Լևոն Անդրանիկի Ճաղարյան (մարտի 3, 1940(1940-03-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 2022(2022-08-01)[1], Երևան, Հայաստան), վիրաբույժ, ՀՀ վաստակավոր բժիշկ (2011

Լևոն Ճաղարյան
Ծնվել էմարտի 3, 1940(1940-03-03)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 1, 2022(2022-08-01)[1] (82 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Ծնողներհայր՝ Անդրանիկ Ճաղարյան

Կենսագրություն խմբագրել

Լևոն Ճաղարյանը ծնվել է 1940 թվականին հայ վիրաբույժ, մարդաբան Անդրանիկ Ճաղարյանի ընտանիքում։ 1963 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Բժշկական ծառայության պահեստի լեյտենանտ (1965 թվական)։ 1963-1980 թվականներին աշխատել է Ալավերդիի, Աշտարակի կենտրոնական շրջանային, Երևանի 2-րդ կլինիկական, «Մալաթիա» և «Շտապ օգնության» 1-ին հիվանդանոցներում, Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնում, 1980 թվականից՝ «էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքում։ 1988 թվականից աշխատել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժության բաժանմունքում[2]։

1988 թվականի դեկտեմբերի 7Սպիտակի երկրաշարժի ժամանակ գործուղվել է աղետի գոտի. Ախուրյանի վրանային հրապիտալում (6 ամիս) և Սպիտակի հիվանդանոցում (1 տարի) բուժօգնություն է ցույց տվել երկրաշարժից տուժածներին։ 1993-1994 թվականներին Հադրութի ռազմադաշտային շարժական հոսպիտալում վիրահատել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների։ Աշխատությունները վերաբերում են վիրաբուժական հիվանդությունների խնդիրներին։

Պարգևներ խմբագրել

Մեջբերումներ Լևոն Ճաղարյանից խմբագրել

  Նկարելը հաճույք է. մեծ հաճույք։ Ես սիրում եմ «ձեռքի գործը». ըստ էության վիրաբուժությունը ինչ է, եթե ոչ հենց ձեռքի գործ. հունարենից թարգմանաբար՝ խեռո - ձեռք, վիրաբուժություն (хирургия - ձեռքի գործ)։ Հաճախ ցանկություն ես ունենում ստեղծագործելու և զգում ես, որ իրականում ինչ-որ բան ստացվում է։ Իհարկե, առաջին փորձից կարող է չստացվել, երկրորդի արդյունքը՝ լինել ոչ այնքան բավարար, այսուհանդերձ, հենց ինքնին ստեղծագործական ընթացքը հոգեպարար է, իսկ վերջնական արդյունքը՝ ոգևորիչ[4]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր վիրաբույժ Լևոն Ճաղարյանը
  2. «Լևոն Անդրանիկի Ճաղարյան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  4. ՀՀ - Ամսագիր «Ֆարմացևտ պրակտիկ» 3-4 2009 (15).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։