Թղթե սիրավեպ (անգլ.՝ Paperman), 2012 թվականի արտադրության սև-սպիտակ կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ ստեղծված Walt Disney Animation Studios-ի և ռեժիսոր Ջոն Կարսի կողմից։ Արժանացել է Օսկարի «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։

Թղթե սիրավեպ
անգլ.՝ Paperman
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և ստերեոկինո
Ժանրռոմանտիկ կատակերգություն, ռոմանտիկ ֆիլմ[1], համակարգչային անիմացիա և մելոդրամա
Գործողության վայրՆյու Յորք
Դարաշրջան1940s?
ՌեժիսորJohn Kahrs?
ՀնչյունավորումJohn Kahrs?, Քերի Ուոլգրեն և Jack Goldenberg?
ՊրոդյուսերKristina Reed?, Ջոն Լեսսետեր[2] և Ուոլթ Դիսնեյ
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Animation Studios և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+
Տևողություն6 րոպե
Թվականնոյեմբերի 2, 2012[3], դեկտեմբերի 6, 2012[4], նոյեմբերի 1, 2012[5] և 2012
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
disneyanimation.com/projects/paperman

Սյուժե խմբագրել

Քսաներորդ դարի կեսեր, Նյու Յորք։ Միայնակ երիտասարդը կանգնած է կայարանում և սպասում է իր գնացքին։ Հանկարծ, հայտնվում է մի աղջիկ։ Քամին տղայի ձեռքում գտնվող թղթերի միջից քշում տանում է մի թերթ, որը դիպչում է աղջկա երեսին՝ թողնելով շրթներկի հետք։

Թվում է, թե լավ իրավիճակ է ծանոթության համար, սակայն գնացքը ժամանում է, և աղջկանից միայն շրթներկի հետքն է մնում։ Ավելի ուշ, աշխատավայրում, տղան հարևան շինությունում նկատում է այդ նույն աղջկան և նրա ուշադրությունը գրավելու ապարդյուն փորձեր անում։ Սեղանին դրված բլանկներից պատրաստում է թղթե ինքնաթիռներ և նետում պատուհանից դուրս՝ հույս ունենալով, որ դրանք կհասնեն այն գրասենյակ, որտեղ նստած է աղջիկը, սակայն նյույորքյան երկնաքերերի միջև հեռավորությունը շատ մեծ է, և ոչ մի փորձ այդպես էլ ցանկալի արդյուքի չի բերում։

Անսպասելիորեն բլանկները վերջանում են և սեղանին մնում է միայն շրթներկով թերթը։ Տղան դրանով պատրաստում է ինքնաթիռը, բայց ուժեղ քամին տանում է այն նրա ձեռքերից։ Այդ ժամանակ աղջիկը պատրաստվում է դուրս գալ, իսկ տղան նրան չկորցնելու համար պատրաստվում է դուրս գալ։ Հանկարծ նրա ճանապարհը կտրում է դժգոհ տնօրենը՝ իր հետ բերելով բլանկների մի նոր փաթեթ։ Երիտասարդը հասկանում է՝ հնարավոր է նա այլևս երբեք չհանդիպի աղջկան և վազում է դեպի ելքը։

Ցավոք, տղան չի հասցնում տեսնել, թե որ ուղղությամբ է գնում աղջիկը։ Փոստարկղի վրա տեսնելով վերջին թղթով պատրաստած ինքնաթիռը՝ զայրացած ճմռթում է այն և նետում մի կողմ։ Քամու հոսանքն իր մեջ է առնում ինքնաթիռը և տանում այն անկյունը, որտեղ հավաքվել էին անհաջող փորձերից ընկած մյուս ինքնաթիռները։

Հանկարծ նորից քամու նոր ալիք է բարձրանում, և թվում է, թե ինքնաթիռները կենդանացել են։ Աղջկա շրթներկով ինքնաթիռը թռչում է դեպի աղջկա կողմը, մինչդեռ մյուսները կազմակերպված թռչում են դեպի տղան։ Գտնելով աղջկան ինքնաթիռը գրավում է նրա ուշադրությունը և տանում իր ետևից, իսկ մյուսները ստիպված են լինում տղային ուժով առաջ տանել։ Ի վերջո, աղջիկն ու տղան նստում են գնացք և գնում անհայտ ուղղությամբ։ Վերջին կայարանում ինքնաթիռները քարանում են և թույլատրում իրենց «հերոսներին» դուրս գալ գնացքից։ Տղան և աղջիկը կրկին հանդիպում են կայարանում։

Ստեղծում խմբագրել

Animation World Network-ին տված հարցազրույցում Ջոն Կարսն ասել է, որ մուլտֆիլմի գաղափարը իր մոտ ծնվել է 90-ական թվականներին, երբ անիմատոր էր աշխատում Blue Sky Студиос-ում[6]։ Միտքը ծնվել է Նյու Յորքի Կենտրոնական կայարանում, որտեղ Կարսը ոգեշնչված էր դիտարկումներով, թե ինչպես են մարդիկ պատահական ծանոթանում։

  Ամեն առավոտ աշխատանքի գնալիս, ես անցնում եմ Նյու Յորքի կենտրոնական կայարանով և երբեմն հայացքներով հանդիպում եմ պատահական անցորդների, կարող է լինել հմայիչ աղջիկ կամ ուրիշ մեկը։ Այդպիսի րոպեներին դու սկսում ես մտածել՝ «սա ծանոթությու՞ն է»։ Դուք կապ եք զգում միմյանց միջև ընդամենը մի քանի վայրկյան և ձեզ սկսում է հետաքրքել ինչպիսի՞ անձնավորություն է նա։ Դա է հենց սկզբնական գաղափարը, իսկ ի՞նչ կլինի եթե միմյանց կատարյալ համապատասխանող մարդիկ հանդիպեն։ Ու եթե այդ մարդիկ բաժանվեն, ինչպե՞ս հանդիպեն նորից։ Եվ ինչպե՞ս կարող է մի փոքր կախարդանքը օգնել նրանց հանդիպել[7]
- Ջոն Կարս
 

Արդյուքնում նա գրեց պատմություն մի երիտասարդի մասին, ով աշխատանքի գնալիս հանդիպում է մի աղջկա, սակայն, ըստ էության, սա մի պատմություն է այն մասին, թե ինչ պատահեց նրա հետ, երբ նա փորձում էր կրկին հանդիպել աղջկա հետ[8]։ Նկարագրելով «Թղթե սիրավեպը», որպես «հեքիաթ մեծ քաղաքում»[9], Կարսը կարճամետրաժ մուլտֆիլմի գաղափարն առաջարկեց ստեղծագործական բաժնի ղեկավար ՝ Ջոն Լասստերին և Walt Disney Animation Studios-ին։ Սակայն ստուդիան մերժեց նախագիծը, քանի որ արդեն աշխատանքներ էին տարվում «Ռապունցել. Խճճված պատմություն» մուլտֆիլմի ստեղծման համար[10]։ Նախագիծը վերջնականապես հաստատվեց, երբ Դիսնեյին անհրաժեշտ էր լրացնել Ռապունցելի և Ռալֆ մուլտֆիլմերի միջև առաջացած ժամանակավոր դադարը[11][12]։

Կարսը զբաղվում էր մուլտֆիլմի պատկերների հաջորդականությամբ և էսքիզներով[13]։ Նրա խոսքերով աշխատանքը, իրոք, միասնական գործընթաց էր, որի ժամանակ առաջարկվեցին բազմաթիվ կրեատիվ մտքեր։ Գլխավոր հերոսի նախատիպը եղավ Ջորջ Բեյլին ՝ «Այդ հրաշալի կյանքը» ֆիլմից (1946 թ.)։ Կարսի նշում է, որ ինչպես Բեյլին, այնպես էլ Ջորջը ամբողջությամբ զգում են կյանքի անհանգստությունները ամենափոքրից մինչև ամենավսեմը։ Նա կենդանի մարդ է, ում մոտ պատահում են անհաջողություններ և ով ունի երազանքներ[14]։

Անիմացիա խմբագրել

Ֆիլմի ստեղծման ժամանակ՝ օգտագործելով ավանդական կամ ժամանակակից եռաչափ անիմացիան, Կարսը բացահայտեց դրանց միջինը, հիբրիդա-վեկտորային անիմացիան, որում պատկերացանցը հիմնված է նկարչության վրա, իսկ անիմացիան իրականացվում է դերասանների շարժումների միջոցով։ Կերպարների դիզայնը նման է Դիսնեյի ավանդական մուլտֆիլմերի դիզայնին, այնպսիսին ինչպիսին «101 դալմատինները» (1961 թ.)։ Մասնավորապես, կարող ենք համեմատություն անցկացնել Ջորջի(«Թղթե սիրավեպ») և Ռոջերի («101 դալմատինները») միջև, որոնց մոտ նման են մարմնի ուրվագծերը։ Ջորջի պատկերի դիզայնը ստեղծման ժամանակ բազմիցս փոփոխություն է կրել։ Կարսը նախատեսում էր պատկերել այս հերոսին մեծ քթով։

  Ես մտածեցի՝ հիանալի կլինի, որ նա մեծ քիթ ունենա. երբ սկսեք նկարել՝ անելով եզրային գծեր, ապա շատ հեշտ կլինի պատկերել նրա կառուցվածքը՝ դարձնելով նրան անսովոր և գրավիչ
- Ջոն Կարս
 

Անիմատոր Գլեն Կինը շատ ժամանակ ծախսեց հերոսուհու՝ Մեգիի ստեղծման համար։ Կարսն ուզում էր, որ իր հերոսները միտումնավոր կերպով մի քիչ երկարավուն լինեն և համապատասխանեն մեկը մյուսին[14]։ Թղթե սիրավեպում օգտագործվում է հիբրիդային անիմացիան, որը այդպես է անվանվել «Մեանդրոմ» ստուդիայում (անգլ.՝ Meander)[15]։ Նկարագրելով անիմացիայի յուրահատուկ ոճը[16] Կարսը ձևակերպում է հետևյալ կերպ. «Մենք միացրել ենք լավագույնը, ինչը կարող էինք արտահայտել 2D նկարի միջոցով և կայունություն և CG հարթություն[8]։ Մուլտֆիլմի ստեղծվել է «final line advection» եղանակով, որը դերասաններին և անիմատորներին մեծ հնարավորություն է տալիս և վերահսկողություն վերջնական արտադրանքի նկատմամբ, կարծես այդ ամենը արվում է մի բաժնում[17]։

  Մուլստֆիլմի ստեղծման աշխատանքների ժամանակ մենք չունեինք առանձին բաժիններ, որոնք զբաղվում էին նյութերով և մազերով, այստեղ բոլոր գծերը, կառուցվածքը և մնացած ամենը լինում էր միայն այն ժամանակ, երբ որոշումներ կայացնելու փուլում հաստատվում էր դիզայնը, որն իր հերթին կատարվում է 2D նկարչության ժամանակ։ Անիմատորները կարող են փոխել իրերը, կամ ընդհանրապես մաքրել CG շերտը եթե նրանք դա ցանկանային[18]։
- Ջոն Կարս
 

Ռելիզ խմբագրել

Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականին Աննեսիում կայանալիք միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնին։ Թատերական ներկայացումը տեղի ունեցավ Ռալֆ մուլտֆիլմի պրեմիերայից առաջ 2012 թվականի նոյեմբերի 2-ին։ 2012 թվականի դեկտեմբերի 18-ին Walt Disney Records-ը ներկայացրեց Քրիստոֆեր Բեկի սաունդթրեքը։ 2013 թվականի հունվարի 13-ին մուլտֆիլմը տեղադրվեց YouTube-ում[19]։

Քննադատություն խմբագրել

Կինոքննադատ Ջեֆ Շեննոն մուլտֆիլմը սկզբից մինչև վերջ համարում է փայլուն, գրում է, որ այս կարճամետրաժը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ավանդական 2D անիմացիան ոչնչով չի զիջում համակարգչային 3D-ին[20]։ Լեոնարդ Մալտինը անվանեց ֆիլմը «հետաքրքիր և օրիգինալ սիրո պատմություն, նշելով, որ այն ինքնին կատարելություն է[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://amgadtv.com/tvleak/paperman-140420.html
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. http://www.imdb.com/title/tt2388725/releaseinfo
  4. Internet Movie Database — 1990.
  5. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  6. Ciafardini, Marc (2012 թ․ հունվարի 11). «Exclusive: Interview…Disney Animator & 'Paperman' Director John Kahrs». Go, See, Talk!. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. The inside story behind Disney’s Paperman
  8. 8,0 8,1 Sarto, Dan. «Inside Disney's New Animated Short Paperman». Animation World Network. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
  9. Valdez, Eva (2013 թ․ փետրվարի 26). «Compilation of Backstage Interviews with Oscar Winning Director of the Short PAPERMAN, John Kahrs». Screenslam.com. Zap Entertainment Corp. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  10. Taylor, Drew (2013 թ․ սեպտեմբերի 2). «Oscar-Winning Animator John Kahrs Departs Disney». IndieWire. SnagFilms Co. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. Beck, Jerry (2012 թ․ հուլիսի 2). «Exclusive "Paperman" Interview with Director John Kahrs». Cartoon Brew. Cartoon Brew, LLC. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  12. Radish, Christina (2012). «Director John Kahrs Talks PAPERMAN, How the Idea for the Short Came About, the Lack of Dialogue, Blending Traditional and CG Animation and More». Collider. Demand Film. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  13. Rome, Emiy (2013 թ․ փետրվարի 10). «'Paperman': Watch the step-by-step animation process for Disney's Oscar-nominated short -- EXCLUSIVE VIDEO». Entertainment Weekly. Entertainment Weekly Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  14. 14,0 14,1 Blain, H. «Interview: PAPERMAN's Academy Award WINNING writer/director John Kahrs». Live for Films. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. Bernstein, Abbie (2013 թ․ փետրվարի 25). «Assignment X». Exclusive Interview: John Kahrs & Kristina Reed on PAPERMAN. Midnight Productions, Inc. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  16. «FIRST LOOK: Disney's 'Paperman' fuses hand-drawn charm with digital depth». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  17. Disney’s Paperman animated short fuses CG and hand-drawn techniques
  18. A Little More About Disney’s “Paperman”
  19. https://www.youtube.com/watch?v=aTLySbGoMX0 Paperman — Full Animated Short Film
  20. Шеннон, Джефф (30 января 2013). «Oscar shorts: Animation». Chicago Sun Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  21. Малтин, Леонард (2 ноября 2012). «Wreck-It Ralph». Movie crazy Leonard Maltin's. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել