Մագդալինա Գյուրջյան

հայ խորհրդային դերասանուհի

Մագդա Կարպի Գյուրջյան (Խոշաֆյան) (1924, Չալթր, Խորհրդային Ռուսաստան, 2014 թվականի հունվարի 9-ին, Արտաշատ, Հայաստան), հայ խորհրդային դերասանուհի։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։

Մագդալինա Գյուրջյան
Ծնվել է22.01.1923
ԾննդավայրՌոստովի մարզ , Մյասնիկյանի շրջան, գ. Չալթր։
Մահացել էհունվարի 9, 2014(2014-01-09)
Մահվան վայրՀայաստան, Արտաշատ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1943)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի
ԱշխատավայրԱրտաշատի Ամո Խարազյանի անվան պետական թատրոն
Ակտիվ շրջան1943-2003
Պարգևներ և մրցանակներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ
և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն

խմբագրել

Մագդա Գյուրջյանը (Խոշաֆյան) ծնվել է 22.01.1923 թ. Չալթր գյուղում։ 1943 թվականին ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը։ Այնուհետև աշխատանքի է անցել Արտաշատի պետական թատրոնում, որտեղ ավելի քան 60 տարի խաղացել է 200 ներկայացումներում[1]։ Դրանցից են ՝  Պոլին («Խորթ մայրը»), Վարդիթեր («Սոս և Վարդիթեր»), Քլեյա («Եզոպոս»), Գայանե («Դավաճանություն»), Նազանի («Խաչագողի հիշատակարանը»),Կորենկինա  («Անմեղ մեղավորները»),  Խանում («Խանումի արարքները»), Մարգո («Ծաղիկների աշխարհում»), Սոֆիկ («Գնա մեռի, արի սիրեմ»), Ֆլորա («Գիշատիչ կինը»),Դաշա («Սուրբն ու մեղավորը»), Սոնա («Չար ոգի»), Տաճատուհի («Սամվել»), Դեզդեմոնա («Օթելլո»), Թագուհի («Արտասահմանյան փեսացուն»), Բագո («Իրարանցում Բագոյի տանը»)  և բազում-բազում այլ կերպարներ ու հերոսուհիներ։

  2001 թ-ին  Արտաշատի թատրոնը հանդիսատեսին է հանձնում Ալ․Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» վիպակի հիման վրա բեմադրված ներկայացումը, որտեղ մարմնավորելով տատիկի  կերպարը,  դերասանուհին ամփոփում է իր բազում կերպարների շարանը։

  «Ես չգիտեմ գուցե այս վերջին դերն է, որ ես կյանք եմ տվել իմ ստեղծագործական գործունեության 60-րդ տարում, բայց գիտեմ, որ 250-ին  հասնող կերպարների միաձուլմամբ , ու «Տատիկի» խորիմաստ կերպարով հրաժեշտ տալով բեմին ու հանդիսատեսին, համոզված եմ գեղեցիկ եմ երգելու իմ կարապի երգը »։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Магдалина Гюрджян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին.