Մագդալինա Սիմոնյան-Գալուստովա

երգչուհի

Մագդալինա Ալեքսեյի Սիմոնյան-Գալուստովա (օգոստոսի 14, 1925(1925-08-14), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2002(2002-04-21), Երևան, Հայաստան), հայ երգչուհի (դրամատիկական սոպրանո), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964), պրոֆեսոր (1984)։

Մագդալինա Սիմոնյան-Գալուստովա
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 14, 1925(1925-08-14)
Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մահացել էապրիլի 21, 2002(2002-04-21) (76 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներգչուհի
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Կենսագրություն խմբագրել

Մագդալինա Սիմոնյան-Գալուստովան ծնվել է 1925 թվականի օգոստոսի 14-ին Դոնի Ռոստովում (Ռուսաստան)։ 1949 թվականին ավարտել է Դոնի Ռոստովի Ա. Վ. Լունաչարսկու անվան երաժշտական ուսումնարանի մեներգեցողության բաժինը (դասատու՝ Գորբանևսկայա), 1955 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժինը։ Կատարելագործվել Թամար Շահնազարյանի, Նադեժդա Կարդյանի ղեկավարությամբ։ 1959 թվականին փորձաշրջան է անցել Երևանի օպերայի և բալետի թատրոնումում։

1960 թվականիվ դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում։ Համերգներով շրջագայել է Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Աստրախանում, Թբիլիսիում, Ալմա Աթայում և այլուր։

Հեղինակել է «Վոկալ մեթոդիկայի հիմունքները» (1964, գիրք I) ձեռնարկը, եռահատոր դասագիրք (2-րդը և 3-րդը՝ ձեռագիր)։

Մագդալինա Սիմոնյան-Գալուստովան մահացել է 2002 թվականի ապրիլի 21-ին Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։