology». Forensic Science International. 267: e10–e17. doi:10.1016/j.forsciint.2016.05.040. ISSN 0379-0738.
  4. 4,0 4,1 Ríos, Luis; García-Rubio, Almudena; Martínez, Berta; Alonso, Andrea; Puente, Jorge (2012). «Identification process in mass graves from the Spanish Civil War II». Forensic Science International. 219 (1–3): e4–e9. doi:10.1016/j.forsciint.2011.11.021. ISSN 0379-0738.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 Necropolitics : mass graves and exhumations in the age of human rights. Wilson, Richard, 1964-, Robben, Antonius C. G. M.,, Ferrándiz, Francisco, (First edition ed.). Philadelphia: University of Pennsylvania Press. 2015. ISBN 9780812247206. OCLC 911497054. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)CS1 սպաս․ այլ (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  6. Dror, Olga (2018 թ․ փետրվարի 20). «Opinion | Learning From the Hue Massacre». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  7. «Vietnam: Mass grave of war martyrs unearthed in Quang Ngai». Asia News Monitor. 2011.
  8. «Vietnam: Vietnam receives information on soldiers' mass graves». Asia News Monitor. 2016.
  9. After mass crime : rebuilding states and communities. Pouligny, Béatrice., Chesterman, Simon., Schnabel, Albrecht. Tokyo: United Nations University Press. 2007. ISBN 9789280811384. OCLC 226911996.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  10. «Rwanda: How the genocide happened». BBC News (բրիտանական անգլերեն). 2011 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  11. 11,0 11,1 11,2 Haglud, W.D.; Connor, M; Scott, D.D. (2001). «The Archaeology of Contemporary Mass Graves». Society for Historical Archaeology. 35: 57–69. JSTOR 25616893.
  12. 12,0 12,1 Human remains and mass violence : methodological approaches. Dreyfus, Jean-Marc,, Gessat-Anstett, Élisabeth,, Gessat-Anstett, E⁺ѓlisabeth,. Manchester. ISBN 9780719096501. OCLC 953458622.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  13. Killgrove, Kristina. «Mass Grave From Thirty Years' War Reveals Brutal Cavalry Attack». Forbes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  14. 14,0 14,1 «Liberation of Dora-Mittelbau — United States Holocaust Memorial Museum». www.ushmm.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  15. 15,0 15,1 «Mittelbau-Dora Memorial». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 1-ին.
  16. «The bodies of prisoners killed in the Nordhausen concentration camp lie in a mass grave dug by German civilians under orders from American troops. - Collections Search - United States Holocaust Memorial Museum». collections.ushmm.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  17. «Nordhausen Civilians Dig Mass Graves». fcit.usf.edu. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  18. Ross, David (2002). Ireland: History of a Nation (New ed ed.). New Lanark: Geddes & Grosset. ISBN 1842051644. OCLC 52945911. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  19. Jonny,, Geber,. Victims of Ireland's great famine : the bioarchaeology of mass burials at Kilkenny Union Workhouse. Larsen, Clark Spencer,. Gainesville. ISBN 9780813055633. OCLC 921889193.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  20. 20,0 20,1 Smith-Spark, Laura (2013 թ․ մարտի 16). «London rail excavation unearths suspected 'plague pit'». CNN.
  21. Wade, Nicholas (2010 թ․ հոկտեմբերի 31). «Europe's Plagues Came From China, Study Finds». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331.
  22. Morgan, James (2014 թ․ մարտի 30). «Crossrail digs up Black Death victims». BBC News (բրիտանական անգլերեն).
  23. «Brunner mine disaster kills 65 | NZHistory, New Zealand history online». nzhistory.govt.nz (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 28-ին.
  24. 24,0 24,1 24,2 Cave, Damien (2010). «As Haitians Flee, the Dead Go Uncounted». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ ապրիլի 27-ին.
  25. «Mass graves draw out the pain for quake-hit Haitians». Reuters. 2010 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 24.{{cite news}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  26. «Infectious Disease Risks From Dead Bodies Following Natural Disasters» (PDF). Pan Am J Public Health. 15 (5). 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել