Ճանճերի գերեզմանոց
Ճանճերի գերեզմանոց (անգլ.՝ Flies' graveyard, flies' cemetery), անվանում, որն օգտագործվում է Միացյալ Թագավորության տարբեր մասերում հաղարջով կամ չամիչով քաղցր խմորեղենի համար (շերտակարկանդակ, կարկանդակ, կեքս)։ Անվանումը գալիս է մի կատակից, որ չամիչը հիշեցնում է սատկած ճանճեր։ Շոտլանդիայում դրանք հայտնի են որպես ճանճային բլիթներ, մրգային սլայսներ կամ մրգային քառակուսիներ, իսկ Հյուսիսային Իռլանդիայում՝ հաղարջային քառակուսիներ։ Անգլիայի հյուսիս-արևելքում թխում են ճանճային բլիթներ կամ ճանճերով կուտապ[1]։ Ուելսում այն կոչվում է Cacen Pwdin[2]։
Բրիտանական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | թխվածք և սննդամթերք |
Առաջացման երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնական | խմոր և չամիչ |
Բաղադրատոմս
խմբագրելԲաղադրատոմսը նման է Mince pie քաղցր կուտապին[3], որը լցոնված է մրգի չրերով և համեմունքի խառնուրդով, որն ավանդաբար ուտում են Միացյալ Թագավորությունում Սուրբ ծննդյան տոներին[2]։
«Գարիբալդի» բիսկվիթը, որը պարունակում է մանրացված հաղարջի շերտ, Միացյալ Թագավորությունում հայտնի է որպես «ճզմված ճանճ» կամ «սատկած ճանճ» բիսկվիթ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ McAlpine, Fraser (2015). Stuff Brits Like: A Guide to What's Great about Great Britain (անգլերեն). Penguin. ISBN 978-0-425-27841-3.
- ↑ 2,0 2,1 «Mince pie recipe». BBC Food (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Mince pies». BBC Good Food (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.
- ↑ «The History of the Garibaldi: No One's Favourite Biscuit | The Biscuit Baron». www.thebiscuitbaron.co.uk. Վերցված է 2023 թ․ մարտի 25-ին.