1551 թվականի խաչքար (Գնդեվանք)

1551 թվականի խաչքար, գտնվում է Հայաստանի Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղից 1 կմ արևմուտք՝ Գնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ եկեղեցու արևմտյան պատի հյուսիսային խորշի մեջ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (11.16/15.2.8)[1]։

1551 թվականի խաչքար
1551 թվականի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանՎայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղից 1 կմ արևմուտք՝ Գնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ եկեղեցու արևմտյան պատի հյուսիսային խորշի մեջ։
Սկզբնական տեղադրությունԳնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ խորշի մեջ։
Ներկա տեղադրությունԳնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ խորշի մեջ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՆիրի որդուն։
ԽաչագործՎարդան։
ՊատվիրողՆիր։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1551 թվական
Զարդաքանդակի նկարագրությունԱռկա են քանդակներ։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
 Khatchkars in Gndevank‎ Վիքիպահեստում

Տեղադրություն խմբագրել

Գնդեվանք վանական համալիրի գավթի ներսում՝ եկեղեցու արևմտյան պատի հյուսիսային խորշի մեջ[2]։

Քանդակ խմբագրել

Խաչի հորիզոնական թևերից ցած, խաչքարի երկու կեղքերին երկու քանդակներ կան, ձեռքերը բաց, աղոթողի դիրքով։ Ենթադրվում է, որ աջից Մարիամն է, իսկ ձախից՝ Հովհաննեսը։

Վիմական արձանագրություն խմբագրել

Խաչքարի քիվին և ստորին հատվածում առկա է 3 տող վիմական արձանագրություն[2].

  1. ՍԲ. ԽԱԶՍ ԲԱՐԷԽԱԻՍ ԿԱ [ՆԿՆ] ԵՑԱԻ
  2. ՆԻՐ ՈՐԴՈՅՆ ԻՅՐՈՑ։ ԵՍ ՎԱՐԴԱՆ
  3. [Ք] ԿԱԶ [Մ] ԵՑԻ. ԹՎ. :ՋՃ։ (1551)։

Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցվել է 1551 թվականին։ Խաչագործ վարպետն է Վարդանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել