Ճպուռն ու մրջյունը (մուլտֆիլմ, 1913)
«Ճպուռն ու մրջյունը» (ռուս.՝ «Стрекоза и муравей»), ռուսական տիկնիկային մուլտֆիլմ, որ նկարահանվել է 1913 թվականին Վլադիսլավ Ստարևիչի կողմից, Իվան Կռիլովի համանուն առակի էկրանավորումը։
Ճպուռն ու մրջյունը ռուս.՝ Стрекоза и муравей | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և մուլտֆիլմ |
Ժանր | առակ և համր կինո |
Հիմնված է | Ճպուռն ու մրջյունը |
Ռեժիսոր | Վլադիսլավ Ստարևիչ[1] |
Սցենարիստ | Վլադիսլավ Ստարևիչ[2] |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Խանժոնկով[2] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Խանժոնկովի առևտրային տուն[2] |
Տևողություն | 4 րոպե |
Թվական | ենթդ․ 1913[3][2][4], 1914[5] և 1912[6] |
Սյուժե
խմբագրելՃպուռն ամռանը ցատկոտում է, պարում, իսկ մրջյունն այդ ընթացքում հավաքում է ձմռան պաշար։ Վրա է հասնում ձմեռը։ Ճպուռը չի հասցնում շուրջը նայել, արդեն ուտելու ոչինչ չկա։ Նա գնում է մրջյունի մոտ և խնդրում մենակ չթողնել իրեն, օգնել ուժ հավաքել, կերակրել ու ջերմացնել։ Մրջյունը պատասխանում է, թե նա միայն երգել է, այժմ էլ թող գնա ու շարունակի պարել, ապա փակում է դուռը։ Ճպուռը հեռանում է ու տառապանքով մահանում։
Ճպո՞ւռ, թե՞ մորեխ
խմբագրելՄուլտֆիլմում ճպուռի փոխարեն հանդես է գալիս մորեխը։ Ըստ Դմիտրի Կոբյակովի՝ առակում «стрекоза» («ճպուռ») բառը հենց նշանակում է մորեխ, որովհետև 19-րդ դարում երկու միջատներն էլ կոչվել են նույն բառով[7]։
Ըստ Լև Ուսպենսկու՝ քանի որ Կռիլովի ստեղծագործությունը հանգում է Ժան դը Լաֆոնտենի La cigale et la fourmi («Կնճիթավոր ճպուռն ու մրջյունը») առակին, որտեղ բնօրինակում երկու հերոսներն էլ իգական սեռի են, Կռիլովն ստիպված է եղել «կին» թողնել գոնե ճպուռին, բայց այդ բառը կարող էր անհասկանալի լինել ռուսների մեծ մասին, և «արդյունքում առակում հայտնվել է երկու տարբեր միջատների տարօրինակ հիբրիդը։ Այդ էակը կոչվում է «ճպուռ», սակայն «ցատկոտում» ու «երգում» է «փափուկ դալար խոտերում», այսինքն՝ խոտի մեջ ակնհայտորեն մորեխի նման»[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bendazzi G. Foundations - The Golden Age — Taylor & Francis, 2016. — P. 73. — ISBN 978-1-138-85452-9
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Big Cartoon DataBase — 1998.
- ↑ ԿինոՊոիսկ (ռուս.) — 2003.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Венжер Н. Я., Капков С. В. Animator.ru (ռուս.) — 2000.
- ↑ culture.pl — 2001.
- ↑ Д. Кобяков «Приключения слов»
- ↑ Лев Успенский. Слово о словах. (Глава 7: Поступь веков)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ճպուռն ու մրջյունը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ճպուռն ու մրջյունը»(անգլ.) Big Cartoon DataBase կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճպուռն ու մրջյունը (մուլտֆիլմ, 1913)» հոդվածին։ |