Մրջյուններ

(Վերահղված է Մրջյունից)
Մրջյուններ
Fire ants02.jpg
Կարմիր մրջյուններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Անթրոպոդներ
Դաս Միջատներ
Կարգ Hymenoptera
Ենթակարգ Apocrita
Վերնաընտանիք Vespoidea
Ընտանիք Formicidae
Լատիներեն անվանում
Formicidae
Latreille, 1802
Հոմանիշներ

Formicariae

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 154193
NCBI 36668
EOL 699

Մրջյունները պատկանում են թաղանթավորների կարգի միջատների ընտանիքն։Ի տարբերություն կարգի մյուս ընտանիքների՝ մրջյունների կուրծքը փորիկին է միանում 1-2 հատվածներից կազմված բարակ, շարժուն ցողունիկով։ Հայտնի է մոտ 7000 եվ ավելի տեսակ։

Արտաքին հատկանիշԽմբագրել

Մրջյունների մարմնի երկարությունը 0,8-30 մմ է, աչքերը լինում են պարզ եվ բարդ։ Բեղիկները բարակ են, ծնկաձև, 12-13 հատվածանի։ Բերանային ապարատը ծամող է։ Կան թևավոր և անթև տեսակներ։

ՎարքԽմբագրել

Շատ փոքր, խաղաղասեր եւ ջերմասեր են, տեսակների թիվն ու քանակը արևադարձային երկրներում ավելի շատ է, քան բարեխառն գոտում։ Զարգացած բնազդներով հասարակական միջատներ են։ Մրջյունների գաղութը սովորաբար կազմված է ձու ածող մեկ կամ մի քանի էգերից («թագուհիներ»), սեռապես չզարգացած բազմաթիվ էգերից («չաշխատավորներ») և թևավոր արուներից ու էգերից («աշխատավորներ»)։

Աշխատանքի բաժանումը կատարվում է խոշոր, միջին ու փոքր մրջյունների միջև։ Գաղութի ամենաբազմանդամ խմբի՝ աշխատավորների վրա են դրված բույն կառուցելու, սնունդ հայթայթելու, մատղաշներին կերակրելու, թշնամիներից պաշտպանելու պարտականությունները։ Մրջյունները երբեք չեն քնում։

ԲազմացումԽմբագրել

Տարեկան մեկ անգամ մրջյունների բնում զարգանում են թևավոր արուներ ու էգեր, որոնք ամուսնական թռիչքի համար լքում են բույնը։ Բեղմնավորումը տեղի է ունենում օդում կամ գետնի վրա, ապա արուները ոչնչանում են, իսկ էգերը կորցնում են թևերը և սկսում նոր բույն կառուցել։ Կան և մշտապես բույն չունեցող թափառական տեսակներ։

ՍննդառությունԽմբագրել

Մրջյունները սնվում են բուսական ու կենդանական կերով, որոշ տեսակներ՝ առավելապես լվիճների քաղցր արտաթորանքով։ Աշխատավոր մրջյունների թագուհուն և թրթուրներին սնում են իրենց թգագեղձերի արտադրած հյութով՝ տրոֆոլաքսիսով։

ՆշանակությունԽմբագրել

Մրջյունները օգտակար են, նպաստում են սերմերի տարածմանը, բույսերի փոշոտմանը, հողառաջացմանը, ոչնչացնում են վնասատուների թրթուրները։ Որոշ տեսակները վնաս են հասցնում տեխնիկական կուլտուրաների մթերքներին։ Որոշ երկրներում ձեռնարկվում են մրջյունների պահպանման միջոցառումներ։

Հետաքրքիր էԽմբագրել

Գոյություն ունեն մրջյուններ, որոնք համարվում են մեղրի կենդանի անոթներ։ Այս մրջյունները գաղութում ոչինչ չեն անում և պարարտանում են այլ մրջյունների հավաքած ամենահամեղ կերակուրներով։ Արդյունքում նրանք այնքան են ուռչում, որ դառնում են խաղողի հատիկի չափ։ Նրանց մարմինը լցված է լինում քաղցր հեղուկով։ Երբ գաղութում դժվար ժամանակներ են սկսվում, այս մրջյունները ետ են տալիս կերածը և այլ մրջյուններին կերակրում քաղցր հեղուկով։ Այս մրջյուններով սնվում են նաև այլ գաղութներից ժամանածները, այլ կենդանիներ, նույնիսկ անապատում բնակվող մարդիկ։

Մրջյունները հայտնի հովիվներ են։ Նրանք փնտրում են լվիճներ և խմում են նրանց մարմնից արտազատվող օգտակար հեղուկը։ Մրջյունները լվիճներին պաշտպանում են գիշատիչներից և պատրաստ են նույնիսկ իրենց կյանքը զոհաբերել նրանց կյանքը փրկելու համար։ Մրջյունները հաճախ ուտում են նաև լվիճների թևերը, որպեսզի նրանք չկարողանան թռչել և հեռանալ։ Հայտնի է նաև որ մրջյունները լվիճներին տեղափոխում են իրենց բները և պահում իրենց հարմար վայրում՝նրանց նեկտարից մշտապես օգտվելու համար։