Ղուլալիս (վրաց.` ყულალისი), հայաբնակ գյուղ Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալցխայի շրջանում, Ախալցխայից 6 կմ հարավ-արևմուտք: Գտնվում է ծովի մակարդակից 1250 մ բարձրության վրա:

Գյուղ
Ղուլալիս
վրացերեն՝ ყულალისი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալցխայի
ԲԾՄ1250 մ
Բնակչություն151[1] մարդ (2014)
Ազգային կազմՀայեր[2]
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995
##Ղուլալիս (Վրաստան)
Red pog.png
##Ղուլալիս (Սամցխե-Ջավախեթի մարզ)
Red pog.png

ԲնակչությունըԽմբագրել

Համաձայն 2002 թվականի տվյալների, գյուղն ուներ 167 բնակիչ, հիմնականում հայեր, որից 86 տղամարդ և 81 կին, իսկ 2014 թվականի տվյալներով, գյուղում ապրում է 151 մարդ, որից 73 տղամարդ և 78 կին: Գյուղն ուներ տարրական դպրոց, գրադարան և ակումբ:

ՊատմությունըԽմբագրել

Բնակիչների նախնիները գաղթել են Էրզրումի նահանգից` 1830 թվականին: Գյուղի շրջակայքում կան ամրոցի ավերակներ (Արղիսցիխե):

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։