Աշխարհբեկ Ղազարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշխարհբեկ Սարգսի Ղազարյան (մայիսի 12, 1918[1], Մարց, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 3, 1986[2]), սերժանտ, Խորհրդային Միության հերոս (1945)։
Աշխարհբեկ Ղազարյան | |
---|---|
մայիսի 12, 1918[1] - սեպտեմբերի 3, 1986 (68 տարեկան) | |
Ծննդավայր | Մարց, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | սերժանտ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Պարգևներ |
1940 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Ռազմաճակատ մեկնել է 1941 թվականի օգոստոսին՝ 301-րդ հրաձգային դիվիզիայի կազմում։ Մասնակցել է Դոնեցկի, Օդեսայի, Դնեստրի, Բենդերիի, Վարշավայի, Օդերի գետանցման և Բուլինի համար մղված մարտերին։ 1945 թվականի հունվարի 14-ին նրան հանձնարարվել է իր ջոկատով ճեղքել Վարշավայի վոյեվոդության Չերվոնկա գյուղի շրջանում ամրացած թշնամու դասավորությունը և ճանապարհ բացել գնդի համար։ Մարտական այդ առաջադրանքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության ու արիության համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության հրամանագրով նրան շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր աստղի, Փառքի III աստիճանի, Բոգդան Խսմելնիցկու III աստիճանի շքանշաններով։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «ՂԱԶԱՐՅԱՆ ԱՇԽԱՐՀԲԵԿ ՍԱՐԳԻՍԻ, Մայր Հայաստան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 20)։ |