Ճնճղաձուկ, պինագոր կամ կլորալողակ (լատին․՝ Cyclopterus lumpus), սկորպենակերպերի կարգի կլորալողակայինների ընտանիքին պատկանող ձկնատեսակ։

Ընտանիքի կարևորագույն ներկայացուցիչներից է։ Սկանդինավյան թերակղզու երկրներում ճնճղաձուկը օգտագործվում է լայնորեն արդյունաբերության մեջ։

Բացի այդ, Մերձալթյան երկրներում՝ Լատվիայում, Էստոնիայում և Լիտվայում, ճնճղաձկան ձկնկիթը ներկում են սև գույնի և աղ դնելուց հետո վաճառում։ Այն վերածվում է մորեների խավիարի, որը հյուսիսեվրոպացիները վաճառում են «կավիար» պիտակով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է հիմնականում հյուսիսային բարեխառն գոտում, մասնավորապես՝ Սպիտակ և Բարենցի ծովերում։ Հանդիպում է հյուսիսային երկրների ափերի մոտ։

Տարբեր եղանակներին հանդիպում են Գրենլանդիայի, Իսլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Ֆինլանդիայի, Մերձբալթիկայի ափերի մոտ։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը հասնում է 60 սմ-ի և կշռում է 5 կգ։ Մարմինը գնդաձև է, հատկապես հաստ է առջի մասը։ Պոչի հատվածը բավականին կարճ է և կողմնային մասերից սեղմված։

Մարմինն արտաքինից ծածկված է ոսկրային թմբիկներով։ Ապրում է ծովերի հատակի թարերի արանքում։ Ձվադրման շրջանում դառնում է դարչնակարմրավուն։ Դա պայմանավորված է փոփոխական մարմնի գույնով։ Ճնճղաձկան փորի հատվածի լողակները կարմրավարդագույն են. մեջքը մուգ է, կապտագորշ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 81 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճնճղաձուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճնճղաձուկ» հոդվածին։