Վիեննայի համերգասրահ

Վիեննայի համերգասրահ, համերգասրահ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Բացվել է 1913 թվականին։ Հիմնադրման օրվանից ի վեր համերգասրահում շեշտադրումը դրվում է թե՛ ավանդական, թե՛ նորարարական երաժշտական ոճերի վրա։

Վիեննայի համերգասրահ
Մեծ սրահ

ՊատմությունԽմբագրել

Haus für Musikfeste-ի (երաժշտական փառատոների համերգասրահ) ստեղծման գաղափարը ի հայտ է եկել 1890 թվականին։ Անհրաժշետ էր ստեղծել նոր բազմանպատակ կառույց, որը կտարբերվեր ավանդական վիեննական Musikverein-ից։ Լյուդվիգ Բոմանի նախագծով շինությունն ունենալու էր սահադաշտ և հեծանվային ակումբ, կից բացօթյա տարածք 40,000 հանդիսականի համար։ Սակայն այս նախագիծը չնդունվեց։ Ներկայումս շինության կողքին կա սահադաշտ։

Վիեննայի համերգասրահը կառուցվել է 1911-1913 թվականներին, ճարտարապետներ Ֆելների և Հելմերի կողմից Լյուդվիգ Բոմանի հետ համատեղ։

Շինության չափերն են 70x40 մետր, նախնական ունեցել է երեք սրահ։ Սրահներում համերգներ կարող են ընթանալ միաժամանակ, քանի որ սրահները ձայնամեկուսացված են։ Օրիգինալ մոդեռն շինությունը մասամբ ավերվել է վերանորոգման ժամանակ, սակայն շենքը վերականգնվել է օրիգինալ նախագծերից 1970-ական թվականներին։ Համերգասրահում է գտնվում պատմական երգեհոնը, որը տեղադրվել է ավստրիական Rieger ֆիրմայի կողմից 1913 թվականին։ 1997-2000 թվականներին համերգասրահը հիմնովին վերանորոգվել է։

Սրահներ

  • Großer Saal (մեծ սրահ) ունի 1,840 տեղ
  • Mozartsaal, ունի 704 տեղ
  • Schubertsaal, ունի 336 տեղ
  • Berio Saal-ը ավելացվել է վերջին վերանորոգումից հետ, տեղավորում է 400 մարդ

Հունգարացի զինվորների այրիների և որբերի համար պատմական համերգը տեղի է ունեցել 1918 թվականի հունվարի 12, որի հովանավորներ են եղել է Ավստրիայի կայսր Կառլ 1-ինը և Ավստրիայի վերջին կայսրուհի Ցիտա Բուրբոն Պարսկայան[1]։

ԾրագրերԽմբագրել

Վիեննայի համերգասրահում հանդես են գալիս Վիեննայի սիմֆոնիկ, Վիեննայի կամերային նվագախմբերը, Wiener Singakademie և Klangforum Wien-ը, որպես ռեզիդենտ նվագախումբ։ Համերգներ են կազմակերպում նաև Վիեննայի ֆիլհարմոնիկը և այլ կազմակերպություններ։

Տարվա ընթացքում համերգասրահում տեղի են ունենում տարբեր փառատոներ՝

  • Resonanzen վաղ երաժշտական փառատոն հունվարին
  • Վիեննայի գարնանային փառատոն, Wiener Frühlingsfestival ապրիլ, մայիս ամիսներին
  • Internationale Musikfest մայիս, հունիս ամիսներին
  • Wien Modern աշնանը

ՏնօրեններԽմբագրել

  • Էգոն Սիֆեհլեր (1946-1961)
  • Պիտեր Վեյզեր (1961-1977)
  • Հանս Լանդեսման (1978-1984)
  • Ալեքսանդր Պերեյրա (1984-1991)
  • Կարսթեն Ուիթ (1991-1996)
  • Քրիստոֆ Լիեբե-Սոտեր (1996-2007)
  • Ներնարդ Կերես (2007 թվականից)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Historical Concert for the Benefit of Widows and Orphans»։ World Digital Library։ 2014-02-10։ Վերցված է 2014-06-22 

ՄատենագիտությունԽմբագրել

  • Barta, Erwin, Das Wiener Konzerthaus zwischen 1945 und 1961. Eine vereinsgeschichtliche und musikwirtschaftliche Studie. Schneider, Tutzing 2001 ISBN 3-7952-1037-2

Արտաքին հղումներԽմբագրել