ՄԱԿ-ի կամավորներ
ՄԱԿ-ի կամավորներ (ՄԱԿԿ) (անգլ.՝ United Nations Volunteers, UNV) Միավորված ազգերի կազմակերպության համակարգի կամավորական ծրագիր, որը խրախուսում է խաղաղություն, մարդասիրական օգնություն ու զարգացմանն ուղղված նախաձեռնություններ ավելի քան 130 երկրներում[1]։ Հիմնադրվել է Բոննում, Գերմանիա։
Կամավորությունը մարդկանց զարգացման մարտահրավերներին ներգրավելու հզոր միջոց է, և դա կարող է փոխակերպել զարգացման տեմպն ու բնույթը։ Կամավորությունը ձեռնտու է ինչպես հասարակությանը, այնպես էլ կամավոր անհատներին՝ իրենց մեջ վստահությունը, համերաշխությունը և քաղաքացիների միջև երկուստեքությունը ամրապնդելու համար։ Այն նաև նպատակաուղղված է մասնակցության համար հնարավորություններ ստեղծելուն։
Ծրագիրը հիմնադրվել է 1970 թվականին Ընդհանուր վեհաժողովի կողմից՝ նախնական մանդատով՝ Միավորված ազգերի կազմակերպության համակարգի համար որակյալ և մոտիվացված կամավորներ տրամադրելու համար, ինչպես նաև գործնական երկրներում խաղաղության և զարգացում ապահովելու համար[2]։ Այն ղեկավարում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից և հաշվետու է ՄԱԶԾ-ին, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՆ) գործադիր խորհրդին և իր աշխատանքներն իրականացնում է ՄԱԶԾ-ի գրասենյակների միջոցով։
Մոտ հինգ տասնամյակների ընթացքում ՄԱԿԿ-ի մանդատի մասշտաբները ընդլայնվել են, ինչը պայմանավորված է անընդհատ փոփոխվող գլոբալ միջավայրի և կամավորության արժեքի ավելի լայն ճանաչմամբ[2]։
Պատմություն
խմբագրել1962 թվականին ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսը Պուերտո Ռիկոյում միջազգային համաժողով է գումարում, որտեղ առաջ է քաշվել միջազգային կամավորների դերը երկրների զարգացման գործում[3]։ Արդյունքում Խաղաղության կորխուսի միջազգային քարտուղարությունը (ավելի ուշ՝ Կամավորական ծառայության միջազգային քարտուղարությունը (ISVS)) ստեղծեց մի գլոբալ կազմակերպություն, որը նպատակաուղղված էր ամբողջ աշխարհի համար կամավորական ծառայությունների զարգացմանը[4]։ «ՄԱԿ-ի կամավորների» նախաձեռնությունը առաջարկվել էր 1968 թվականի հունիսի 13-ին Հարվարդի համալսարանում Մոհամմադ Ռեզա Փահլավիի կողմից[5], և ՄԱԿԿ-ը հիմնադրվեց 1970 թվականին Ընդհանուր վեհաժողովի ժամանակ[6]։ Կամավորական ծառայության միջազգային քարտուղարությունը (ISVS) հսկայական ներդրում է ունեցել ՄԱԿԿ-ի ստեղծման գործում, և այն լուծարվել է 1976 թվականին[7][8]։
Կամավորություն
խմբագրելԾրագիրը համախմբում է ավելի քան 7500 կամավորների՝ աջակցելու համայնքի զարգացման նախագծերին, մարդասիրական օգնության աշխատանքներին, փախստականների պաշտպանությանը, մարդու իրավունքների և ժողովրդավարության տարածմանը։ Ծրագրի կամավորների մոտ 80 տոկոսը գալիս է զարգացող երկրներից, և ավելի քան 30 տոկոսը կամավորական գործունեություն է ծավալում սեփական երկրում[9]։
Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԶԾ-ի, ՄԱԿ-ի գործընկեր գործակալությունների և ՄԱԿԿ Հատուկ կամավորների հիմնադրամի կատարած նվիրատվության միջոցով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.unv.org/about-unv/who-we-arel(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 UN team (2017 թ․ նոյեմբերի 30). «Our mission: Mobilize volunteers» (անգլերեն). UNV. «We mobilize volunteers to serve in UN agencies, both in development programmes and peacekeeping operations»
{{cite web}}
: More than one of|author=
and|last=
specified (օգնություն) - ↑ «Ministry Paper No. 60» (PDF). National Library of Jamaica. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-10-26-ին. Վերցված է 2018-04-01-ին.
- ↑ Lough, Benjamin J. «The Evolution of International Volunteering» (PDF).
- ↑ «Speech Shah Mohammad Reza Pahlavi at Harvard University» (PDF). harvardmag.com.(չաշխատող հղում)
- ↑ Chronology UN Volunteers Արխիվացված 2014-10-18 Wayback Machine
- ↑ Heywood, Linda M. (1981). «International research on volunteers abroad». In D. H. Smith and F. Elkin (ed.). Volunteers, voluntary associations, and development. E.J. Brill=Leiden, Netherlands.
- ↑ A short history of the United Nations Volunteers
- ↑ «Հիմնարար Փաստեր». ՄԱԿ-ի հանրային վարչություն. 2013. էջ 75-76. «Միավորված ազգերի կազմակերպության համակարգի կամավորական ծրագիր,»