Էմանուել Ճգնավորյան

հայ ջութակահար
(Վերահղված է Ճգնավորյան Էմանուելից)

Էմանուել Ճգնավորյան (անգլ.՝ Emmanuel Tjeknavorian, ապրիլի 22, 1995(1995-04-22), Վիեննա, Ավստրիա), հայազգի ջութակահար։

Էմանուել Ճգնավորյան
Ի ծնե անունԷմանուել Ճգնավորյան
Ծնվել էապրիլի 22, 1995 (29 տարեկան)
Վիեննա, Ավստրիա
Երկիր Ավստրիա
Մասնագիտությունջութակահար
Գործիքներջութակ
Կայքemmanueltjeknavorian.com

Դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի որդին է[1]։

Կենսագրություն խմբագրել

Էմանուել Ճգնավորյանը ծնվել է Վիեննայում՝ երաժիշտների ընտանիքում։ Ջութակ նվագել է 5 տարեկան հասակից։ 7 տարեկանում ունեցել է առաջին հանրային համերգը, երկու տարի հետո՝ մենահամերգ, որից հետո արժանացել է Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակի։ Համերգով հանդես է եկել Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում և Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում։

Սովորել է Վիեննայի համալսարանի երաժշտության և կատարողական արվեստի բաժնում, եղել է Գերհարդ Շուլցի աշակերտը։ Նրա ուսուցիչներից են եղել նաև Պետրոս Հայկազյանը, Արտաշես Մկրտչյանը, Արկադի Վինոկուրովը։ 2014 թվականին ավարտել է Վիեննայի Sacred Heart վարժարանը։

Զինծառայությունից խուսափել խմբագրել

Էմանուել Ճգնավորյանի նկատմամբ Հայաստանում 2017 թվականին հարուցվել է քրեական գործ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով։ 2022 թվականի մարտի 10-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էմանուել Ճգնավորյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից[1]։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Լորիս Ճգնավորյանի որդին ազատվեց բանակից. Ճգնավորյանի նկատմամբ 2017 թվականից հարուցված է քրգործ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով» հոդված aravot.am լրատվական կայքում, (արխիվացված 10․03․2022թ․)
  2. «16-Jähriger geigt für Österreich auf». Tageszeitung Österreich. 2012 թ․ փետրվարի 29. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  3. «Վիեննայի սիմֆոնիկը հիացած էր հայ պատանիով»
  4. «Fritz Kreisler Wettbewerb: Österreicher im Finale». Der Standard. 2014 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  5. Stefan Ender (2014 թ․ սեպտեմբերի 19). «Der freie Mensch als Sieger der Selektion». Der Standard. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  6. «Förderpreis für 19-jährigen Geiger Tjeknavorian». Kleine Zeitung. 2014 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  7. Էմանուել Ճգնավորյանը Սիբելիուսի անվան մրցույթում գրավել է 2-րդ տեղը(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել