Մաթե Վածաձե (վրաց.՝ მათე ვაწაძე; դեկտեմբերի 17, 1988(1988-12-17)[1], Թբիլիսի, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիս, «Օրհուս» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։ Հանդես է գալիս նաև Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում։

Մաթե Վածաձե
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 17, 1988(1988-12-17)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Թբիլիսի
Հասակ 180
Քաշ 76
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դանիա Օրհուս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2008 Վրաստան Դինամո-2 (Թբիլիսի) 53 (21)
2005—2010 Վրաստան Դինամո 96 (42)
2011 Վրաստան Վլոգա 20 (1)
2012 Վրաստան Դիլա 15 (12)
2012—մինչև հիմա Դանիա Օրհուս 41 (15)
Ազգային հավաքական
2008—2010 Վրաստան Վրաստան (երիտ.) 5 (1)
2009—2013 Վրաստան Վրաստան 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Մաթեն թբիլիսյան ֆուտբոլի սան է։ 17 տարեկանից սկսել է հանդես գալ «Դինամո» ակումբում, որի կազմում կարողացել է հաղթել Վրաստանի գավաթի և սուպերգավաթի առաջնություններում։ Թիմի հետ միասին մասնակցել է Եվրոգավաթի որակավորման խաղերին։ 2011 թվականի հունվարի 16-ին Մաթեն պայամանագիր ստորագրեց «Վոլգա» ակումբի հետ[2]։ Ֆուտբոլիստի դեբյուտը Ռուսաստանի Պրեմիեր Լիգա կայացավ մարտի 14-ին «Տոմյու» ակումբի դեմ խաղում, որտեղ Մաթեն 87-րդ րոպեին փոխարինեց Գոչի Հոջավին[3].:

Ազգային հավաքականում խմբագրել

Մաթեն որոշ ժամանակ խաղացել է Վրաստանի երիտասարդական հավաքականում՝ անցկացնելով 5 խաղ։ 2010 թվականի օգոստոսի 11-ին Հայաստանի հավաքականի դեմ խաղում հեղինակեց իր առաջին և միակ գոլը[4]։ Հետո 2010 թվականի սեպտեմբերի 5-ին, Իտալիայի ընտրանու դեմ խաղի 59-րդ րոպեին՝ փոխարինելով Ժանո Անանիձեին, դեբյուտեց Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքական[5]։ 2011 թվականի մարտին հրավիրվել է մասնակցելու 2012 թվականի Եվրոպայի առաջնությանը, սակայն վիզայի հետ առաջացած խնդիրների պատճառով չի կարողացել մասնակցել առաջնությանը[6]։

Ձեռքբերումներ խմբագրել

  • 2007/08 թվականի Վրաստանի չեմպիոն։
  • 2006/07, 2008/09, 2009/10 թվականների Վրաստանի առաջնության արծաթե մեդալակիր։
  • 2005/06 թվականի Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։
  • 2008/09, 2011/12 թվականների Վրաստանի գավաթի հաղթող։
  • 2008 թվականի Վրաստանի սուպերգավաթի հաղթող։

Խաղեր ազգային հավաքականի կազմում խմբագրել

# Տարեթիվ Տեղ Մրցակից Հաշիվ Առաջնություն
1 2009 թվականի սեպտեմբերի 5 «Բորիս Պաիճաձե», Թբիլիսի, Վրաստան   Իտալիա 0:2 2010 թվականի Եվրոպայի առաջնություն
2 2010 թվականի մարտի 5 «Բորիս Պաիճաձե», Թբիլիսի, Վրաստան   Էստոնիա 2:1 Ընկերական խաղ
3 2010 թվականի նոյեմբերի 17 «Բոնիֆիկա», Կոպեր, Սլովենիա   Սլովենիա 2:1 Ընկերական խաղ
4 2011 թվականի փետրվարի 9 «Ցիրիոն», Լիմասոլ, Կիպրոս   Հայաստան 2:1 Ընկերական խաղ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաթե Վածաձե» հոդվածին։