Արմեն Էդուարդի Ղունյան, հունիսի 3, 1972(1972-06-03), Մեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 10, 1992(1992-05-10), Սառնաղբյուր, Արցախ, բժիշկ-ազատամարտիկ։ «Նիկոլ Դուման» ջոկատի անդամ[1]։

Արմեն Ղունյան
Armen-Ghunyan
հունիսի 3, 1972(1972-06-03) - մայիսի 10, 1992(1992-05-10) (19 տարեկան)
ԾննդավայրՄեծ Թաղեր, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՍառնաղբյուր, Արցախ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Արմեն Ղունյան ծնվել է 1972 թվականի հունիսի 3-ին ԼՂԻՄ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում։1978 թվականին ընդունվել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1989 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը։ Երկրորդ կուրսում տարկետում է վերցնում և հատուկ առաջադրանքով մեկնում քաղաք Մոսկվա։ Այնտեղ կազմակերպում է մարդասիրական օգնություն։ 1990 թվականից մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխի), Նոյեմբերյանի և ԼՂՀ Ասկերան (Սառնաղբյուր) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։

1991 թվականին, լինելով համալսարանի երկրորդ կուրսում, անդամագրվում է «Նիկոլ Դուման» ջոկատին։

1992 թվականի ապրիլի 1-ին ջոկատը,որի ոգին էր Արմենը, հատուկ առաջադրանքով մոտեցավ Ասկերանի շրջանի Աղբուլաղ գյուղին։ Գյուղը շրջափակման մեջ էր, և Արեմնն իր երկու ընկերների հետ մարտի է բռնվում. ուժերն անհավասար էին։ Արմենը տանկի արձակած արկից խոցվեց։ Աշոտն (Արմենի ընկերը) կրակն իր վրա է վերցնում։ Նա կարողանում է թաքցնել Արմենի մարմինը, բայց մահացու վիրավորվում է։ Թշնամին խոշտանգում է նրանց մարմինները։ Իսկ երրորդ ազատամարտիկի՝ Սլավիկի ճակատագիրն առայսօր մնում է անհայտ։ Յոթ օր անց մի խումբ ազատամարտիկներ դուրս բերեցին Արմենի և Աշոտի դիակները։

1992 թվականի մայիսի 10-ին՝ 19 տարեկան հասակում, Աղբուլաղ (Սառանաղբյուր) գյուղի պաշտպանության կատաղի կռվում Արմեն Ղունյանը հերոսաբար մահացել է[2]։

Պետական պարգևներ խմբագրել

Արմեն Ղունյանը Արցախյան պատերազմում կատարած իր գործունեության համար հետմահու պարգևատրվել է՝ Երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված գիտաժողով ԵՊԲՀ-ում». online-apteka.am. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.
  2. «Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/452 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2019 թ․ մարտի 30-ին.