Մագդա Ումեր (լեհ.՝ Magda Umer, ամբողջական անունը՝ Małgorzata Magda Umer Przeradzka, հոկտեմբերի 9, 1949(1949-10-09)[1], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն), լեհ երգչուհի[2], դերասանուհի, սցենարիստ, ռեժիսոր, դաշնակահարուհի։

Մագդա Ումեր
Բնօրինակ անունլեհ.՝ Małgorzata Umer-Przeradzka
Ի ծնե անունլեհ.՝ Małgorzata Magda Umer
Նաև հայտնի է որպեսМагда Умер
Ծնվել էհոկտեմբերի 9, 1949(1949-10-09)[1] (74 տարեկան)
Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Երկիր Լեհաստան
Ժանրերհեղինակային երգ
Մասնագիտություներգչուհի, գրող, դերասանուհի, թատերական ռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր և լրագրող
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԿրթությունՎարշավայի համալսարանի լեհագիտության ֆակուլտետ
Պարգևներ
Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ և Մեդալ մշակույթում վաստակի համար
Կայքmagdaumer.pl
 Magda Umer Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մագդա Ումերը ծնվել է 1949 թվականի հոկտեմբերի 9-ին Վարշավայում։ Նրա հայրը՝ Էդվարդ Հումերը, հրեա էր[3]։ Ավարտել է XIV Liceum Ogólnokształcące im. Klementa Gottwalda w Warszawie-ը։ Որոշել է դառնալ ուսուցչուհի։

60-ական թվականների վերջերին հանդես է եկել ուսանողական երեկույթներում։ Այդտեղ նրան նկատել է Անջեյ Վոյցեխովսկին, որը դրանից կարճ ժամանակ առաջ հիմնադրել էր «Stodoła» կաբարեն։ «Ես նկատեցի, որ Մագդայի ելույթները միշտ արտասավոր բնույթ ունեին, նրա դյութիչ ձայնը, որով հիմնականում ռուսական ռոմանսներ էր երգում, գրավում էր ունկնդիրներին։ Մագդան հրաժարվում էր ելույթ ունենալ անծանոթ մարդկանց առաջ, և այդ ժամանակ մենք ասացինք նրան, որ նրա ելույթներին ներկա կլինեն միայն մեր ընկերները, իսկ օտարներին մենք հեռացնում էինք»։ 1969 թվականին Վոյցեխովսկին Ումերի համար գրել է «Już szumią kasztany» և «Koncert jesienny» երգերը, որոնք դարձել են հիթեր։ 1969 թվականին Մագդային հրավիրել են Օպոլեի երաժշտական խոշոր փառատոնի, որտեղ նա «O niebieskim, pachnącym groszku» երգով արժանացել է գլխավոր մրցանակին։ Ումերի համար երգեր են գրել Վիսլավա Շիմբորսկայան, Խալինա Պոսվյատովսկայան, Բոլեսլավ Լեսմյանը, Երեմի Պշիբորան և Ագնեշկա Օսեցկան, որոնց մտերիմ ընկերուհին էր։

1970-ական թվականներին Մագդան աշխատել է հեռուստատեսությունում։

Խաղացել է Ռաքելի դերը Ադամ Հանուշկևիչի «Ամուսնություն» ներկայացման մեջ։

Բեմադրել է Քրիստինա Յանդայի հետ «Biała bluzka» և «Kobieta zawiedziona», Իերեմիա Պշիբորայի հետ «Zimy żal» և Զբիգնև Զամախովսկու հետ «Zbig Big Show» ներկայացումները։

1997 թվականին Օպոլեի լեհական երգերի փառատոնում հանրությանն է ներկայացրել «Zielono mi» համերգ-ներկայացումը, որը բեմադրված էր Ագնեշկա Օսեցկայի երգերով։ Ներկայացմանը մասնակցել է լեհական էստրադայի աստղաբույլը։

2000 թվականի դեկտեմբերի 15-ին Լեհաստանի նախագահի հրամանով Մագդա Ումերը պարգևատրվել է Լեհաստանի Վերածնունդի շքանշանով։

2009 թվականի ապրիլի 28-ին Մշակույթի և ազգային ժառանգության նախարար Բոգդան Զդրոևսկուց ստացել է «Մշակույթում ավանդի համար Gloria Artis» մեդալը։

Սկավառակագրություն խմբագրել

  • 1973 Magda Umer
  • 1977 Dedykacja
  • 1991 Koncert
  • 1995 Gdzie ty jesteś
  • 1995 Koncert jesienny
  • 1995 Wszystko skończone
  • 1999 O niebieskim, pachnącym groszku
  • 2003 Kołysanki utulanki
  • 2008 Koncert sprzed lat

Ֆիլմագրություն խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Մագդա Ումերի հորեղբայրը՝ Ադամ Հումերը, 1944-1945 թվականներին եղել է կոմունիստական պետանվտանգության սպա, աչքի է ընկել իր առանձնահատուկ դաժանությամբ և 1994 թվականին դատապարտվել է տանջաքննություն իրականացնելու համար։ Այդ փաստը պարբերաբար հասարակական քննարկման է ենթարկվել, ընդ որում Հումերին անվանում էին Մագդայի հայր, ինչն առաջ էր բերում նրա դժգոհությունը.

  Իմ հոր անունը Էդվարդ է… Ես Ադամ Հումերի դուստրը չեմ, և մի անգամ չէ, որ պատասխանել եմ այս հարցին… Անանուն թղթակիցների պատճառով ես երբեմն զգում եմ, որ եղել եմ Հիտլերի, Ստալինի, Բերիայի և չգիտեմ էլ ում դուստրը… Շատ կուզենայի, որ նրանք, ովքեր ինձնով հետաքրքրվում են, գնահատեն ինձ, իմ կյանքը և իմ արարքները[4]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Subbotko, Donata (2009 թ․ դեկտեմբերի 9). «Magda Umer: Wszyscy śpiewają lepiej ode mnie» (Polish). Gazeta Wyborcza. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Piotrowski, T. (1998). Poland's Holocaust: Ethnic Strife, Collaboration with Occupying Forces and Genocide in the Second Republic, 1918–1947. McFarland. ISBN 9780786403714. Վերցված է 2016 թ․ մայիսի 15-ին.
  4. Oświadczenie Magdy Umer

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագդա Ումեր» հոդվածին։