Ճապոնիայի պատմա-ազգագրական թանգարան
Ազգային պատմա-ազգագրական թանգարան (ճապ.՝ 国立歴史民俗博物館, こくりつれきしみんぞくはくぶつかん), Ճապոնիայի պետական թանգարան։
Ճապոնիայի պատմա-ազգագրական թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան, պատմության թանգարան և հրատարակչություն |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Jōnaichō? |
Վայր | Sakura Castle Park? |
Հասցե | 千葉県佐倉市城内町117[1]285-8502 |
Հիմնադրվել է | ապրիլի 14, 1981 և 1981[2] |
Հիմնադիր | Mitsusada Inoue? |
Տնօրեն | Masaru Nishitani? |
Կայք | rekihaku.ac.jp(ճապոներեն)(անգլ.)(չին.)(կոր.) |
Այն պահպանում և ցուցադրում է հնագիտության, պատմության, արվեստի և արհեստների մասին նյութեր։ Գտնվում է Սակուրայի քաղաքի Թիբա վարչական տարածքում։ Կրճատ անվանումն է Պատմության թանգարան։
Համառոտ տեղեկություն
խմբագրելԱզգային պատմա-ազգագրական թանգարանը բացվել է 1983 թվականին։ Ստեղծվել է Ճապոնիայի պատմության և մշակութային հետազոտությունների զարգացմանը նպաստելու համար։ Շինությունը գտնվում է նախկին Սակուրայի[3] ամրոցի ավերակների տեղում։
Թանգարանի նախորդը եղել է Ճապոնիայի մշակույթի նախարարության մշակույթի վարչության ներքո գտնվող ազգային թանգարանը, որը ստեղծվել է 1977 թվականին։ Պատմաբան Ինուուե Միցուսադի ջանքերով հաստատությունը տեղափոխվել է նախարարության գիտական միջազգային դեպարտամենտ և ստացել գիտական ինստիտուտի կարգավիճակ։ 1983 թվականի պաշտոնական բացումից և 2001 թվականի վարչական բարեփոխումներից հետո Ազգային պատմա-ազգագրական թանգարանը գտնվում էր Գիտական աջակցության ներքո։
Բացի Ճապոնիայի պատմության, հնագիտության և ազգագրության աղբյուրների պահպանումից և ցուցադրումից, թանգարանը տեղեկատվական աջակցություն է տրամադրում Ճապոնիայում և արտասահմանում աշխատող հումանիտար գիտությունների գիտնականներին։ Թանգարանի նյութերի հասանելիությունը երկրի բուհերի մեծ մասն ունի։
Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է 13 թեմատիկ դահլիճներից` նոր քարե դարից մինչև ժամանակակից ճապոնացիների կենցաղը։ Ճապոնիայի շատ արժեքավոր ազգային գանձերը պատկանում են Ազգային պատմա-ազգագրական թանգարանի արժեքավոր ցուցանմուշներին։ Դրանց թվում են Սիմա Ցյանի «Պատմական գրառումներ» և «Խանի գիրքը», որոնք հրապարակվել են Սունի դինաստիայի օրոք, հնագույն ճապոնական քարտեզներ, միջնադարյան էկրաններ «Մայրաքաղաքը եւ շրջակայքը», «Էդո պլան», «Սակայի նախագիծը» և այլն։ Թանգարանը ունի նաև Օկավա Տենկեդոյի մետաղադրամների մեծ հավաքածու և Նոմուրա Սյեձիրոյի հին հագուստի հավաքածու։
Ազգային պատմա-ազգագրական թանգարանը համագործակցում է Օսակայի Ազգային ազգագրական թանգարանի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://rekimin.com/place
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ Национальный историко-этнографический музей Японии // Энциклопедия Ниппоника: в 26 т. 2-е издание. — Токио: Сёгаккан, 1994-1997.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիայի պատմա-ազգագրական թանգարան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնիայի պատմա-ազգագրական թանգարան» հոդվածին։ |