Հրաչիկ Ղազարյան

հայ մանկավարժ
(Վերահղված է Ղազարյան Հրաչիկից)

Հրաչիկ Տոնոյի Ղազարյան (1920, Ծովինար, Նոր Բայազետի գավառ - 2000), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Հրաչիկ Ղազարյան
Ծնվել է1920
ԾննդավայրԾովինար, Նոր Բայազետի գավառ
Մահացել է2000
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Հրաչիկ Ղազարյանը ծնվել է 1920 թվականին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում։ 1938-1939 ուսումնական տարում ավարտել է Գյոզալդարայի (այժմ՝ Վարդենիկ) միջնակարգ դպրոցը և նույն թվականին կանչվել զինվորական ծառայության։ 1939 թվականին մասնակցել է սպիտակ ֆինների դեմ մղված մարտերին, հեծյալ գնդի կազմում փոխադրվել է Բեսարաբիա։ 1941 թվականի հունիսի 22-ին նրանց զորամասը ենթարկվել է թշնամու հարվածներին։ Զորամասը նահանջել է մինչև Պերվոմայսկ, ապա՝ փոխադրվել Մոսկվայի մատույցները։ Ղազարյանը մասնակցել է Մոսկվայի պաշտպանությանը, որտեղ էլ վիրավորվել է։ 1941 թվականի նոյեմբերին դիվիզիան, մասնակցել է Մոսկվայի մոտ գերմանաֆաշիստական զորքերի ջախջախման մարտերին։ Հրամանատարության առաջադրանքով նրանց ստորաբաժանումը հայտնվել է թշնամու թիկունքում և պարտիզանների հետ միասին ոչնչացնող հարվածներ հասցրել ֆաշիստական զավթիչներին։ Այդ մարտերում ցուցաբերած քաջության համար Ղազարյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Մասնակցել է Կիևի, Ժիտոմիրի ազատագրմանը։ Մարտերում ցուցաբերած խիզախության համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, Կիևի ազատագրման և այլ մեդալներով[1]։

1941 թվականին սովորել է Նովոչերկասսկի ռազմական դպրոցում։ Ավարտելուց հետո լեյտենանտի կոչումով նշանակվել է Էսկադրոնի հրամանատար[1]։ Պատերազմից հետո գործուղվել է Ղազախական ԽՍՀ, պաշտոնավարել շրջանային զինկոմիսարիատում[1]։

Ղազարյանը բանակից զորացրվել է 1947 թվականին և անցել մանկավարժական աշխատանքի Մարտունու շրջանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Նույն թվականին աշխատանքի է անցել Ծովինարի դպրոցում՝ որպես արտադասարանական-արտադպրոցական դաստիրակչական աշխատանքների կազմակերպիչ և պատմության ուսուցիչ։ 1981 թվականին Ղազարյանը նշանակվել է Ծովինար գյուղի Ստեփան Շահումյանի (այժմ Արծրուն Խաչատրյանի) անվան միջնակարգ դպրոցում տնօրեն մինչև 1991 թվականը[1]։

Հրաչիկ Ղազարյանը մահացել է 80 տարեկան հասակում՝ 2000 թվականին։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Կիևի ազատագրման համար մեդալ
  • «Արիության համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել