Ղարտաշի խաչքար (Գնդեվանք)
Ղարտաշի խաչքար, գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղից 1 կմ արևմուտք՝ Գնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ արևմտյան մուտքի կամարից վեր, պատի խորշի մեջ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (11.16/15.1.7)[1]։
Ղարտաշի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղից 1 կմ արևմուտք՝ Գնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ արևմտյան մուտքի կամարից վեր, պատի խորշի մեջ։ |
Սկզբնական տեղադրություն | Գնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ խորշի մեջ։ |
Ներկա տեղադրություն | Գնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ խորշի մեջ։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | անհայտ։ |
Խաչագործ | Ղարտաշ։ |
Պատվիրող | անհայտ։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1573 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Առկա են քանդակներ։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Khatchkars in Gndevank Վիքիպահեստում |
Տեղադրություն
խմբագրելԳնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ եկեղեցու արևմտյան մուտքի կամարից վեր, պատի խորշի մեջ[2]։
Քանդակ
խմբագրելԽաչի հորիզոնական թևերից ցած, խաչքարի երկու կեղքերին երկու քանդակներ կան՝ աջ հատվածում մարդու գրկին նորածին երեխա է, իսկ ձախ կողմում մարդու աջ ձեռքում խաչ է։ Խաչի վերնամասի կամարի ձախ կողմում քանդակված է խաչը բռնած ձեռք։ Խաչի ձախ կողմում քանդակված է ձի, իսկ աջ կողմում մարդու գլուխ, մկրատ, տարա։
Կենտրոնական խաչի ստորին հատվածում քանդակված են 4 ավետարանիչներն,
- Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
- Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
- Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
- Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը
Վիմական արձանագրություն
խմբագրելԽաչքարի ստորին հատվածում առկա է 3 տող վիմական արձանագրություն[2].
- ԵՍ ՂԱՐՏԱՇՍ ԿԱԶՄԵ
- ՑԻ ԽԱՉՍ.
- ԹՎ. :ՌԻԲ։ (1573)։
Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցվել է 1573 թվականին։ Խաչագործ վարպետն է Ղարտաշը։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 Դիվան հայ վիմագրության, Պ. 3. Վայոց Ձոր, Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ /Կազմ.՝ Ս.Գ. Բարխուդարյան; ՀՍՍՌ ԳԱ; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ.; Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1967 թ.