Ճշմարիտ պատմություն Կարմիր գլխարկի մասին

«Ճշմարիտ պատմություն Կարմիր գլխարկի մասին» (անգլ.՝ Hoodwinked), կատակերգական դետեկտիվ մուլտֆիլմ, եռաչափ համակարգչային անիմացիա բոլոր տարիքների համար։

Ճշմարիտ պատմություն Կարմիր գլխարկի մասին
անգլ.՝ Hoodwinked!
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ և համակարգչային մուլտֆիլմ
Ժանրբադի մուվի, մանկական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ և երաժշտական ֆիլմ
ԿերպարներRed Puckett?
Հորինված երկիրHoodwinked! universe?
ՌեժիսորՔորի Էդվարդս, Թոդ Էդվարդս և Թոնի Լիչ
ՍցենարիստՔորի Էդվարդս, Թոդ Էդվարդս և Թոնի Լիչ
ՀնչյունավորումՊատրիկ Ուորբերթոն, Քորի Էդվարդս, Գլեն Քլոուզ, Ջեյմս Բելուշի, Էն Հեթուեյ, Էնդի Դիք, Դևիդ Օգդեն Սթիրզ, Xzibit և Էնթոնի Անդերսոն
ՊրոդյուսերՔեթի Հութեն, Maurice Kanbar?, David K. Lovegren?, Sue Bea Montgomery? և Փրեսթոն Ստատցման
ԵրաժշտությունJohn Mark Painter?
ԽմբագիրԹոնի Լիչ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունBlue Yonder Films?
ԴիստրիբյուտորThe Weinstein Company և Նեթֆլիքս
Տևողություն80 րոպե
ՍիկվելHoodwinked Too! Hood vs. Evil?
Թվականդեկտեմբերի 16, 2005[1], հունվարի 13, 2006[1] և դեկտեմբերի 27, 2006[2]
MPAA վարկանիշPG
Բյուջե17 500 000 $
Շահույթ110 013 167 $[3]

Սյուժե խմբագրել

Հեքիաթային անտառում մի շարք հանելուկային հանցագործություններ են տեղի ունենում. անհայտ մեկը, որին լրագրողներն արդեն անվանում էին «Կարկանդակային գող», անտառում հերթով սնանկացնում է քաղցրավենիքի բոլոր առևտրականներին։ Ոստիկանություն են կանչում պատահարի համար, որը հայտնի է Կարմիր գլխարկի մասին հեքիաթի վերջից։ Կարմիր գլխարկը, որը տատիկի համար կարկանդակներ էր տանում, հանդիպում է նրա շորերը հագած Գայլին, Գայլը հարձակվում է Գլխարկի վրա, այստեղ պատուհանից ներխուժում է կացինով Փայտահատը, իսկ պահարանում հայտնաբերվում է կապված Տատիկը։ Դեպքի վայր է ժամանում հետախույզ գորտ Նիկի Կուվիրկունը։ Լսելով չորս պատմությունները (Գլխարկի, Գայլի, Փայտահայտի և Տատիկի), Կուվիրկունը պետք է որոշեր, թե իրականում ինչ է տեղի ունեցել և պարզել, թե արդյոք այս պատմության չորս մասնակիցներից մեկը կապ ունի «Կարկանդակային գող»-ի հետ։ Նա լսում է միջադեպի մասնակիցներից յուրաքանչյուրի պատմությունը, և յուրաքանչյուր պատմությամբ բացահայտվում են նոր խորհրդավոր փաստեր…

Գործող անձինք խմբագրել

  • Կարմիր Գլխարկ Փաքեթ, գլխավոր հերոսուհին, թխվածքների մատակարարողը։ Երազում է հեռանալ անտառից և ամբողջ աշխարհով ճանապարհորդել։ Ունի կարատի ոսկե մեդալ։
  • Տատիկ Փաքեթ, Գլխարկի տատիկը, անտառի ամենահաջողակ հրուշակագործը։ Պրոֆեսիոնալ մարզիկ է, գերադասում է էքստրեմալ սպորտատեսակներ, բայց թաքցնում է թոռնուհուց։
  • Գայլ, լրագրող-հետախույզ, Գլխարկին կասկածում է Կարկանդակային գողի հետ կապ ունենալու մեջ և փորձում էբ բռնել նրան։
  • Դերգունչիկ, Գայլի օգնականը, սկյուռիկ։ Առանձնանում է արագ խոսքով, որի պատճառով դժվար է հասկանալ։ Եթե սուրճ է խմում, դառնում է ավելի արագաշարժ։
  • Բրդոտ, ոչխար, որից Գայլը տեղեկություն է ստանում Կարմիր գլխարկի մասին, երբ կասկածում է Կարկանդակային գողը հետ նրա կապի մասին։
  • Կուրտ փայտահատ («պարոն Շնիցել»), անհաջող գովազդային դերասան, զուգահեռաբար երեխաներին փայտիկների վրա շնիցել է վաճառում։
  • Նապաստակ, անտառի զրուցասեր բնակիչը, պատմության մեջ հայտնվում է տարբեր առիթներով։
  • Նիկկի Կուվիրկուն, ոստիկանության դետեկտիվ, նախկինում դիսկոտեկի պարող։
  • Գրիզլի արջ, ոստիկանության շերիֆ, միշտ շտապում է և ցանկանում ինչ-որ մեկին ձերբակալել։
  • Բիլլ արագիլը, ոստիկանության սպա, զրուցասեր և մտացրիվ։
  • Նիֆի խոզ, ոստիկանության շատակեր սպա, ընդունակ է արագ քնել ուտելուց հետո։
  • Դահուկորդների խումբ, Եվրոպայից եկած էքստրեմալներ, որոնք բավականին կասկածելի հեղինակություն ունեն։

Հնչյունավորում խմբագրել

Բնօրինակը հնչյունավորել են՝

Շարունակություն խմբագրել

2011 թվականի ապրիլի 29-ին թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը՝ «Կարմիր գլխարկն ընդդեմ չարի»։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճշմարիտ պատմություն Կարմիր գլխարկի մասին» հոդվածին։