Մաթիլդա Բուլգակովա (ռուս.՝ Мати́льда Миха́йловна Булга́кова, փետրվարի 13, 1919(1919-02-13), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - հունիսի 10, 1998(1998-06-10), Մոսկվա, Ռուսաստան), նկարիչ և մանկավարժ։

Մաթիլդա Բուլգակովա
Ծնվել էփետրվարի 13, 1919(1919-02-13)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհունիսի 10, 1998(1998-06-10) (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի գեղարվեստական ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ծնողներհայր՝ Mikhail Galperin?
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
ԵրեխաներOlga Bulgakova?

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1919 թվականի փետրվարի 13-ին, բանաստեղծ և դրամատուրգ Միխայիլ Գալպերինի (1882-1944) և Ալեքսանդրա Գալպերինայի (1894-1956) ընտանիքում։

Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո սովորել է Արհեստակցական միությունների համամիութենական կենտրոնական խորհրդի կերպարվեստի կենտրոնական ստուդիայում։

1938 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ։ 1941 թվականին ամուսնացել է նկարիչ Վասիլի Բուլգակովի հետ։ Այդ տարում նրանց ընտանիքում ծնվել է դուստրը` Տատյանան։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, տարհանման մեջ լինելով, աշխատել է Կարաիդելի մանկատանը որպես դաստիարակ։

1946 թվականին Մաթիլդա Բուլգակովան դարձել է Մոսկվայի նկարիչների ընկերակցության անդամ։

1947 թվականից շարունակել է պատերազմի պատճառով ընդհատված պարապունքները Վասիլի Սուրիկովի անվան ինստիտուտում և այն ավարտել է 1949 թվականին։ Նրա ուսուցիչներն էին Իգոր Գրաբարը, Ալեքսանդր Օսմյորկինը, Միխայիլ Բոբիշովը և Միխայիլ Կուրիլկոն։

1950 թվականին դարձել է Մոսկվայի նկարիչների միության անդամ։

1962-1986 թվականներին դասախոս է աշխատել Մոսկվայի` 1905 թվականի հիշատակի գեղարվեստական ակադեմիական ուսումնարանում։ Ուսումնարանում աշխատանքի տարիներին բազմաթիվ տաղանդավոր նկարիչների է դաստիարակել։

Մաթիլդա Բուլգակովան մահացել է 1998 թվականի հունիսի 10-ին, Մոսկվայում։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։

Ընտանիք

խմբագրել
  • Ամուսինը Վասիլի Բուլգակովն է, (1917-1970 թվական), նկարիչ[1], դուստրերից Տատյանա Ռիխլովա-Պրավդինան (1941-2002 թվական) լրագրող է, իսկ Օլգա Բուլգակովան (ծն. 1951 թվական)` նկարիչ։
  • Ոչ հարազատ եղբայրը Եվգենի Ուլիցկին է (1916-?), գյուղատնտեսական տեխնոլոգիայի ոլորտի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, գրող Լյուդմիլա Ուլիցկայայի հայրը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Ցուցահանդեսների կատալոգների ընտրանի

  • Выставка живописи группы московских художников. Москва, 1954, с. 4
  • Весенняя выставка МОССХ. Москва, 1955, с. 13
  • Выставка живописи и графики московских художников, Москва, 1956, с. 9
  • Выставка «Москва социалистическая в произведениях московских художников». Москва, 1957, с. 22
  • Выставка произведений женщин-художников г. Москвы к 50-летию Международного женского дня. Москва, 1960, с.8
  • Выставка произведений московских художников. Москва, 1961, с. 7
  • Выставка живописи и скульптуры московских художников. Москва, 1962, с. 5
  • Выставка работ художников В. С. Бибикова, М. М. Булгаковой, И. Н. Поповой, З. О. Правдиной, Е. М. Родионовой. Москва, 1963, с. 2
  • Выставка живописи московских художников к XXIII съезду КПСС. Москва, 1966, с. 5, илл.
  • Выставка «Художники Москвы — 50-летию Октября». Москва, 1967, с.12

Արտաքին հղումներ

խմբագրել
  • Персональная страничка на moscow-painters.ru
  • В. Москвинов «Женская, праздничная…», Газета «Московский художник», № 14(185), 31 марта 1967
  • Художники народов СССР. Библиографический словарь. Издательство «Искусство», Москва, 1972
  • Московское государственное академическое художественное училище памяти 1905 года. 75 лет. Юбилейное издание. Москва, 2000
  • В. Слатинский «Мы здесь учились», Журнал «Юный художник», № 9, Москва, 2005
  • Московское государственное академическое художественное училище памяти 1905 года. 85 лет. Юбилейное издание. Москва, 2011