Մադլեն Ստյուարտ (անգլ.՝ Madeline Stuart, նոյեմբերի 13, 1996(1996-11-13), Բրիսբեն, Ավստրալիա), ավստրալիացի մոդել, որը տառապում է Դաունի համախտանիշով։ Այդ հիվանդությունն ունեցող առաջին ֆոտոմոդելն է աշխարհում[1]։ Մասնակցել է Նյու Յորքի[2], Փարիզի, Լոնդոնի, ռուսաստանյան, Mercedes Benz-ի՝ Չինաստանում անցկացված նորաձևության շաբաթներին, Runway Dubai-ին[3]։

Մադլեն Ստյուարտ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 13, 1996(1996-11-13) (27 տարեկան)
ԾննդավայրԲրիսբեն, Ավստրալիա
Մասնագիտությունմոդել և դերասանուհի
 Madeline Stuart Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

2014 թվականին Բրիսբեն քաղաքում նորաձևության ցուցադրությունը մոր հետ դիտելուց հետո է Ստյուարտը վճռել դառնալ մոդել։ Հաճախել է լողի, հեծանվասպորտի, ֆիթնեսի պարապմունքների, կարճ ժամանակամիջոցում նիհարել մոտավորապես քսան կիլոգրամով, որից հետո մասնակցել է ֆոտոսեսիայի։ Իր գործունեությունը որպես մոդել սկսել է 2015 թվականին, երբ նրա մայրը առցանց կամպանիա է նախաձեռնել մոդելավորման պայմանագրեր ձեռք բերելու նպատակով։ Արդյունքում Ստյուարտը բազմաթիվ բաժանորդներ է նվաճել համացանցում և կնքել երկու պայմանագիր. մեկը՝ ֆիթնեսային զգեստի Manifesta բրենդի, մյուսը՝ կանացի պայուսակների everMaya բրենդի հետ[4]։ Հետագայում մասնակցել է ամերիկյան Վիրջինիա նահանգի Ռիքսի դաստակերտում անցկացված հարսանեկան տարազների ֆոտոսեսիային[5], ինչպես նաև՝ նկարահանվել նորաձևության Vogueամսագրի համար[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. {https://www.telegraph.co.uk/fashion/people/madeline-stuart-downs-syndrome-model-bridal-shoot/%7Ctitulo=Down’s(չաշխատող հղում) Syndrome model Madeline Stuart sparks an emotional reaction with a new bridal shoot}}
  2. Saul, Heather (2015 թ․ օգոստոսի 16). «Madeline Stuart: Model with Down's Syndrome will walk at New York Fashion Week». The Independent. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 14-ին.(անգլ.)
  3. https://www.independent.co.uk/news/people/madeline-stuart-model-with-downs-syndrome-will-walk-at-new-york-fashion-week-10457950.html%7Ctitulo=Madeline(չաշխատող հղում) Stuart: Model with Down's Syndrome will walk at New York Fashion Week}}
  4. https://www.independent.co.uk/life-style/fashion/features/madeline-stuart-the-downs-syndrome-model-lands-two-modelling-jobs-in-a-week-10375794.html%7Ctitulo=Madeline Stuart: Down Syndrome model lands two modelling jobs in a week}}
  5. https://www.independent.co.uk/life-style/fashion/news/madeline-stuart-down-syndrome-model-stars-in-a-romantic-wedding-shoot-a6923376.html%7Ctitulo=Madeline(չաշխատող հղում) Stuart: Down Syndrome model stars in a romantic wedding shoot}}
  6. https://www.bbc.com/sport/bodypositive/36304120%7Ctitulo=Q&A(չաշխատող հղում): Madeline Stuart and Down's Syndrome}}

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադլեն Ստյուարտ» հոդվածին։