Նադեժդա Կարդյան

հայ երգիչ

Նադեժդա Գրիգորի Կարդյան (ապրիլի 14, 1882(1882-04-14), Աստրախան, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20, 1957(1957-09-20), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգչուհի (մեցցո սոպրանո), մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1945

Նադեժդա Կարդյան
Ծնվել էապրիլի 14, 1882(1882-04-14)
Աստրախան, Ռուսական կայսրություն
Երկիր Հայաստան
Մահացել էսեպտեմբերի 20, 1957(1957-09-20) (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներգչուհի և ուսուցչուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1913)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

1913 թվականին ավարտել է Պետերբուրգի կոնսերվատորիան։ Մինչև 1917 թվականը Պետերբուրգում հանդես է եկել որպես օպերային և համերգային երգչուհի։ 1917-1921 թվականներին ձայնամշակում է դասավանդել Աստրախանի երաժշտական դպրոցում, 1921-1935 թվականներին՝ Մոսկվայի կոնսերվատորիային կից երաժշտական ուսումնարանում, 1935-1957 թվականներին՝ Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1939 թվականից)։ Աշակերտներից են՝ Սերգեյ Լեմեշևը, Լ. Խաչատուրովը, Լյուբով Օռլովան, Լ. Լազարևան, Ե. Խաչիկյանը, Ավագ Պետրոսյանը, Կ. Մարկոսյանը, Մ. Չմշկյանը, Ե. Միքայելյանը, Կ. Մարկոսյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 316