Մալանգ Սար

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Մալանգ Սար (ֆր.՝ Malang Sarr, հունվարի 23, 1999(1999-01-23)[1], Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նիսի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Մալանգ Սար
Malang Sarr
Սարը Նիսի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Սենեգալ Սենեգալ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 23, 1999(1999-01-23)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Հասակ 180 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Նիս
Համար 23
Պատանեկան կարիերա
2005-2016 Ֆրանսիա Նիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Ֆրանսիա Նիս II 13 (0)
2016-ներկա Ֆրանսիա Նիս 48 (1)
Ազգային հավաքական
2014-2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 9 (1)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 11 (0)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 4 (0)
2017-2018 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 10 (0)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 3 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 29-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 29-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Նիս խմբագրել

Սարը Նիսի ակադեմիայի սան է[3][4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 14-ին՝ Ռենի դեմ խաղում[5]։ Այս խաղում նա գոլի հեղինակ դարձավ Ժան Սերիի փոխանցումից՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Նիսին[6]։ Իր գոլը Սարը ձոնեց Նիսի ահաբակչության պատճառով մահացած մարդկանց[7]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում ֆրանսիացին անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ Շալկե 04-ի դեմ Եվրոպայի Լիգայի խաղում[8]։ Հոկտեմբերի 14-ին Սարը գոլային փոխանցում տվեց Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում՝ օգնելով Նիսին հաղթել 2-0 հաշվով[9]։ Նոյեմբերի 7-ին նա կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը ակումբի հետ[10]։ Իր առաջին մրցաշրջանում Սարը անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[11], իսկ Նիսը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում[12]։

2018 թվականի փետրվարին Սարը ճանաչվեց աշխարհի 5-րդ ամենախոստումնալից մինչև 20 տարեկան ֆուտբոլիստը CIES-ի կողմից[13]՝ ցանկում հայտնվելով Ջանլուիջի Դոնարումայի և Կիլիան Մբապպեի կողքին[14][15]։ Թեև Մաքսիմ Լե Մարշանի և Մարլոն Սանտոսի հետ մրցակցությունը[16], ֆրանսիացին 2017-18 մրցաշրջանում անցկացրեց 29 հանդիպում բոլոր մրցաշարերում[17]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սարը ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[18]։ 2016 թվականին նա Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 3 հանդիպում[19], սակայն Ֆրանսիան դուրս մնաց խմբային փուլից[20]։ 2018 թվականի հուլիսին Սարը մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը որպես թիմի ավագ[21]՝ կարմիր քարտ ստանալով մրցաշարի առաջին՝ Ուկրաինայի դեմ խաղում[22][23]։ Նա մասնակցեց ևս 2 հանդիպման, իսկ Ֆրանսիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 2-0 հաշվով պարտվելով Իտալիային[24][25]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի հուլիսի 29-ի դրությամբ[26]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նիս 2016–17 Լիգա 1 27 1 1 0 4 0 0 0 32 1
2017–18 21 0 1 0 6 0 1 0 29 0
Կարիերայի ընդհանուր 48 1 2 0 10 0 1 0 61 1

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «France - M. Sarr - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  3. «Chelsea vying with Real Madrid and Barcelona to sign Malang Sarr». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  4. «Hometown hero - Meet Barcelona target and NxGn starlet Malang Sarrr | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  5. «OGC Nice - Stade Rennais FC, Aug 14, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  6. «17-YEAR-OLD SARR SEES OFF RENNES». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  7. «Nice's Sarr dedicates goal to terror victims». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  8. «OGC Nice - FC Schalke 04, Sep 15, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  9. «OGC Nice - Olympique Lyon, Oct 14, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  10. «Official | Malang Sarr signs OGC Nice pro deal | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  11. «Malang Sarr | Football Stats | Nice | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  12. «Ligue 1 (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  13. «Top 10 promising U20 players in European Football by CIES - Vivaro News». Vivaro News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  14. «Gianluigi Donnarumma: AC Milan keeper named top under-20 European prospect». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ փետրվարի 19. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  15. «Stars of the future: The 50 most promising under-20 players in Europe revealed by experts». Dailystar.co.uk (անգլերեն). 2018 թ․ փետրվարի 20. Վերցված է 2018 թ․ հուլիսի 18-ին.
  16. «Les joueurs de l'OGC Nice sur le gril: aujourd'hui, Malang Sarr». Nice-Matin (ֆրանսերեն). 2018 թ․ հունիսի 25. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  17. «Malang Sarr | Football Stats | Nice | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  18. UEFA.com. «UEFA.com's weekly wonderkid: Malang Sarr». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  19. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - France – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  20. UEFA.com. «U17 EURO - Standings». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  21. UEFA.com. «France - U19 EURO». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  22. «France U19 - Ukraine U19, Jul 17, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  23. UEFA.com. «Under-19 - France-Ukraine». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  24. «Italy U19 - France U19, Jul 26, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  25. UEFA.com. «Under-19 - Italy-France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  26. «Malang Sarr». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալանգ Սար» հոդվածին։