Մաելլա (իտալ.՝ Majella), լեռնազանգված կենտրոնական Իտալիայում, Ապենինյան լեռներում, Աբրուցո մարզում։

Մաելլա լեռ
Տեսակլեռնազանգված
Երկիր Իտալիա
Վարչատարածքային միավորԱբրուցցո
ԼեռնաշղթաԱպենիններ
Մասն էՄայելլա ազգային այգի
Բարձրությունը ծովի մակարդակից2793 մետր
Հարաբերական
բարձրություն
1812 մետր
Երկարություն25 կմ
Լայնություն20 կմ
Բարձրագույն գագաթՄոնտե Ամարո
Նյութկրաքար

Աշխարհագրություն խմբագրել

Լեռը տեղակայված է Կիետի, Պեսկարա և Լ'Աքվիլա պրովինցիաների սահմանին։ Ամենաբարձր գագաթը Ամարո լեռն է, որն ունի 2793 մ բարձրություն։ Վերջինս երկրորդ ամենաբարձր կետն է Ապենինյան լեռնաշղթայում։ Մաելլա լեռը համանուն ազգային պարկի կենտրոնում է։

Լեռնազանգվածը ձևավորվել է կրաքարից։ Այն ընդգրկվում է ամենաբարձր գագաթների խումբը, որոնք են Ամարո (2793 մ), Ակուավիվա (2737 մ), Ֆոկալոնե (2676 մ), Ռոտոնդո (2656 մ), Մակելարո (2646 մ), Պեսկո Ֆալկոնե (2546 մ), Սիմա դելլե Մուրելլե (2598 մ) լեռները։ Հաջորդ գագաթը Բլոքհաուսն է (2145 մ), որը երբեմն օգտագործվում է որպես Ջիրո դ'Իտալիա հեծանվավազքի եզրափակիչ կետ։

Հսկայական բարձրավանդակներն ունեն 2500 մ բարձրություն։ Զառիթափ լանջերում կան դաշտավայրեր և կիրճեր, որոնք միմյանցից բաժանվում են գետերով, ինչպիսին են Օրֆենտոն, Ֆորոն և այլն։

Մոտակայքում են գտնվում Մորոնե, Պորարա և Պիզի լեռները։ Մաելլայից թափվում է մի սառնորակ ջրվեժ, որը հայտնի է Il Principiante անունով։ Այն գտնվում է 1600 մետր բարձրության վրա և ունի 25 մ բարձրություն։

Գիտական հետազոտություններ խմբագրել

Մոնտանա դել Մաելլայի տարածքը եղել է խոշոր միջազգային գիտահետազոտական TaskForceMajella նախագծի ուսումնասիրության առարկան 1998-2005 թվականներին։

Հեծանվավազք խմբագրել

Մաելլան, հատկապես դրա Բլոքհաուս գագաթը, հայտնի է հեծանվորդների շրջանում և նաև երբեմն օգտագործվել է Ջիրո դ'Իտալիա մրցավազքի համար։ Առաջին անգամ օգտագործվել է 1967 թվականին, և մրցարշավի հաղթողը Էդդի Մերկսն էր[1]։ Բլոքհաուսի վերջին մրցույթը տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 14-ին, և հաղթողը կոլումբիացի հեծանվորդ Նաիրո Քուինտանան էր[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «1967 Giro d'Italia». BikeRaceInfo. McGann Publishing. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  2. «Geraint Thomas's Giro d'Italia hopes hit by crash as Nairo Quintana takes control». The Guardian. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաելլա լեռ» հոդվածին։