Ճաշացուցակ (մուլտֆիլմ)
Ճաշացուցակ (անգլ.՝ Feast), կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը նկարահանվել է Walt Disney Animation Studios-ում, 2014 թվականին։ «Թղթե սիրավեպ» մուլտֆիլմի անիմատորներից մեկի` Պատրիկ Օսբորնի, ռեժիսորական դեբյուտն է[3]։
Ճաշացուցակ անգլ.՝ Feast | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և ստերեոկինո |
Ժանր | բադի մուվի, մելոդրամա, կինոկատակերգություն և մելոդրամա |
Ռեժիսոր | Patrick Osborne? |
Սցենարիստ | Patrick Osborne? և Օեյմոնդ Պերսի |
Պրոդյուսեր | Ջոն Լեսսետեր |
Գործադիր պրոդյուսեր | Ջոն Լեսսետեր |
Երաժշտություն | Alex Ebert? |
Խմբագիր | Ջեֆ Դրահեյմ |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Walt Disney Animation Studios |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+ |
Տևողություն | 6 րոպե և 7 րոպե |
Թվական | 2014, հունվարի 22, 2015[1] և հունվարի 8, 2015[2] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
Պարգևներ | |
disneyanimation.com/projects/feast |
Սյուժե խմբագրել
Մուլտֆիլմի գլխավոր հերոսը Ուինսթոն անունով թափառող բոստոն տերիերն է, որը սնունդ է փնտրում և ցանկանում է գտնել ընկեր։ Շնիկը հասնում է իր նպատակին, երբ նա հանդիպում է Ջեյմս անունով մի մարդու։ Վերջինս կերակրում է նրան կարտոֆիլի ֆրիով, և այդ պահից սկսվում է նրանց ավելի քան 12 տարի տևող բարեկամությունը։ Պատմությունը ցույց է տալիս նրանց երկար, սննդի վրա հիմնված բարեկամական խաղաղ կյանքը։ Բայց մի օր Ջեյմսի կյանքում հայտնվում է մի աղջիկ, որը կտրուկ փոխում է երկու հերոսների կյանքը...
Թողարկում խմբագրել
Անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 թվականի հունիսի 10-ին` Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում։ Մուլտֆիլմը կինոթատրոններում ցուցադրվել է 2014 թվականի հոկտեմբերի 25-ից՝ Walt Disney Animation Studiosի «Հերոսների քաղաքը» լիամետրաժ ֆիլմի ցուցադրությունից առաջ[4]։
Պարգևներ և առաջադրումներ խմբագրել
- 2015` Օսկար մրցանակ` Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար անվանակարգում (ռեժիսոր՝ Պատրիկ Օսբորն, պրոդյուսեր` Քրիստինա Ռիդ)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Walt Disney Animation Studios' 'Feast' to Premiere at the Annecy International Animated Film Festival | Official Disney Blog
- ↑ Get Hungry for Walt Disney Animation Studios' "Feast" | Disney Insider