Ղազախստանի գետեր

Վիքիմեդիայի նախագծի կատեգորիա

Ղազախստանում կա 85 022 գետ, որոնցից 84 694-ն ունեն մինչև 100 կմ երկարություն, 305-ը՝ մինչև 500 կմ, իսկ 23 գետ ունեն 500-1000 կմ երկարություն։ Գետային ցանցի խտությամբ (0,4-1,8 կմ/կմ²) առանձնանում են Ալթայի բարձրլեռնային շրջանները, Ժետիսուն և Իլե Ալատաուն։ Ամենաքիչ խտությունը Պրիարալեի ու Պրիկասպի ավազային անապատների տարածքում է (ավելի քիչ, քան 0,03 կմ/կմ²)։

Ղազախստանի Հանրապետության ջրատնտեսական ավազանները

Ղազախստանի գետերի մեծ մասը պատկանում են Կասպից ծովի ու Արալյան ծովի, Բալխաշ ու Թենգիզ լճերի ներքին փակ ավազաններին, և միայն Իրտիշ, Իշիմ ու Տոբոլ գետերն են հասնում մինչև Կարայի ծով։

Ղազախստանի տարածքը սովորաբար բաժանվում է 8 ջրատնտեսական ավազանների՝ Արալ-Սիրդարյայի ջրատնտեսական ավազան, Բալխաշ-Ալակոլի ջրատնտեսական ավազան, Իրտիշի ջրատնտեսական ավազան, Ուրալ-Կասպիական ջրատնտեսական ավազան, Իշիմի ջրատնտեսական ավազան, Նուրա-Սարիսուսի ջրատնտեսական ավազան, Շու-Տալասի ջրատնտեսական ավազան և Տոբոլ-Տորգայի ջրատնտեսական ավազան։

Ղազախստանի խոշորագույն գետեր խմբագրել

Ղազախստանի տարածքով հոսում են 100-1000 մ³/վ ջրի ծախս ունեցող վեց, և 50-100 մ³/վ ջրի ծախս ունեցող 7 և 5-50 մ³/վ ջրի ծախս ունեցող 40 գետեր։

1000 կիլոմետրից մեծ երկարություն ունեցող գետեր խմբագրել

Գետ Ընդհանուր երկարություն Ղազախստանի տարածքում
Իրտիշ 4 248 կմ 1 700 կմ
Իշիմ 2 450 կմ[1] 1 400 կմ
Ուրալ 2 428 կմ[2] 1 082 կմ
Սիրդարյա 2 219 կմ 1 400 կմ
Տոբոլ 1 591 կմ 800 կմ
Իլի 1 439 կմ 815 կմ
Չու 1 186 կմ 800 կմ

500 կիլոմետրից մեծ երկարություն ունեցող գետեր խմբագրել

Գետ Ընդհանուր երկարություն Ղազախստանի տարածքում
Նուրա 978 կմ 978 կմ
Տուրգայ 825 կմ 825 կմ
Ուիլ 800 կմ 800 կմ
Սարիսու 800 կմ 800 կմ
Էմբա 712 կմ 712 կմ
Տալաս 661 կմ 453 կմ
Մեծ Ուզեն] 650 կմ 260 կմ
Փոքր Ուզեն 638 կմ 395 կմ
Իլեկ 623 կմ
Իրգիզ 593 կմ 593կմ
Սագիզ 511 կմ 511 կմ
Շիդերտի 502 կմ 502 կմ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Государственный водный реестр РФ: Ишим». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 1-ին.
  2. «Река Урал» — информация об объекте в Государственном водном реестре

Գրականություն խմբագրել

  • Стесин Л. Б., Мальцев С. Н. Голубые дороги. — Алма-Ата: Казахстан, 1983. — 112 с. — 12 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել