Նիկոլ Դուման կամավորական ջոկատ

«Նիկոլ Դուման» կամավորական ջոկատ։ Կոչվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Նիկոլ Դումանի (1867-1914) անունով։ Կազմավորվել է 1990 թվականի աշնանը՝ նույն թվականի գարնանը ստեղծված Երևանի Մյասնիկյանի շրջանի երկրապահ ջոկատի հիմքի վրա։ Ազատամարտիկների մեծ մասը մասը ներգրավվել է «Հատուկ գնդի» կազմում։ 1990 թվականի վերջին «Նիկոլ Դումանը» համալրվել է ուսանող կամավորներով և լուծարված «Հայոց ազգային բանակի» ազատամարտիկներով։ Ունեցել է ռազմական խորհուրդ, շտաբ, զինանշան, մարտական դրոշ։ 1990-1994 թվականներին ջոկատը կամ նրա առանձին խմբեր մասնակցել են ՀՀ Իջևանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Կապանի, Սիսիանի Արարատի (Երասխ), Ճամբարակի (Վահան, Արծվաշեն) և Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ, Կարմիրավան, Լենինավան), Քաշաթաղի (հարավային հատված), Ասկերանի (Աղբուլաղ-Նախիջևանիկ հատված) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ջոկատի մի դասակ համալրել է «Արծիվ-մահապարտների» գումարտակը։

Նիկոլ Դուման կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Անվանված էՆիկոլ Դուման
Ստեղծվեց1990
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԱ. Բազեյան, Հ. Նազյան, Ա. Մարտիրոսյան, Ս. Ճաղարյան, Ա. Պողոսյան, Վ. Միրզոյան, Լ. Մայիլյան, Ա. Առաքելյան, Վ. Խաչատրյան

Ջոկատի հիմնադիր-ընդհանուր հրամանատարը եղել է Ա.Բազեյանը։ Նրա վիրավորվելուց հետո մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Հ.Նազյանը, Ա.Մարտիրոսյանը, Ս.Ճաղարյանը, Ա.Պողոսյանը, Վ.Միրզոյանը, Լ.Մայիլյանը, Ա.Առաքելյանը, Վ.Խաչատրյանը։

Ջոկատից Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է 2, Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալ‏‎ով՝ 15, Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայության» մեդալով՝ 2, Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ՝ 3, Արցախի «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 2։ Զոհվել 16 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png