Կարմեն Մագալոն
Կարմեն Մագալոն-Պորտոլես (դեկտեմբերի 28, 1951, Alcañiz), փիլիսոփայական գիտությունների բնագավառում փիլիսոփայության դոկտոր է, ֆիզիկոս և մագիստրոս (Սարագոսայի համալսարան, Իսպանիա)։ Ուսումնասիրելով կանանց ներդրումները երկու կարևոր ոլորտներում`գիտության մեջ և խաղաղության համար մղած պայքարում` նա պարտավորվել է բարելավել կանանց կարգավիճակը[1][2]։ «Ֆեմինիստական խաղաղապաշտություն» և «Կանայք ու գիտությունը», «Կանայք խաղաղության մեջ»[3]«Հաշվե'ք աշխարհում», «Միջազգային հարաբերություններում հայացք կանանց կյանքին», «Կանայք աշխարհում»[4] ուսումնասիրություններում նրա դատողությունները կարևոր ուղեցույցներ են[5]։ 2011 թվականին նա ընտրվել է որպես Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի իսպանական բաժնի նախագահ[6]։ In September 2013 թվականի սեպտեմբերին Մարտին Լյութեր Քինգի Նիկարագուայի պոլիտեխնիկական համալսարանը նրան պարգևատրում է Մարտին Լյութեր Քինգի խաղաղության շքանշանով կանանց իրավունքի զարգացման գործում, ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար նրա աչքի ընկնող ներդրման համար, նաև ֆեմինիստական գործունեության համար։ Արարողության ժամանակ Մագալոնը հանդես է գալիս հիմնական զեկուցումով[7]։
Կարմեն Մագալոն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Alcañiz |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Սարագոսայի համալսարան |
Մասնագիտություն | գիտության պատմություն, ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Սարագոսայի համալսարան |
Անդամություն | Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն |
Carmen Magallón (physicist) Վիքիպահեստում |
Կանանց ներդրումները գիտության մեջ և խաղաղության համար մղված պայքարում
Նրանց պատմության, փորձի և գիտելիքի վերականգնումը գենդերային հավասարության նախապայման է։ Մասնավորապես կարևոր է կանանց գիտելիքերի խորացումը գիտության մեջ։ Այս թեմայով գրականության մեծ մասը անգլո-սաքսոնական (Սաքսոնիա) աշխարհից է։ Այս հոդվածը ցանկանում է ներկայացնել Իսպանայի կին գիտնականների հեռանկարները Կարմեն Մագալոնի հրապարակումների միջոցով։ Նրա աշխատությունների մեծ մասը ներառված է Իսպանիայի Ռիոյան համալսարանի Dialnet շտեմարանում[8]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Portolés, Carmen Magallón (2019 թ․ մայիսի 26). «Mujeres en pie de paz: pensamiento y prácticas». Siglo XXI de España Editores – via Google Books.
- ↑ Graf, Norma Blazquez; Flores, Javier (2019 թ․ մայիսի 26). «Ciencia, tecnología y género en Iberoamérica». UNAM – via Google Books.
- ↑ «Mujeres en pie de paz. Pensamientos y prácticas - Siglo XXI Editores». www.sigloxxieditores.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Sip, Fundación (2012 թ․ մայիսի 21). «Fundación SIP: Contar en el Mundo por Carmen Magallón».
- ↑ Pioneras españolas en las ciencias, Madrid, CSIC, 2004
- ↑ «WILPF España – Sección española de la Liga Internacional de Mujeres por la Paz y la Libertad».
- ↑ Upoli, Relaciones Públicas (2013 թ․ օգոստոսի 15). «Blog de la UPOLI: Veinte años promoviendo la Cultura de Paz en Nicaragua».
- ↑ «Dialnet». Dialnet.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմեն Մագալոն» հոդվածին։ |